2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները - VNews

2019թ.ի աշնան 5 ամենաթրենդային գույները

Աշնանային միապաղաղ հագուստը կարող եք պահել, այս տարվա՝ 2019-ի աշնան ամենաթրենդային գույներն այնքան վառ են, որ կարող են կուրացնել:

Այսօր արդեն, երբ եղանակային ջերմաստիճանը գնալով նվազում է, գրեթե բոլորս շտապում ենք զգեստապահարանի մութ անկյութններից հանել մեր տիպիկ աշնանային, աչքի չընկնող, սևա-մոխրա-շագանակագույն հագուստներն ու պատրաստվել անձրևոտ և քամոտ օրերին: Սակայն այս տարի կարող եք չշտապել, որովհետև ինչպես գրում է հեղինակավոր BAZAAR ամսագիրը, 2019-ի աշնան ամենաթրենդային գույները միանգամայն վառ են:

Ահա այն 5 գույները, որոնք կօգնեն ձեզ և՛ քայլել ժամանակին համընթաց, և՛ կենդանացնել ձեր աշնանային զգեստապահարանները վառ գույներով:

1. Պիստակի կանաչը

Այս գույնն աչքի է ընկել 2019թ.-ի գրեթե բոլոր նորաձևության տների աշնանային ցուցադրությունների ընթացքում: Դրանից հետո այն բավական շատ է պտտվել նաև ինֆլուենսերների ու պարզապես նորաձևության սիրահարների ինստագրամյան էջերում՝ այն դարձնելով սթրիթսթայլի յուրահատուկ մաս: Գույնը կարող եք կրել թե՛ որպես աքսեսուար, թե՛ որպես հագուստ:

2. Մանուշակագույնի երանգները

Մանուշակագույնը դեռ վաղուց է նորաձևության աշխարհում համարվում համարձակ գույն, սակայն այս տարի այն պաշտոնապես վերադառնում է իր բոլոր երանգներով: Նուրբ երանգից մինչև ամենավառ երանգը՝ այս գույնը 2019-ի նորաձևության տներում նկատելի է եղել երեկոյան հագուստների, վերարկուների, սվիտերների, զուգագուլպաների ու գլխարկների վրա: Եթե համարձակ գույների սիրահար չեք, ապա միանգամայն կարող ես փոխարինել սրա վառ երանգները յասամանի կամ/ու նարդոսի թեթև, եթերային երանգով:

3. Վառ նարնջագույն

Այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Carolina Herrera-ն և Staud-ը, իրենց մոդելներին 2019-ի աշնանային ցուցադրության ժամանակ ոտքից գլուխ պատել էին նարնջագույնի այս անուշ երանգով: Sies Marjan-ն էլ այս գույնը համադրել էր վառ վարդագույնով՝ այսպես ներկայացնելով տարվա նոր թրենդը:

4. Վառ վարդագույն

Գուցե այնքան ենք վարդագույն տեսել մեզ շրջապատող աշխարհում, որ հոգնել ենք այս գույնից, սակայն նման վառ երանգի վարդագույնի համար միշտ էլ տեղ ու ժամանակ կգտնվի: Այս գույնը կարող եք կրել շագանակագույնի, սևի,սպիտակի ու մոխրագույնի հետ՝ ավելի խորհրդավոր դարձնելով ձեր կերպարը:

5. Նեոնային կանաչա-դեղին

Նեոնային երանգներով գույների հայտնվելը 2019-ի աշնանային ցուցադրությունների ժամանակ զարմանալի էր: Այս գույնն աչքի ընկավ թե՛ Նյու Յորքի, թե՛ Սեուլի, թե՛ Փարիզի նորաձևության շաբաթների ընթացքում՝ երեկոյան զգեստի, գլխարկի, պիջակի, սվիտերի ու այլնի տեսքով: Այս երանգն անկասկած կջերմացնի ձեզ քամոտ աշնանը:


5 ոճային լուք աշնան համար

Ամենաթրենդներ. աշուն-ձմեռ 2020

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

2 կենսատու դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան