Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Այսօր ձեզ ենք ներկայացնում 10 սերիալ, որոնք հեռուստադիտողի դատին ներկայացան թվականին ու արժանացան վերջիններիս համակրանքին…
Սերիալի թրեյլերը թողարկվեց 2020 թվականի ապրիլին, և ժապավենը անմիջապես հետաքրքրեց հոգեբանական թրիլլերների սիրահարներին: Այստեղ կրիմինալ ոչինչ չկա, փոխարենը կա սեր: Դեռ քոլեջում սովորելու տարիներին Ռուբին և Բիլլին պայմանավորվում են, որ երբ նրանցից մեկի համար ամեն բան անտանելի դառնա, նա պիտի հաղորդագրություն ուղարկի մյուսին ՝ «վազիր» բառով: 17 տարի անց սիրահարները հիշում են այս պայմանավորվածության մասին:
Այս դրամայում Մարկ Ռուֆալոն խաղում է երկու միանման երկվորյակների, որոնք չափազանց տարբեր են՝ բնավորությամբ: Դոմինիկի առաջ անլուծելի խնդիր է դրված ՝ օգնել իր երկվորյակ եղբորը ՝ Թոմասին, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել պարանոիդ շիզոֆրենիան: Մինչդեռ Թոմասի հոգեբանությունը մնում է անվերահսկելի, Դոմինիկը հոգեբուժարանում այնպիսի գաղտնիքներ է հայտնաբերում, որոնք նրան վտանգավոր իրվիճակի մեջ են գցում:
Մեր լավագույն սերիալների ցուցակներում հազվադեպ են պատահում ռուսական արտադրության նախագծեր. սա հենց այդ դեպքն է: Մարմնավաճառներ Սվետան, Լյուդան և Մարինան աշխատում են Ռուսաստանի հարավային ոչ մեծ քաղաքի մայրուղիներից մեկում: Մոսկվայից նրանց մոտ է վերադառնում նրանց ընկերուհի Ժաննան և առաջարկում է բացել սեփական բիզնեսն ու նոր կյանք սկսել: Սերիալը լավագույն սկզբնական արդյունքն է ցույց տվել more.tv օնլայն կինոթատրոնի պատմության մեջ: Երեք շաբաթվա ընթացքում առաջին չորս սերիաներն ունեցել են 3.5 միլիոն դիտում: Նախագիծը նաև գլխավորել է ԿինոՊոիսկի` ամենահայտնի նախագծերի վերաբերյալ հարցումների արդյունքները և Filmpro պորտալի անկախ վարկանիշը` համացանցում հայտնի սերիալների վերաբերյալ: Իբրև վերջաբան, նշենք, որ սերիալի հեղինակն է Էդուարդ հովհաննիսյանը:
Սերիալն իսկական մելոմանների համար է. այն ներկայացնում է մի աղջկա կյանք, որը «ֆանատիկ երաժշտասեր է, վինիլային խանութի սեփականատեր և տարված է փոփ մշակույթով»: Դե իսկ տղամարդկանց ու անձնական դրամաների առկայությունը ոչ ոք չի չեղարկել:
Երկար ժամանակ էր, ինչ մենք հետաքրքրված չէինք շախմատով, երբ Նեթֆլիքը որոշեց էկրանավորել Ուոլտեր Թևիսի 1983 թվականի վեպը: Մինի սերիալը պատմում է որբ Բեթ Հարմոնի անհավատալի ճանապարհորդության մասին, վերջինս հավակնում է դառնալ աշխարհի լավագույն շախմատիստուհին. այդ ճանապարհին, իհրակե, քիչ չեն տարբեր բարդությունները: Սերիալը հիմնված չէ իրական իրադարձությունների վրա, ինչը միմիայն ընդգծում է սցենարի առավելությունները:
Մինի սերիալը ստեղծվել է ժամանակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին:Սերիալը բացարձակապես տարբեր մամաների մասին է, որոնք ունեն տարբեր պատկերացումներ դաստիարակության ու երեխաների հետ փոխհարաբերվելու մասին։ Նրանք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է։
Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը…
Սորենտինոյի՝ հին թեմատիկայով նոր սերիալը կոչվեց «The New pope»: Նոր եթերաշրջանի սցենարը գրվել է Սորրենտինոյի, Ումբերտո Կոնտարելոյի և Ստեֆանո Բիսեսի կողմից: Երկրպագուները ևս մեկ առիթ ունեցան՝ հիանալու վարպետի գործունեությամբ. եվրոպական կինոյի լավագույն ավանդույթների կիրառմամբ ՝ Սորենտինոյի ստեղծագործությունն առանձնանում է իր գեղագիտությամբ, անսահման էսթետիկ կադրերով ու յուրահատուկ ճաշակով, որն ամենուր է:
Լեգենդար «Շերլոկի» հեղինակներ Սթիվեն Մոֆատի և Մարկ Գաթիսի մինի-սերիալը նվիրված է հայտնի արյունախում Դրակուլային: 19-րդ դարի վերջին, Տրանսիլվանիայի իր ամրոցում, նա մտադրվում է գրավել Լոնդոնը, ապա ճամփորդել դեպի Մեծ Բրիտանիայի ափերը:
Անգլերենի ուսուցիչ, մարզիչ, հավատարիմ ամուսին և երկու դուստրերի սիրող հայր Թերի Մեյթլենդը հանկարծ դառնում է Ֆլինտ Սիթիի ամենահայտնի բնակիչը. նա ձերբակալվում է 11-ամյա տղայի դաժան սպանության մեղադրանքով: Թերին ալիբի ունի, որը հաստատել են ականատեսները, բայց հանցագործության վայրում հայտնաբերված նրա ԴՆԹ-ն ու մատնահետքերը խոսում են նրա դեմ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո