2018-ի աշնան գույներն ու նորաձևության թրենդները - VNews

2018-ի աշնան գույներն ու նորաձևության թրենդները

Նորաձևությունը սիրողների համար 2018թ.-ի աշունն ուղղակի հիանալի շրջան է լինելու: Այնպիսի գեղեցիկ գույներ ու կտորներ են լինելու նորաձև, որ այլևս չենք ուզում երկար սպասեցնել: Միանգամից անցում կատարենք 2018-ի աշնան թրենդներին:

2018-ի աշնան գույները

Այս տարի կարող եք միանգամայն համարձակ կրել շագանակա-կարմիրը, ձեր սիրելի մարդու աչքերի կապույտ գույնը, խամրած դեղինն ու նարնջագույնը, վառ արտահայտված ու թույլ մանուշակագույնը, լայմ դեղինը և փիրուզագույնը:

2018-ի աշնան հագուստները

Կտորեղենից նորաձև են կենդանիների մորթու նախշերը, կաշին, մետաքսը, արծաթագույն ու փայլուն կտորները: Թրենդային են նաև լայն ու «թափվող», ինչպես նաև համեստ՝ փակ, հագուստները, կաշվե գոտիները և հագուստի վրա լոգոների/ տպագրության առկայությունը:

2018թ.-ի աշնան աքսեսուարները

Կրկին ետ են եկել փետրավոր, մեծ օղակ ականջօղերը և խոշոր թևնոցները: Մեծ մազակալները նույնպես ակտուալ են այս տարի: Ինչ վերաբերում է պայուսակներին, ապա նորաձև են արկղի տեսքով, այնուհետև հավաքվող, գոտկատեղի  և իհարկե լոգոներով պայուսակները:

2018թ.-ի աշնան կոշիկները

Այս աշնան նորաձև կոշիկներից են ոտքի վրա ազատ նստող երկարաճիտները, հաստ, կոպիտ կիսաճտքավոր և կարճ կրունկով ու սուր քթով կոշիկները:

Պարզապես գեղեցիկ աշուն է լինելու:

Աղբյուրները՝ Vogue, Harper’s Bazaar 


Ամենաթրենդներ. աշուն-ձմեռ 2020

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Օսկարի լավագույն լուքերը

90-ականեր. ինչպես դառնալ 90-ականների գեղեցկուհի

VERSACE. 10 փաստ

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Ջորջիո Արմանին ասում է…

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2021 թ. գարնան 5 իշխող գույները

2019թ.-ի Տոկիոյի նորաձևության շաբաթվա լավագույն լուքերը