2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի

КиноПоиск-ի ստեղծագործական կազմը Նոր Տարվան ընդառաջ ամփոփել է կինոարտադրության տարին և կազմել է 2019 թվականի լավագույն ֆիլմերի ցանկը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Եթե չեք դիտել դեռ այս ֆիլմերը, հրաշալի առիթ է, իսկ եթե դիտել եք, կհամաձայնեք նրանց հետ, կամ՝ ոչ:

Joker/Джокер

Երկիր՝ ԱՄՆ, Կանադա

Ռեժիսոր՝ Տոդ Ֆիլիպս

Դերերում՝ Խոակին Ֆենիքս, Ռոբերտ Դե Նիրո

Այս ֆիլմը դարձավ ոչ միայն Վենետիկայն կինոփառատոնի առաջատարներից մեկն, այլ շուտով Օսկարում էլ իրեն հասանելի մրցանակներին կարժանանա. քանի որ ցուցադրությունից հետո հավաքել է մեկ միլարդ եկամուտ, որը մեծ ռեկորդ է արդեն կինոարտադրության մեջ: Գլխավոր դերակատարի համար Խուակին Ֆենիքսը նիհարել է ուղիղ 20 կգ: Կարդացել է մարդասպանների մասին բազմաթիվի գրքեր: Իսկ Տոդ Ֆիլիպսը, որը հայտնի է նաև որպես  Мальчишник в Вегасе/The Hangover կատակերգության ռեժիոսոր, մեծ ժանրային հեխափոխություն է արել իր կարիերայում՝ թեթև կատակերգությունից անցում անելով լուրջ ու խորը հոգեբանական թրիլերի:

Once Upon a Time… in Hollywood/Однажды в… Голливуде

Երկիր՝  ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան

Ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո

Դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Բրեդ Պիտ, Մարգո Ռոբի

Այս ֆիլը Քվենտին Տարանտինոյի թվով 9-րդ ֆիլմ է, որով նա կարծես սիրո խոստովանություն է անում կինոարտադրության մայրաքաղաք Հոլիվուդին: Գլխավոր դերակատարների շնորհիվ ֆիլն էլ ավելի հետաքրքրեց հանդիսատեսին և ունեցավ այն հաջողությունը, որը ռեժիսորը պլանավորում էր: Իհարկե, ոչ բոլորը գնահատեցին, կինոնկարի այպես ասած չափազանց լիամետրաժությունը. Տարանտինոն ֆիմը բավականին ձգձգեց՝ շեշտը դնելով երկխոսությունների վրա, իսկ կուլմինացիան առաջ քաշեց միայն ֆիլմի ավարտից 15 րոպե առաջ:

Midsommar/Солнцестояние

Երկիր՝ ԱՄՆ, Շվեդիա, Հունգարիա

Ռեժիսոր՝ Արի Ասթեր

Դերերում՝ Ֆլորենս Պյու, Ջեկ Ռեյնոր

Hereditary/Реинкарнация ռեժիսոր Արի Աստերի երկրորդ ֆիլմն է սա, որը սկսում է իսկակն սարսափով, իսկ հետո էկրաններին վրա լույս է հայտնվում: Գլխավոր հերոսուհին կարծես Ջոկերի կին տեսակը լինի, որը հիվանդագին բարդ հարաբերություններ ունի ընտանիքի անդամների՝ քրոջ և ծնողների հետ, իսկ բոյֆրենդն էլ ո՛չ հասկանում է նրան, ո՛չ էլ օգնում: Սա դեպրեսիվ ապրումների մեջ «լուսաբանված» ֆիլմ է, որը պետք է դիտել…

Marriage Story/Брачная история

Երկիր՝ ԱՄն

Ռեժիսոր՝ Նոա Բաումբակ

Դերերում՝ Սքարլեթ Յոհանսոն, Ադամ Դրայվեր

Չարլին նյույորքյան թատրոնի ռեժիսոր է, Նիկոլը՝ դերասանուհի, որը լքել է կինոյի կարիերան Լոս Անջելեսում, ամուսնացել է Չարլիի հետ և խաղում է հենց նրա ղեկավարած թատերախմբում: Ամուսինը երջանիկ է, բայց Նիկոլը գիտակցում է, որ կորցրել է իրեն ամուսնության մեջ: Զույգը լավ է վերաբերում միմյանց և պատրաստվում են համերաշխ ամուսնալուծվել, բայց փաստաբանները միջամտում են այդ գործին, և սկսվում է իրական պատերազմ…

