2021-ի ամենանորաձև դեկոլտեները - VNews

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

dekooolte min - 2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Այսօր առանձնացրել ենք գալիք 2021-ի ամենանորաձև դեկոլտեներն ու փոքրիկ խորհրդատվություն կազմել, թե ինչպես կարող եք գտնել ձեր տարբերակը:

Նավակ

Mango, 5849 руб.

Այսպիսով, որպեսզի հասկանանք, արդյոք այս տեսակի դեկոլտեն ձեզ կսազի, թե ոչ, եկեք պարզենք, թե ինչ հատկություններ ունի այն: Նավակի պարանոցն ընդգծում է անրակները և ուսերիը ՝ տեսողականորեն ընդլայնելով դրանք: Միևնույն ժամանակ, պարանոցը, կարծես, ավելի կարճ է դառնում, իսկ կրծքավանդակը՝ ավելի փոքր է: Այս դեկոլտեն իդեալական է նուրբ ուսերով, փոքր կամ միջին կրծքերով և մեծ ազդրերով աղջիկների համար:

V-աձև

Befree, 1799 руб. (Lamoda)

Այս բացվածքըը կարելի է բաժանել երկու տեսակի ՝ խորը և լայն: Առաջինը տեսողականորեն երկարացնում է պարանոցը, մարմնի վերին մասը դարձնում է ավելի փխրուն և բարեկազմ, տեսողականորեն ձգում է ուրվագիծը և տալիս լրացուցիչ սանտիմետրեր: Մյուս կողմից, երկրորդ տեսակը ուսերն ավելի լայն է դարձնում, իսկ կրծքավանդակը ՝ ավելի մեծք. այս տարբերակը հիանալի է՝ խոշոր ազդրերը թաքցնելու ու մարմնին ավազային ժամացույցի ձև տալու համար:

U-աձև

Mango, 1529 руб.(Lamoda)

Ոչ շատ տարածված ու բավականին անսովոր այս բացվածքը կհամապատասխանի զգայուն կառուցվածքով կանանց: U-աձև դեկոլտեն փոքր-ինչ երկարացնում է պարանոցը, նեղացնում է ուսերը, ինչպես նաև ավելի նուրբ ու հավաք է դարձնում կրծքերը: Ընտրեք այն տեսակ դեկոլտե, որը շատ խորը չէ. աա ամենահարմոնիկ տեսքը կունենա փարթամ կրծքերի վրա և դրանց էլ ավելի առաձգական ձև կտա:

Կառե

Sela, 1890 руб. (Lamoda)

Դեկոլետի առավել նազելի ու հրապուրիչ տեսակներից մեկը, որը, մի քանի սեզոն անընդմեջ, չի իջնում նորաձևության պոդիումներից : Նման կտրվածքի հիմնական առավելությունն այն է, որ այն բարենպաստորեն շեշտում է անրակները, տեսողականորեն ձգում է պարանոցը և ծավալ է հաղորդում կրծքերին: Գեղեցիկ է նայվում, առավելապես, փոքրամարմին աղջիկների վրա:

Սրտաձև

Lime, 4299 руб. (Lamoda)

Կառեյի հարազատ քույրը ՝ սրտի տեսքով դեկոլտեն է. այն շեշտը դնում է կրծքերի վրա,տեսողականորեն ավելի ծավալուն է դարձնում այն և ավելի զգայական ուրվագիծ է տալիս: Նման դեկոլտեն տեսողականորեն ձգում է պարանոցը, շեշտադրում է անրակները ևմի քանի սանտիմետր հասակ է ավելացնում: Սակայն, լայն ուսերով աղջիկները պետք է զգույշ լինեն այս տիպի դեկոլտեյից. նրանց համար սա այնքան էլ լավ ընտություն չէ:

Կաթիլ

Stradivarius, 1899 руб.

Եթե ​​ցանկանում եք ընդգծել ձեր կրծքերը, այս դեկոլտեն այն է, ինչ դուք փնտրում եք: Կաթիլը տեսողականորեն մեծացնում է կրծքավանդակը, մի փոքր նեղացնում է ուսերը, թեև կարճացնում է պարանոցը: Հաշվի առեք սա, երբ ընտրում եք այս տեսակի բացվածքով հանդերձանքներ: Եթե ​​արդեն ունեք կարճ պարանոց, խորհուրդ ենք տալիս ընտրել այլ, ավելի հարմար դեկոլտեներ:

Շրջանաձև

Pull&Bear, 1799 руб. (Lamoda)

Այս տեսակի դեկոլտեն իդեալական է երկար պարանոցով, կոկիկ ուսերով և փոքր կրծքերով աղջիկների համար: Կլոր պարանոցն ընդգծում է մարմնի վերին մասի փխրունությունը `ավելի մեղմ, կանացի տեսք հաղորդելով:

Ասիմետրիկ

Mango, 5849 руб.(Lamoda)

Հիանալի միջոց է ուրվագիծը տեսողականորեն ձգելու և լայն ուսերը ավելի կոկիկ դարձնելու համար: Նման դեկոլտեի օգնությամբ, դուք մի փոքր ավելի բարձր ու բարակ կերևաք, և ձեր կազմվածքն ավելի ներդաշնակ կլինի:

 

 


10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել

ընտիր դիմակ. իմ լոգարանից ձեր լոգարան