2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի - VNews

2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

atlanta tv show textless wallpaper 1920x1080.0 - 2018 թ. լավագույն 10 սերիալներն ըստ Esquire-ի

Ամփոփում ենք տարին և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2018 թ. լավագույն սերիալներից մի քանիսն ըստ Esquire-ի:

Ամբողջական ցանկն այստեղ:

Պատրիկ Մելրոուզ/Патрик Мелроуз/Patrick Melrose

ռեժ.՝ Էդվարդ Բերգեր
դերերում՝ Բենեդիկտ Քամբերբաչ, Հոլիդեյ Գրեյնջեր ևն

Այս տարվա ամենասպասված հեռուստասերիալներից մեկը Բենեդիկտ Քամբերբաչի մասնակցությամբ «Պատրիկ Մելրոուս» հեռուստասերիալն էր:

Այն մեծահարուստ, ինքնահավան ալկոհոլիկ Պատրիկի մասին է, որը շատ տխուր մանկություն է ունեցել. հայրը նրան շատ վատ է վերաբերվել, իսկ մայրը ոչ մի կերպ չի միջամտել: Տղան մինչ օրս տառապում է թերարժեքության բարդույթով և իր ցավը խեղդում է ալկոհոլի ու թմրանյութերի մեջ:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԱՄն-ում:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

 

Ատլանտա/Атланта/Atlanta

ռեժ.՝Հիրչո Մուրայ, Դոնալդ Գլովեր ևն
դերերում՝ Դոնալդ Գլովեր, Բրայան Թայրի Հենրի, Զիզի Բիթս ևն


ԱՄՆ, Ատլանտա, Ջորջիա նահանգ: Ֆիլմի գլխավոր հերոս Էռնը կյանքից հիասթափված մի անհաջողակ է, որն ապրում է ծնողների հետ, իսկ ժամանակ առ  ժամանակ գիշերներն անց է կացնում ընկերուհու՝ իր երեխայի մոր տանը: Էռնն ամեն կերպ փորձում է արդարացնել ծուլությունը, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նա անգամ չկարողացավ համալսարանն ավարտել: Շուտով Էռլի կյանքն իմաստ է ձեռք բերում:
Սերիալի առաջին եթերաշրջանն էկրաններ է բարձրացել 2016 թ.:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Սրածայր իրեր/Острые предметы/Sharp Objects

ռեժ.՝Ժան Մարկ Վալե

դերերում՝ Էմի Ադամս, Քրիս Մեսինա, Պատրիշա Կլարկսոն ևն

Այս սերիալի հիմքում Գիլիան Ֆլինի ստեղծագործությունն է, որն ադապտացրել է Մարտի Նոքսոնը:

Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել  վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

 

Ամերիկյան հանցագործությունների պատմության/Американская история преступлений/American Crime Story

ռեժ.՝ Ռայան Մըրֆի ևն
դերերում՝ Սարա Փոլսոն, Ռոմեր Վիշցա, Ջոն Տրավոլտա ևն 


Մի քանի եթերաշրջաններից բաղկացած կրիմինալ այս դրաման ԱՄՆ-ում տեղի ունեցող հանցագործությունների մասին է: Այս հանցագործությունները մեկընդմիշտ կմնան պատմության էջերում, այս հանցագործությունները կփոխեն բոլոր նրանց կյանքը, որոնք քիչ թե շատ կառնչվեն դրանց:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Սպանելով Էվային/Убивая Еву/Killing Eve

ռեժ.՝Դեյմոն Թոմաս, Ջոն Իսթ ևն
դերերում՝Սանդրա Օհ, Ֆիոնա Շոու ևն


Սերիալի իրադարձությունները հիմնականում զարգանում են երկու գլխավոր հերոսուհիների շուրջ: Նրանցից մեկը վարձու դաժան մարդասպան ծագումով ռուս մի աղջիկ է, որին Վիլանել են անվանում, իսկ մյուսը հատուկ ծառայության աշխատակից խիզախ Էվան է, որը հուսահատորեն ցանկանում է փոխել իր կյանքը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

1 2

Հայացք ապագային. «Սև հայելու» լավագույն էպիզոդները

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…