2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության] - VNews

2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

gratuuuun - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

2020-ին ԳրաՏունն աչքի ընկավ ինքնակենսագրական գրքերի հրատարակմամաբ, և ոչ միայն: Ստորև կներկայացնենք 9 գիրք, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելել անցնող տարվա ընթացքում:

9. Արեն Ոսկանյան – ԳրածԲԱՆեր

130602547 916245208909559 2467733227165203133 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Ժամանակակից գրականությունը երբեմն իսկական թակարդ կարող է դառնալ ընթերցողի համար, հատկապես, երբ գրողը նախընտրում է իր պատումը տանել անսովոր ճանապարհով: «ԳրածԲԱՆեր»-ի հեղինակը հենց այս ընթացքն է բռնել իր առաջին գրքի մեջ: Նշենք, որ վերջինս ներառում է հեղինակի թե՛ արձակ, թե՛ ճափածո ստեղծագործությունները, որոնց հիմնական մասը գրվել է 2015-2017թթ.-ին:

8. Էդգար Կոստանդյան – Միլոշ

89035926 720038015196947 5671329595098398720 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Էդգար Կոստանդյանի հեղինակած փորածավալ վեպն է՝ մարդկային ամենատարբեր զգացողությունների մասին, որոնցից, առավել ցայտուն, արտահայտվում է կորստի ու կորցնելու ապրումը…

«Դու ինձ կպատմես, որ ինչ-որ մեկը հանել է քեզ իր մտքից, վիժել է սեփական էությունն ու ապրում է մի տանը, որի պատուհաններից ներս միշտ լույս է վառվում, բայց դուրս նայող չկա: Իսկ ես քեզ կսովորեցնեմ չխանգարել մարդկանց»:

7.Բորիս Նեմցով –  Խռովարարի խոստովանությունը

131180748 916115532255860 2016300262938711494 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Խռովարարի խոստովանությունը վերջին տարիների Ռուսաստանում տպագրված ամենաանկեղծ ինքնակենսագրականներից: Իր հուշերում Նեմցովը պատմում է մանկության, ֆիզիկոսի իր կրթության, առաջին քաղաքական ակցիային մասնակցելու դեռ սովետական տարիների ժամանակաշրջանում, նահանգապետից մինչև փոխվարչապետ պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում հետաքրքիր պատմությունների, հետագայում արդեն ընդդիմադիր գործունեության մասին

6.Բենջամին Ֆրանկլին – Ինքնակեսագրություն

3 4 - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Այս աշխատանքը դարձել է երբևէ գրված ինքնակենսագրության ամենահայտնի և ազդեցիկ օրինակներից մեկը, որը Ֆրանկլինը գրել է 1771-1790 թվականների ընթացքում: Գիրքը բաղկացած է մասից՝ արտացոլելով դրանց գրելու տարբեր ժամանակաշրջանները: Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնադիր հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեք կարևորագույն պատմական փաստաթղթերի տակ, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետության ձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրություն և Փարիզյան երկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համար պատերազմը։

5.Մերիլին Մոնրո – Իմ պատմություն

91427791 735466296987452 7370009634775498752 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Գրքի էջերում հայտնված Մերիլինը հայտնություն է, տաղանդավոր, խելացի, խոցելի կին է, քան էկրաններից երևացող  20-րդ դարի 50-60ականների Ամերիկայի, ինչու ոչ ամբողջ աշխարհի սեքս սիմվոլը: Դաժանորեն պատմում է իր մանկությունը որպես անցանկալի որբ, վաղ պատանեկությունը, կինոարդյունաբերությում վերելքի, սիրավեպերի և ամուսնության մասին:

4.Վիկտոր Ֆրանկլ – Կյանքին ասել այո. Հոգեբանը համակենտրոնացման ճամբարում

105046145 787985848402163 8877121052703623652 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Սա ավելի շատ պատմություն է վերապրումների, քան իրական դեպքերի մասին։ Գրքի նպատակն է բացահայտել և ի ցույց դնել միլիոնավոր մարդկանց ապրումները։ Խոսքը համակենտրոնացման ճամբարի մասին է, որը ես տեսել եմ «ներսից»՝ այն մարդու տեսանկյունից, որն անցել է այդ ամենի միջով և ցանկանում է պատմել ձեզ։ Ընդ որում, ես ցանկանում եմ ոչ թե խոսել համակենտրոնացման ճամբարների սարսափելի պատմությունների մասին, որոնց մասին առանց այդ էլ շատ է խոսվել (այն ահասարսուռ պատմությունները, որոնց շատերը այդպես էլ չէին հավատում), այլ այն անթիվ «փոքր» տառապանքների մասին, որոնք զգում էին բանտարկյալներն ամեն օր, այն մասին, թե ինչպես էր ճամբարի տանջող առօրյան անդրադառնում սովորական բանտարկյալի հոգեկանի վրա։

