2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

TIME ամսագիրը ժամեր առաջ հրապարակել է իր՝ «2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ցանկը:

Երաժիշտներ, դերասաններ, մարզիկներ, հասարակական դեմքեր, լրագրողներ, քաղաքական գործիչներ և ավելին հայտնվել են ամենամյա ցանկի այս տարվա համարում, որտեղ գուցե կարողանաք գտնել նաև ձեր կողմից սիրված հայտնի մարդկանցից որևէ մեկին:

Շոուբիզնեսի, կինոյի ու արվեստի այլ ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց մասին իրենց կարծիքն են հայտնել իրենց գործընկերները, և արդյունքում ամսագրի այս համարում ընդգրկված մարդկանցից «Կապիտան Մարվել» ֆիլմի հերոսուհի Բրի Լարսոնին ներկայացնում է դերասանուհի Թեսա Թոմփսոնը, Արիանա Գրանդեին՝ Թրոյ Սիվանը, Էմիլիա Քլարքին՝ Էմմա Թոմփսոնը, Քելիդին՝ Ալիշա Քիզը, BTS-ին՝ Հոլզին, Ռամի Մալեքին՝ Ռոբերտ Դաունի կրտսերը, Մահերշալա Ալիին՝ Օկտավիա Սփենսերը, Դուեյն Ջոնսոնին՝ Գալ Գադոթը:

«Վրիժառուները» խմբին նոր միացած Բրի Լարսոնի մասին Թեսա Թոմփսոնն  ասել է. « Բրի Լարսոնն իր բնույթով պայքարող է՝ թե էկրանին, թե դրանից այն կողմ: Երբ զբաղված չէ որպես դերասանուհի ռեկորդներ կոտրելով, նա պայքարում է տղամարդկանց և կանանց հավասարության ու սեռական ոտնձգություններին վերջ դնելու համար»:

Էմմա Թոմփսոնը «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Էմիլիա Քլարքին այսպես է նկարագրում. «Նա փոքրիկ առյուծի խիզախություն ունի, Ուելսական պոնիի տոկունություն և ծաղրածուի ոգի»: 

Աշխարհը գրաված քեյ-փոփ երաժշտության ներկայացուցիչ BTS-ի մասին էլ երգչուհի Հոլզին, որը նաև վերջերս համագործակցել էր բոյբենդի հետ, նշում է, որ տղաներն ունեն անսահման տաղանդ, ստեղծագործական միտք, բարություն, հմայք ու նվիրվածություն: «Պետք է տեսնեք, թե ինչ սեր ու մեծ ջանքեր են ներդնում այս երիտասարդներն իրենց ամեն ու յուրաքանչյուր քայլում»,- ավարտել է Հոլզին կարծիքը:

Բացի այս աստղերից ցանկում ընդգրկվել են նաև դերասանուհի Գլեն Քլոսը, Ռեջինա Քինգը, Ջոաննա և Չիփ Գեյնսերը, Լուսիտա Հարթադոն, Օզունան, Դրիմ Համփթոնը, Ռիչարդ Մադենը, Յալիցա Ապարացիոն, Քլեր Ուեյթ Քելլերը: 

Որպես իկոնաներ ցանկում ընդգրկված են նաև Թեյլոր Սուիֆթը, Միշել Օբաման և Լեդի Գագան: 

Մի քանի աստղի համար ներկայացվել է նաև հատուկ հոլովակ, որտեղ նրանք պատմում են իրենց ու այն աշխատանքի մասին, որ անում են: TIME-ի «2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և Facebook-ում 


Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Որքա՞ն են լսել Արիանա Գրանդեին 2019թ.

Ո՞վ է 2019-ի Տարվա մարդը ըստ Time-ի

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Բարաք ու Միշել Օբամաներ. Մի սիրո պատմություն առաջինների մասին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Անջելինա Ջոլին,Սալմա Հայեքը և Մահերշալա Ալին միացել են Marvel-ի ընտանիքին

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու