2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր - VNews

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

kinoo min - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

2019-2020-ի ֆիլմերը քովիդյան համավարակի պատճառով հասնում են մեր հանդիսատեսին բաժին առ բաժին. հիմնականում՝ վճարովի սթրիմինգային հարթակների միջոցով, որտեղից էլ (հիմնականում վատ թարգմանությամբ) տեղափոխվում են անօրինական ֆիլմ դիտման համար նախատեսված ռուսալեզու կայքեր։ Ցավոք, տվյալ ֆիլմերից շատերը մեր կինոթատրոնների մեծ էկրաններին դիտել չի ստացվի, սակայն դրանց անգամ տնային պայմաններում դիտումը կարող է վերածվել մեծ սինեֆիլյան տոնի: Այդ իսկ պատճառով հորդորում ենք ծանոթանալ անցած տարվա ամենատպավորիչ ֆիլմերից մի քանիսի հետ, որոնք կարող են արդարացիորեն գրգռել Ձեր կինեմատոգրաֆիկ ախորժակը։

 

D92ACF26 266D 4535 8B04 DBA09A4B4DA9 960x540 - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր«Շիրլի» / “Shirley”, Ժոզեֆին Դեքեր, 2020, կենսագրական դրամա/թրիլեր/հորոր

Շիրլի Ջեքսոնը (անկրկնելի Էլիզաբեթ Մոս) սարսափ հայտնի ժանրի գրող է (իրական գրող Շիրլի Ջեքսոնը, ով ժամանակին ոգեշնչել է նաև Սթիվեն Քինգին) ապրում է Վերմոնթի իր առանձնատանը՝ գրաքննադատ ամուսնու հետ և փորձում է ստեղծել հերթական գլուխգործոցը՝ այս անգամ անհետ կորած ուսանողուհու մասին։ Աշխատանքային ընթացքն ընդհատվում է ընկճախտային տատանումներով և ալկոհոլային կախվածությամբ, իսկ առօրյան զգալի փոխվում է, երբ ամուսնուն օգնականի կարգավիճակում այցելում է երիտասարդ պրոֆեսորն իր հղի կնոջ հետ։ Նյարդային պոռթկման եզրին կամ գուցե նոր հանճարեղ բացահայտման շեմին գտնվող Շիրլին տարվում է երիտասարդ կնոջով, մինչ ամուսինները զբաղված են մասնագիտական հոգսերով և գրականական վերլուծությամբ։

 

B8ECE6AB 1168 4687 88D2 0DFB1DF679A4 960x540 - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր
«Սուլողները» / “The Whistlers“, Կորնելիու Պորումբոյու, 2019, քրեական դրամա, էքշն, կողոպուտ

Կանարյան կղզիներից մեկում գտնվում է հատուկ նշանակության վայր, որտեղ մարդիկ միմյանց հետ կոմունիկացվում են թռչունների ծլվլոց հիշեցնող սուլոցով, որպեսզի ոչ ոք չկարողա բացահայտել ասելիքը։ Անգամ՝ ոստիկանությունը։ Հենց այդտեղ է կաշառակեր ոստիկան Կրիստիին ուղարկում քրեական բիզնեսում հայնտի գեղեզկուհի Գիլդան, որպեսզի համատեղ ուժերով բանտից ազատեն վտանգավոր և խարդախ բիզնեսմենի, կիսեն 30 միլիոն դոլարն ու փորձեն հնարավորինս չոր դուրս գալ անօրեն արկածից։

Ռումինական նոր ալիքի կարկառուն ներկայացուցիչ, Կաննի կինոփառատոնի բազմակի դափնեկիր, ռեժիսոր և սցենարիստ Կորնելիու Պորումբոյուն «Սուլողներ»-ով ցնցել էր կինոքննադատներին՝ պարգևելով զվարճալի և գրեթե անկանխատեսելի բերկրանք՝ խառնելով սեփական հեղինակային ոճը մասսայական կինեմատոգրաֆի, նեոնուարի և անգամ Հիչքոքի թրիլերների երանգների հետ։ Արդյունքում ստացվել է որակյալ և թունդ կոկտեյլ։

 

7A74E1BD 4ED9 4ED9 8716 F069630FFE5E 960x540 - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր«Տան շեմի ավտոճանապարհներ» / “Driveways”, Էնդրյու Ան, ընտանեկան դրամա, սոցիալական դրամա

 

Փոքրիկ Քոդին իր մայրիկի հետ տեղափոխվում է նոր բնակավայր՝ մահացած մորաքրոջ առանձնատուն՝ ընտանեկան հարցերը կարգավորելու և աղբալի սենյակները կարգի բերելու համար։ Հիշողությունների և փոշու չափաբաժինն ավելի տպավորիչ էր, քան նախատեսվում էր, և փոքրիկ ընտանիքը պետք է ավելի երկար մնա քաղաքում։ Հարևան կանայք Քոդիին փորձում են ընկերացնել իր տարեկիցների հետ, սակայն վայրագություններ հիշեցնող խաղերն ինքնամփոփ ու իր տարիքի համար բավականաչափ հասուն տղայի սրտով չեն։ Քոդին ընկերանում է հարևան Դելի հետ՝ փնթփթան և տղայի պես փակ տարեց տղամարդու, ով կնոջ վախճանից հետո մնացել է մեն-մենակ։

Բեռլինի կինոփառատոնի Generation մրցութային ծրագրում ներկայացված և մի քանի երկրորդական մրցանակներ նվաճած ֆիլմը հոգատարության, սիրո և պարզ մարդկային երջանկության մասին է։ Վերջին տարիների ամենհամեստ և ջերմ ամերիկյան ինդի-դրամաներից, որը որոշակի առումով must-watch է այս մռայլ և անորոշ ժամանակներում։

 

595A066F 054B 469E A783 42BD090AFD21 960x541 - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր«Նեղության մեջ» / “On The Rocks”, Սոֆիա Կոպպոլա, 2020, ընտանեկան դրամա-կատակերգություն

 

Լաուրան (Ռաշիդա Ջոնս) երջանիկ երիտասարդ կին է, ով ունի սիրող ամուսին, լավ կազմվածք և երկու հրաշալի երեխա։ Սակայն մի օր կինը հայտնաբերում է, որ ամուսինը, կարծես, սովորականից երկար է մնում աշխատավայրում և գուցե դավաճանում է իրեն։ Ընտանեկան օջախի վրա կառչած հնարավոր վտանգն ու ամուսնու կասկածելի վարքագծի իրական պատճառը պարզելու համար՝ Լաուրան պատմում է իր ենթադրությունների մասին հորը՝ Ֆելիքսին (հավերժ սառած դեմքով սրամտող Բիլ Մարի)։ Վերջինս առաջարկում է… հետապնդել իր փեսային, իսկ լրտեսության համար ընտրում է վառ կարմիր վինտաժային կաբրիոլետ։

Իրականում՝ Կոպպոլայի ֆիլմը պատսպարվում է կատակերգական արկածախնդրության ներքո, իսկ միջուկն ընտանեկան չպարզված հարաբերությունների, հին ու նոր չասված խոսքերի և հոր ու աղջկա պատմության մասին է։ Իսկ էկրանային դուետը ստացվել է բավականին համոզիչ՝ թերապևտիկ սեանսը որոշ կարծրատիպերով ու կանխատեսություններով հանդերձ այնուամենայնիվ հաջողվել է։

 

7BF5616F 76A7 4CFB A5C0 9CAAA0B73790 960x540 - 2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր«Անեզր գիշեր» / “The Vast Of Night”, Էնդրյու Փաթերսոն, 2019, թրիլեր, դետեկտիվ, ֆանտաստիկա

 

1950-ականներ, խուլ գավառական ամերիկյան քաղաք։ Ահա և տեղացիներն ուշ երեկոյան հավաքվում են դպրոցի մարզասրահում, իսկ ոմանք էլ՝ հարմարավետ տեղավորվում իրենց տների ռադիոընդունիչների մոտ՝ վայելելու սեփական քաղաքի բասկետբոլային թիմի խաղը, երբ հեռախոսավարուհի Ֆեյն իր գիշերային հերթափոխի ժամանակ լսում է կտրվող զանգեր և տարօրինակ ձայներ։ Աղջիկը շտապում է կիսվել նորություններով ռադիոաշխատող Էվերեթի հետ, որպեսզի պարզի, թե ինչ է կատարվում իրենց աշխարհից կտրված փոքրիկ քաղաքում։

Նախևառաջ հարկ է նշել, որ ֆանտաստիկայի ժանրն ամբողջությամբ արդարացված է, քանի որ դեպքն իսկապես տեղի է ունեցել Պենսիլվանիայի քաղաքներից մեկում։ Իսկ ռեժիսոր Էնդրյու Փաթերսոնի համար սա դեբյուտային աշխատանք է. այնպես որ կարելի է աչք փակել որոշակի ռեժիսորական և սցենարային անհարթությունների վրա և տեղափոխվել անցյալ դարի Ամերիկա՝ 50-ականների մթնոլորտն ու տրամադրությունները պլյուս սասփենսի շունչը փոխանցվելու են։


Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Ի՞նչ դիտել տանը. Վուդի Ալենի կրքոտ, զվարճալի ու հմայիչ կարծրատիպերով լի «Վիքի Քրիսթինա Բարսելոնա»-ն

10 ամենաթանկ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

Ինչ դիտել տանը. գարնանային մթնոլորտ ունեցող ֆիլմացանկ

5 զվարճալի, երգիծական, ամերիկյան ֆիլմ ընտրությունների մասին

Ինչ դիտել տանը. կարևոր ֆիլմեր կանանց հոգեբանական վիճակի մասին

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

Բեռլինի կինոփառատոն. ինչպիսին է տարեսկզբի կարևորագույն եվրոպական կինոտոնը

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)