Дылда/Լողլողը

Երկիր՝ Ռուսաստան

Ռեժիսոր՝ Կանտեմիր Բալագով

Դերերում՝ Վիկտորիա Միրոշնիչենկո, Վասիլիսա Պերելգինա, Անդրեյ Բիկով

Կանտեմիր Բալագովի այս ֆիլմը երկու ընկերուհիների մասին է, որոնք  ուղղակի փորձում են շարունակել ապրել հետպատերազմյան Լենինգրադում: Մաշան կյանքից ու իրականությունց փոքր ինչ կտրված ընկերուհուց պահանջում է, որ վերջինս նրա համար երեխա ունենա, քանի որ վիրահատության հետևանքով այլևս չի կարողանում մայրանալ և ի հավելումն սրա՝ Իյան հերթական նոպայի ժամանակ անգիտակից վիճակում խեղդել է նրա որդուն: Ֆիլմում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գույները, որոնք կենցաղային, դեպրեսիվ իրականությունը պատկերող շագանակագույնից անմիջապես փոխվում են հեքիաթային և չիրականացած երազանգների կանաչի: Պետք է նշել, որ Կաննի կիոփառատոնին ֆիլմն արժանաեցել է մրցանակի, իսկ հունվարին էլ առաջադրվել է Օսկարի:

 

Gisaengchung/Паразиты

Երկիր՝ Հարավային Կորեա

Ռեժիսոր՝ Պոն-Ջուն-հո

Դերերում՝ Սոն-Կան-հո, Լի-Սոն-հյուն,Պակ-սո-դամ

«Կատակերգություն առանց ծաղրածուի և սարսափ առանց չարագործի»: Ահա այսպես է բնութագրում ֆիլմի ռեժիսորը այս կինոնկարը: Սոցիալական բարդ հարցեր բարձրացնող այս ֆիլը 15 րոպեանոց ծափահարությունների է արժանեցել Կաննի կինոփառատոնում: Իսկ կինոքննադատները վստահ են, որ այն արժանանլու է Օսկարի լավագույն օտարելեզու ֆիլմ անվանակարգում:

Dolor y gloria/Боль и слава

Երկիր՝ Իսպանիա, Ֆրանսիա

Ռեժիսոր՝ Պետդրո Ալմադովար

Դերերում՝ Անտոնիո Բանդերաս, Պենելոպա Կրուս, Ասեր Էչեանդիա

Պեդրո Ալմոդովարի անձնական կյանքի մասին պատմող ​​ֆիլմերից մեկը: Ռեժիսորը ոչ միայն սցենարի հիմքում է դրել իր  կենսագրությունը, այլ նաև նկարահանման հրապարակը կահավորել է իր բնակարանի նմանությամբ: Ֆկխավոր հերոսը մտորում է տարիքի, միայնություն և ստեղծագործական ճգնաժամի մասին: Սալվադոր Մայոն ռեժիսոր է և տառապում է հոգեկան ապրումներից և անտանելի մեջքի ցավից: Մոր և նրա առաջին սիրո մասին հիշողությունները  գլխավոր հերոսին վերադարձնում են կյանք: Ի դեպ, Անտոնիո Բանդերասն այս ֆիլմի համար Կաննում արժանացել է «Ոսկե արմավենու»:

Le daim/Оленья кожа

Երկիր՝ Ֆրանսիա

Ռեժիսոր՝ Քվենտին Դյուպե

Դերերում՝ Ալեքսանդ պետրով, Կրիստինա Ասմուս, Իվան ՅանկովսկիԺան Դւժարդեն, Ադել Էնել, Ալբերտ Դելպի

 

Թերևս տարվա ամենավայրի ֆիլմը մարդասպանի հագուստի մասին: Ժորժը  գնել է հսկայական գումարով մի բաճկոն և հեռացել է քաղաքից Ֆրանսիայի մի անմարդաբնակ վայր: Բաճկոնը տիրոջը խնդրում է այնպես անել, որ նա մնա միակը ամբողջ աշխարհում, իսկ Ժորժը իր հերթին ծրագիր է մշակում՝ սկսում է  ֆիլմ նկարահանել, որում դերասաններին ստիպելու են ազատվել իրենց  հագուստից…

Текст

Երկիր՝ Ռուսաստան

Ռեժիսոր՝ Կլիմ Շիպենկո

Դերերում՝ Ալեքսանդ պետրով, Կրիստինա Ասմուս, Իվան Յանկովսկի

 

Գլխավոր հերոսը՝ 27-ամյա Իլյան 7 տարի անհիմն ազատազրկումից հետո դուրս է գալիս բանտից և բախվում իրականույթանը՝  տոտալ վիրտուալ իրականության, որում փրկություն չկա… Նա հասկանում է, որ այն կյանքը, որը նա կարոտում էր բանտում, այլևս չկա: Նա վրեժխնդիր է լինում նրանից, ում պատճառով հայտնվել է բանտում և հանկարծ գիտակցում է որ վերջինիս բջջային հեռախոսը իր մոտ է… Ու այստեղից էլ սկսում է ֆիլմի լարված սյուժեն:

A Rainy Day in New York/Дождливый день в Нью-Йорке

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Վուդի Ալեն

Դերերում՝ Թիմոթի Շալամե, Էլ Ֆանինգ, Սելենա Գոմես

Վուդի Ալենի նոր ֆիլմում նկարահնվել են Թիմոթի Շալամեն և Էլ ֆանինգը, որոնք կինոնկարին երիտասարդ շունչ է հաղորդում, ինչը պակասում էր յորօրինակ ձեռագրով ռեժիսորի վերջին ֆիլմերում: Իրադարձությունների կենտրոնում կրկին հարաբերություններ և գայթակղություններ են: Ֆիլմի հերոսը կարծում է, թե հրավիրում է գավառական ընկերուհուն Նյու Յորք՝ վստահ լինելով, որ խելքահան է անելու նրան, բայց վերջինս հարցազրույցի է գնում հայտնի ռեժիսորի մոտ և ոտքից գլուխ բոհեմյան կյանքի հորձանուտի մեջ է ընկնում…

Love, Antosha/ С любовью, Антоша

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Գարեթ Փրայս

Դերերում՝ Անտոն Ելչին, Նիկոլաս Քեյջ, Ջոն Վոյթ

Տարվա ամենդրամատիկ դոկումենտալ ֆիլմը: Սկսնակ, բայց արդեն հաջողակ դերասան Անտոն Ելչինը 2016 թվականին դժբախտ պատահարի հետևանքով մահանում է իր տան դրապասների մոտ: Տարիներ անց նրա ծնողները, ընկերներն ու հարազատները ֆիլմ են նկարահանում երիտասարդի մասին՝ փորձելով ցույց տալ նրա կյանքը: 27 տարեկանում Ելչինն հասցրել էր նկարահանվել 60-ից ավել ֆիլմերում, որոնց ցանկում կարելի է առանձնացնել Звездный путь/Star Trek, Выживут только любовники/Only Lovers Left Alive, Терминатор: Да придет спаситель/Terminator Salvation: Ընդամենը կես ժամ տևող ֆիլմի ընթացքում հանդիաստեսը Ուիլյամ Դոֆոյի, Ջենիֆեր Լոուրենսի, Քրիսթիան Սթյուարտի և այլոց հիշողությունների շանորհիվ բացահյտում է ոչ միայն դերասանի, այլ նաև լուսնակարչի, երգչի և ուղղակի բարի ու սրտացավ մարդու: Ֆիլմի ընթացքում արցունքներն անխուսափելի են:

The Irishman/Ирландец

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Մարտին Սքորցեզե

Դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Ալ Պաչինո, Ջո Պեշի

Քննադատները այսն ֆիլմը համարում են Օսկարի ֆավորիտ: Եթե չեք դիտել այս 3,5 ժամանոց ֆիլմը, ապա տրամադրվեք, քանի որ այն համարվում է Մարտին Սկորցեզեի, այսպես ասած, ռեժիսորական կարիերայի հաշվետվությունը: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Զաիլյանի սցենարով: Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են եկել գանգստերային ամենահզոր կերպարները՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և Բոբի Կանավելեն:

Ռոբերտ դե Նիրոն, որը The Irishman ֆիլմում Ֆրենկ Շիրոնի դերակատարն է, «իռլանդացի» մականվամբ՝ ամենահայտնի ու վտանգավոր գանգստերն է, որի ցուցակում կան բազմաթիվ սպանություններ՝ այդ թվում նաև Ալ Պաչինոյի հերոսի՝ Ջիմի Հոփի սպանությունը: Նա տեղացիների մոտ հայտնի է որպես մաֆիայի ներկայացուցիչների դահիճ: Հիշեցնենք, որ Սթիվեն Զաիլյանը հանդիսանում է նաև մի շարք հայտի սերիալների և ֆիլմերի ռեժիսորը՝ ինչպիսիք են՝  Searching for Bobby Fischer/Выбор игры, All the King’s Men/Вся королевская рать, The Night Of/Однажды ночью և այլն: Նա արժանացել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի և Բաֆտայի «Schindler’s List»/Список Шиндлера ֆիլմի համար՝ լավագույն սցենար անվանակարգում:

Knives Out/Достать ножи

Երկիր՝ ԱՄՆ

Ռեժիսոր՝ Ռայան Ջոնսոն

Դերերում՝ Դենիել Քրեյգ, Քրիս Էվանս, Ջեյմի Լի Քյորտիս

Դետեկտիվ վեպերի հայտնի հեղինակի 85-ամյակին հավաքվում են նրա հարազատները: Տարեդարձը նշելուց հետո՝ առավոտյան ծերունուն մեռած են հայտնաբերում: Հետախուզումն անցկացնում է Դենիել Քրեյգի հերոսը, որին չգիտես, թե ով է վարձել  և որը սկսում է հերթով կասկածել գրողի բարեկամներին:

Կարդացեք նաև՝

 

 


Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Quiz. Հայ կինոն ասում է…

5 կարևոր ֆիլմ

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Ի՞նչ դիտել տանը…

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Ֆիլմեր համաճարակների մասին

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

Օսկարին ընդառաջ

Buzz Feed-ն հրապարակել է լավագույն ֆիլմերի ցանկը