3.Ֆրիդա Կալո- Ինտիմ ինքնանկար

131050458 915704548963625 5740866121370549993 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Ֆրիդա Կալոյի այս պատկերազարդ օրագիրն արտացոլում է նրա փոթորկոտ կյանքի վերջին 10 տարիները՝ երբեմն կրքոտ, երբեմն էլ զարմանալի և ինտիմ, որ գրեթե քառասուն տարի փակ են եղել։ Օրագիրը բացահայտում է մեքսիկացի այս նշանավոր նկարչուհու բարդ բնավորության գծերը։ Ընդգրկում է Ֆրիդայի՝ 1944-54թթ․ շրջանի մտքերը, բանաստեղծությունները և երազները՝ միաժամանակ բացահայտելով նրա բուռն հարաբերությունները Դիեգո Ռիվերայի՝ իր ամուսնու և Մեքսիկայի ամենահայտնի նկարչի հետ։ Օրագրում արված ջրաներկով էսքիզները, բազմաթիվ ինքնանկարները նկարչուհու ստեղծագործական գործընթացի տարբեր տեսլականներ են տալիս, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչ հաճախականությամբ էր նա դիմում իր օրագրին՝ զարգացնելու համար այն գաղափարները, որ հետագայում կտավների էին վերածվելու։

2.Չե Գևարա – Մոտոցիկլավարի օրագիրը

106204441 795359227664825 2097216622585518278 n - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Հեղափոխական լեգենդը ներկայացնում է իր և իր ընկերոջ, բժիշկ Ալբերտոյի հետ ճանապարհորդությունը Հարավային Ամերիկայի տարածքով: Հարավամերիկյան երկրներում պտտվելով Չե Գևարան ընթերցողին է ներկայացնում տվյալ երկրների ծանր սոցիալական խնդիրները:

Այս արկածախնդիր երիտասարդը՝ ճանաչելու անհագ ցանկությամբ ու սիրելու հզոր ունակությամբ, ցույց է տալիս մեզ՝ ինչպես լավ մեկնաբանված իրականությունը կարող է ներթափանցել մարդ արարածի մեջ այն աստիճան, որ սկսի փոխել նրա մտածելակերպը:

Կարդացեք այս գրառումները, որ գրվել են այնքան սիրով, թեթևությամբ ու անկեղծությամբ, որ ամենաշատն են ստիպել ինձ մոտ զգալ հորս: Հուսով եմ՝ կվայելեք դրանք, ու ցանկանում եմ, որ կարողանաք նրա հետ միասին ճամփորդել:

Եթե երբևիցե հնարավորություն ունենաք իրապես հետևելու նրա անցած ուղուն, ձեր քայլերը, ցավոք, կբացահայտեն, որ շատ բաներ շարունակում են նույնը մնալ կամ էլ ավելի վատ վիճակում են: Սա մարտահրավեր է բոլորի համար, որ այս երիտասարդի պես, որ տարիներ անց կդառնա Չե, ընկալել ենք այն իրականությունը, որ հարվածում է առավել կարիքավորներին, և մեզ նվիրել ավելի արդար աշխարհ կառուցելուն օգնելու գործին:

1.Ուինսթոն Չերչիլ – Ինքնակենսագրություն

5 3 - 2020-ի ամենավաճառված գրքերը. [ԳրաՏուն հրատարակչության]

Այս գրքում Չերչիլը պատմում է մանկության, դպրոցական տարիների մասին, իր ծառայության՝ հուսարների գնդում, մասնակցությունը ռազմական գործողություններին Կուբայում, Հնդկաստանի սահմանին և Եգիպտոսում, գերությունից փախնելու, ինպես նաև  առաջին մուտքը դեպի քաղաքականություն որպես խորհրդարանի անդամ: Գիրքը թույլ է տալիս հետևել մեծ անհատականության ձևավորմանը,այլ ինչպես գրում է  ինքը՝ Չերչիլը, պատկերում է անցյալ դարաշրջանի ողջ համայնապատկերը:

 

 


Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

17 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

«Քյուրքչյան» հրատարակչություն

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Անտարեսից [2019-ին լույս տեսած]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ամռանը. Խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

«Հաղթի՛ր կամ մահացիր. առաջնորդության կանոններ «Գահերի խաղից»

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Զգեստների նոր հավաքածու՝ «Հարի Փոթերի» մոտիվներով

2019-ի 8 ռոմանտիկ ֆիլմերը

Հոգևորականներն այրել են «Հարի Փոթեր» և «Մթնշաղ» գրքերը

Ամերիկյան ժամանակակից պոեզիան հայերեն. Ամանդա Լավլեյս՝ «Արքայադուստրն այս մեկում փրկում է ինքն իրեն»

Book Face. Երբ գրախանութը գիտի՝ ինչպես հայտնի դառնալ