fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

2019 թվականը ֆիլմաշատ տարի է. «Վրիժառուներ. Վերջնախաղ», «Ջոքեր», «Ապակի», «Վան Գոգ», «Կապիտան Մարվել» և սա միայն սկիզբն է: Թեպետ ֆանտաստիկ, հոգեբանական, կենսագրական ու մարտական ֆիլմեր դիտելը հիանալի է, բայց սիրային ու ռոմանտիկ ֆիլմերն էլ դրանց ոչնչով չեն զիջում: Շտապենք ուրախացնել ռոմանտիկ ժանրի սիրահարաներին այս 8 ֆիլմով, որոնք արդեն թողարկվել կամ թողարկվելու են 2019թ.-ին: Իսկ ո՞ր ֆիլմին եք ամենից շատ սպասում դուք:

1. Isn’t It Romantic?/ Ռոմանտիկ է, չէ՞

Թողարկման օրը՝ փետրվարի 13

Դերերում՝ Ռեբել Ուիլսոն, Լիեմ Հեմսուորթ

Նատալին չի հավատում սիրուն, սակայն մի օր պատահաբար գլուխը պատին հարվածելուց հետո աղջիկն ուշագնաց է լինում, այնուհետև արթնանում մեկ այլ Նյու Յորքում. այստեղ ամեն ինչ նման է ռոմանտիկ դրամա ֆիլմի և այն PG13 է. այսինքն Նատալին չի կարող նույնիսկ հայհոյել: Ի՞նչ պետք է անի վատատես Նատալին այդ հիանալի Նյու Յորքից ու գեղեցիկ տղամարդկանցից փախչելու համար:

2. Five Feet Apart/ Միմյանցից 5 քայլ այն կողմ

Թողարկման օրը՝ մարտի 15

Դերերում՝ Քոլ Սփրոուս, Հեյլի Լու Ռիչարդսոն

Ստելլա Գրանթը 17 տարեկան է և տառապում է մուկովիսցիդոզով (միջազգային անվանումը ԿՖ՝ կիստոզային ֆիբրոս)։ Նա կյանքի մեծ մասն անց է կացնում հիվանդանոցում, որտեղ էլ հանդիպում է մեկ այլ ԿՖ հիվանդի Ուիլ Նյումենին: Նրանք միանգամից հետաքրքրվում են միմյանցով, սակայն ողջ մնալու համար պետք է միշտ միմյանցից 5 քայլ հեռավորություն պահել: Կկարողանա՞ն դեռահասները հետևել օրենքներին:

3. After/ Հետո

Թողարկման օրը՝ Հայաստանում ապրիլի 18-ից

Դերերում՝ Ջոզեֆին Լենգֆորդ, Հիրոու Ֆայնս Թիֆին

Հիմնված համաշխարհային բեսթսելեր ճանաչված «After» գրքաշարի վրա՝ ֆիլմը պատմում է նվիրված աշակերտ, պարտաճանաչ դուստր, հավատարիմ ընկերուհի Թեսսայի մասին, որը քոլեջ ընդունվելուց հետո ծանոթանում է առեղծվածային ու վատ համբավ ունեցող Հարդին Սքոթի հետ: Նրանք ատում են իրար, սակայն այս երկուսի մեջ եղած մագնիսական ուժն ու քիմիան շարունակ ձգում են նրանց միմյանց ուղղությամբ: Նրա հետ ծանոթանալուց հետո Թեսսան սկսում է մտածել՝ ո՞վ է ինքն իրականում և ի՞նչ է ուզում կյանքից: Հարդինից հետո կյանքն այլևս առաջվանը չի լինելու:

4. Long Shot/ Անհավանական, բայց ոչ անհնարին

Թողարկվման օրը՝ մայիսի 3

Դերերում՝ Սեթ Ռոգեն, Շարլիզ Թերոն

Ֆրեդ Ֆլարսքին անգործունակ լրագրող է ու գրող, որը անհավանական կերպով կրկին հանդիպում է այն աղջկան, որին սիրահարված էր, ու որը նախկինում նրա դայակն էր: Հիմա երկուսն էլ մեծացել են և Շարլոտն արդեն աշխարհի ամենաուժեղ ու անհասանելի կանանցից մեկն է:

1 2

Վուդի Ալենի 10 սիրելի ֆիլմերը

2019-ի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանուհիներն ըստ Forbes-ի

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը

Թողարկվել են Անջելինա Ջոլիի՝ «Մալեֆիսենտ 2» ֆիլմի պաստառները

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Իսկ Դուք նկատե՞լ եք՝ որ կադրն է «Առյուծ արքայում» իրական

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

Աստղեր, որոնք հրապարակել են «ծերացնող» ֆիլտրով լուսանկարներ

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել