2019 թ. ամենասպասված 5 ֆիլմերը [մաս 1] - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2019 թ. ամենասպասված 5 ֆիլմերը [մաս 1]

2019 թ. խոստանում է զարմացնել կինոսերներին և առատ, շատ առատ լինել հետաքրքիր ֆիլմերով: Այս տարի հին ու բարի սիրելի դերասաններին նոր կերպարներում ենք տեսնելու, նոր բացահայտումներ անելու և հաճույք ստանալու այդ որակյալ աշխատանքներից:

Եկեք ծանոթանանք այս տարվա ամենասպասված ֆլմերից մի քանիսին:

 

Ապակի/Стекло/Glass

Ռեժ.՝Մ.Նայթ Շյամալան
Դերերում՝ Բրյուս  Ուիլիս, Սեմյուել Լ. Ջեքսոն,  Ջեյմս Մաքէվոյ,Սառա Փոլսոն ևն

Նոր ֆիլմ հին ու բարի դերասանների մասնակցությամբ: Այս ֆիլմը բարու և չարի մշտնջենական պայքարի մասին է:
Գլխավոր հերոսներից մեկը՝ Քևինը,  հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Նրան թվում է, թե իր ներսում մի քանի տարբեր մարդիկ են ապրում, որոնց գլխավոր նպատակը չարագործություններ անելն է: Ֆիլմի մյուս չարագործը  Էլայան է, որին անվանում են Ապակի, և որը նույնպես մարդկանց վախեցնելուց հաճույք, մեծ հաճույք է ստանում: Սակայն այնտեղ, որտեղ կա չարը, կա նաև բարին, որը հավասարակշռում է իրավիճակը: Դևիդը և Քեյսին ողբերգական անցյալ են ունեցել, և փորձում են հրաժեշտ տալ դրան ու շարունակել ապրել նոր կյանքով, սակայն անցյալն ամենուրեք հետապնդում է նրանց:

Ի դեպ ֆիլմի համաշխարհային պրեմիերան հունվարի 16-ին է, իսկ 17-ից կարող եք այն դիտել մեր կինոթատրոնում:

 

Խաղաղություն/Море соблазна/Serenity

Ռեժ.՝Սթիվեն Նայթ
Դերերում՝Դայան Լեյն, Էն Հեթուեյ, Մեթյու Մաքքոնեհի ևն

Այս ֆիլմն անցյալի ուրվականների մասին է, որոնք հանգիստ չեն տալիս գլխավոր հերոսին:
Բեյքերը ժամանակին մի կնոջ է սիրել, որը, լքել է նրան և ամուսնացել միլիարդատիրոջ հետ: Տարիներ են անցնել, նա  այդպես էլ չի կարողացել մտքից հանել է այն միակին, որը կոտրել է նրա սիրտը: Աղջիկը նորից հայտնվել է և ակնկալում է, որ  Բեյքերը նրան օգնության ձեռք կմեկնի: Սա թակա՞րդ է:

Ֆիլմի պրեմիերան հունվարի 24-ին է:

Քաոսի միջով/Поступь хаоса/Chaos Walking

Ռեժ.՝Դագ Լայման
Դերերում՝Թոմ Հոլանդ,Դեյզի Ռիդլի, Մադս Միկելսոն

Նոր աշխարհ, աշխարհ, որը գաղութացվել է երկիր մոլորակի բնակիչների կողմից: Այստեղ դու կարող ես լսել դիմացինիդ մտքերը, կարդալ նրա երազները, այստեղ դու չունես անձնական կյանքի իրավունք, այստեղ դու գաղտնիքների իրավունք էլ չունես:
Գլխավոր հերոսն ապրում է ծնողների հետ այս նոր իրականություն մեջ: Օրերից մի օր նա իմանում է, որ կա մի այնպիսի վայր, որտեղ լռություն է տիրում և դու կարող ես անջատվել ու ինքդ քո մտքերի հետ միայնակ մնալ, սակայն ցանկությունների համար պայքարել է պետք , իսկ տոտալիտար ռեժիմը սպառնում է ոչնչացնել բոլոր նրանց, որոնք դեմ կգնան համակարգին:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան մարտի 1-ին է:

Հետևանքներ/Последствия/The Aftermath

Ռեժ.՝Ջեյմս Քենթ
Դերերում՝Քիրա Նայթլի, Ալեքսանդր Սքարսգարդ, Ջեյսոն Քլարկ ևն

Գերմանիա, Ետպատերազմյան շրջան: Երկրում քաոս է տիրում և մարդիկ չեն կարողանում ուշքի գալ այն մղձավանջից, որում շատ երկար ժամանակ են ապրել:  Գլխավոր հերոսը բրիտանացի զինվորական Լյուիսն է, որին ժամանակավորապես նշանակում են Համբուրգի քաղաքապետ: Կնոջ՝ Ռեյչլի հետ նրանք հաստատվում են գերմանացի մի ճարտարապետի շատ շքեղ տանը: Հոգու խորքում հերոսներն ատում են միմյանց, սակայն ինչպես ասում են. «Ատելությունից սեր մեկ քայլ է»:

Ճարտարապետի և Ռեյչլի միջև արգելված զգացմունքներ են ծնվում և այս երկուսը չեն դիմադրում դրանց:

Իսկ վերջը՞, ի՞նչ է նրանց սպասվում վերջում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան մարտի 1-ին, իսկ ռուսաստանյանը ապրիլի 25-ին է:

Կապիտան Մարվել/Капитан Марвел/Captain Marvel

Ռեժ.՝Աննա Բոդեն, Ռայան Ֆլեկ

Դերերում՝ Ջեմմա Չան, Բրի Լարսոն, Ջուդ Լոու ևն

Ֆիլմի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ: Երկիր մոլորակը վտանգված է, վերջինս բախվել է այլ մոլորակի և նոր մոլորակի բնակիչները լուրջ սպառնալիք են մարդկությանը: Զինված ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը գերբնական ուժ է ձեռք բերում և ավելի ու ավելի է զարգացնում այդ ուժը. այժմ Քերոլն անձեռնմխելի է: Քերոլը մարդկության միակ հույսն է:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան մարտի 6-ին, իսկ ռուսաստանյանը մարտի 7-ին է:

Շարունակելի…

Պատերազմող թիկունք. «Նմանակման խաղի» հետքերով

Հինն ու նորը. ինչպիսին են հայտնի րիմեյքների օրիգինալ տարբերակները

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Young Pop-ից New Pop [2-րդ եթերաշրջանի թրեյլերը, փոփոխված կազմն ու անվանումը]

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք արքայական շքանշաններ ունեն

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին

Ջուդ Լոուն ամուսնացել է

Հայտնի դերասան-դերասանուհիներն ամենագեղեցիկ գովազդային հոլովակներում

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

Դիտել մայիսին կինոթատրոնում

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