2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը - VNews

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

КиноПоиск-ը ներկայացնում է 2019թ.-ի լավագույն ֆիլմերը, որոնք հասցրել են մեծ լսարան հավաքել և արժանանալ կինոսերների և կինոքննադատների համակրանքին:

1. «Հոմանիշներ»

      «Синонимы»

Ֆիլմն իսրայելցի Իյոավի մասին է: Նախկին զինծառայողը տեղափոխվում է Փարիզ և որոշում ձերբազատվել նախկին կյանքից ու անգամ հարազատ լեզվից: Ֆիլմի սկզբում հերոսի իրերը գողանում են ու նա մնում է առանց գումարի և սննդի, մերկ իր փարիզյան տանը: Սա ֆիլմի և Իյովի նոր կյանքի սկիզբն է: Ֆիլմը դասական դրամա չէ, Նադավ Լապիդի կինոնկարը տեղ-տեղ հումորային է, նուրբ, վարպետորեն նկարահանած: Այն արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի:

2. «Հումորիստը»

     «Юморист»

Միխաիլ Իդովի ֆիլմը պատմում է մի հումորիստի մասին, ում կյանքում, թվում է, ամեն ինչ լավ է. երջանիկ ընտանիք, հազարավորների հիացմունք, երկրպագուների հերթ և իշխանությունների համակրանք: Սակայն հերոսին հանգիստ չի տալիս արտաքին և ներքին անազատությունը. որքան ավելի մեծ է հաջողությունը, այնքան ուժեղ է նրա մեջ արտահայտվում բողոքը:

3. «Ցավ և փառք»

      «Боль и слава»

Պեդրո Ալմոդովարի ֆիլմը գրեթե ինքնակենսագրական է: Այն կինոռեժիսոր Սալվադոր Մայոյի մասին է, որը կորցրել է իր ոգեշնչումն ու կյանքի հանդեպ սերը: Սալվադորը մի շարք հիվանդություններ ունի ու ցավը մեղմելու համար բացի դեղերից դիմում է նաև թմրանյութերի օգնությանը: Հին ընկերոջ հետ հանդիպումը նրան հիշեցնում է իր մանկության մասին, որտեղ էլ ռեժիսորը գտնում է իր նոր մտահաղացումներն ու ապրելու ուժը: Կերտած դերի համար Անտոնիո Բանդերասը Կաննի կինոփառատոնի մրցանակ է ստացել:

4. «90-ականների կեսերը»

       «Середина 90-х»

Կինոռեժիսոր Ջոն Հիլլը ներկայացրեց իր դեբյուտային ֆիլմը, որը պատմում է 90-ականների աղքատության ու լոս-անջելեսյան արվարձանների մասին: Գլխավոր հերսոը՝ Սթիվին ապրում է եղբոր և մոր հետ, որոնք թքած ունեն նրա ճակատագրի վրա: Փողոցում Սթիվին ընկերանում է սքեյթերների հետ, ու հենց նրանց մեջ ընտանիք գտնում: Ֆիլմում մենք տեսնում ենք հերոսի հասունացման ու սեփական «ես»-ի ձեռքբերման ամբողջ դաժան ընթացքը:

5. «Լողլողը»

      «Дылда»

«Լողլողը» պատմում է հետպատերազմական Լենինգրադում ապրող երկու կնոջ մասին՝ բարձրահասակ և տգեղ Իի ու փոքրամարմին և ակտիվ Մաշայի: Նրանք ընդհանուր գաղտնիք ունեն և հետագա խաղաղ կյանքի սարսափելի ծրագիր: Բալագովը նկարել է գեղեցիկ ֆիլմ, այն մասին, թե ինչպես է պատերազմը կոտրում մարդկանց ու հետո հավերժ մնում նրանց մեջ:


Աննա Մելիքյանի նոր՝ «Фея» ֆիլմը դիտելու 5 պատճառ

5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը