Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Հայաստանում հերթական անգամ անց է կացվել «Կորեայի մշակույթի օր» անունը կրող միջոցառումը:

Նոյեմբեր ամիսը Հայաստանում ամփոփվել է մի շարք միջոցառումներով, որոնցից է նաև կորեական մշակույթի երկրպագուների ամենասիրելի տոներից մեկը՝ «Կորեայի մշակույթի օրը»: Առնո Բաբաջանյան համերգասրահում Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամը՝ Ռուսաստանում Կորեայի դեսպանատան աջակցությամբ, կազմակերպել էր Կորեայի մշակույթի օր, որի շրջանակներում անց է կացվել կորեական ազգային և քեյփոփ մրցույթ: Վերջինիս մասնակիցները կատարեցին ինչպես կորեական ազգային, այդպես էլ կորեական փոփ՝ քեյփոփ երգեր: Big Bang, G Dragon, BTS, iKon, BlackPink և այլ հայտնի քեյ փոփ խմբերի ու անհատների երգերն անպակաս էին միջոցառման ընթացքում:

VNews-ը ներկա է գտնվել միջոցառմանն ու զրուցել Հայաստանում կորեական մշակույթի կենտրոն հիմնադրամի տնօրեն Փաք Հի Սուի հետ:

«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ այս միջոցառումը կազմակերպում ենք, ու շատ կարևոր է, որ ամեն տարի մարդիկ հաճույք են ստանում սրանից: Բացի դրանից նկատում ենք, որ ամեն տարի հանդիսատեսի թիվը շատանում է: Այսօր քեյփոփի շնորհիվ Հայաստանում սկսել են սիրել կորեական արվեստն ու մշակույթը, ու դա էլ է նպաստում, որ Կորեան ու Հայաստանն ավելի մտերմանան: Հայաստանում Կորեայի դեսպանատուն չկա և այս միջոցառումը հնարավոր է օգնի, որ այն վերջապես բացվի, քանի որ մեր անցկացրած միջոցառումներին ուշադրություն են դարձնում հանդիսատեսի արձագանքին ու այդ մասին զեկուցում Կորեայի կառավարությանը: 

Միջոցառմանը ներկայացվել է 23 մրցութային համար, որոնցից հաղթող են ճանաչվել «Bang» պարային ստուդիան՝ «Քեյփոփ» անվանակարգում, և Բուչեչում՝ հովհարներով պարը՝ «Ազգային» անվանակարգում: Հաղթողներ կային նաև երկրորդ և երրորդ հորիզոնականներում. նրանց շնորհվեցին պատվոգրեր:

«Իրականում շատ դժվար էր ընտրել լավագույն երեք մասնակիցներին, քանի որ բոլորն էլ հավասար տաղանդավոր էին: Բայց ամեն դեպքում հաշվի ենք առել թիմային աշխատանքը, քանի որ թիմով ավելի դժվար է հանդես գալ: Սակայն անհատ մասնակիցների կարողություններն էլ ենք գնահատել, ինչպես նաև հանդիսատեսի արձագանքը յուրաքանչյուր համարի ժամանակ: Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, ապա նրանք Հայաստանում գործող Կորեական մշակույթի կենտրոնում դասավանդող ուսուցիչներն էին»,- ասաց Փաք Հի Սուն մեզ հետ զրույցում:

Օրվա կադրերը կարող եք գտնել մեզ մոտ՝

  • 35


MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

EXO խմբի Բեքհյոնը թողարկել է իր առաջին սոլո ալբոմը

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Երաժշտական ամփոփում. Նոյեմբերի լավագույն նորույթները

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

BTS-ի «Spring Day»-ը հայերեն թարգմանությամբ