2021-ի ամենասպասված սերիալները - VNews

2021-ի ամենասպասված սերիալները

աաա min - 2021-ի ամենասպասված սերիալները

Ձեզ ենք ներկայացնում այն սերիալների ցանկը, որոնց նոր եթերաշրջանները լույս կտեսնեն 2021 թվականին…

The Handmaid’s Tale

4 -րդ եթերաշրջան

«Աղախինի պատմությունը» մտացածին Գաղաադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին: Գաղաադում իշխում է տոտալիտարիզմը:
Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ «ազնվաբարո տիկնայք» չեն կարողանում երեխա ունենալ: Սա մեծ վտանգ է և Աստծո պատիժ՝ ինչպես հավատացած են բարձր խավի մարդիկ: Ոչնչացման վտանգից խուսափելու համար քաղաք են բերվել կանայք, որոնք կարողանում են երեխա ունենալ: Նրանց հատուկ սովորեցնում և վարժեցնում են արարողակարգին և իրենց դերին. հերթով բնակվել բարձրաստիճանների տանը և նրանց համար երեխա ունենալ: Երեխան ծնվելուն պես՝ աղջիկներից յուրաքանչյուրը տեղափոխվում է մյուս տուն՝ երեխա ունենալու հաջորդ ընտանիքի համար: Այս գործընթացը շարունակվում է այնքան, քանի դեռ ծննդկանն ի վիճակի է երեխա ունենալ: Աղախինները ստրուկի կյանքով են ապրում. նրանք պատժվում են անհնազանդության ամենափոքրիկ դրսևորման դեպքում էլ:

syuzh4 - 2021-ի ամենասպասված սերիալները

Lucifer

6-րդ եթերաշրջան

Դժոխքի էքսցենտրիկ թագավոր Լյուցիֆերը ձանձրանում է իր գահից և որոշում է այցելել Լոս Անջելես: Լյուցիֆերը դառնում է շքեղ «Lux» գիշերային ակումբի սեփականատերը և սկսում չափազանց ուրախ կյանք վարել: Շուտով սպանում են նրա ծանոթ աղջիկներից մեկին, ինչից հետո Լյուցիֆերը որոշում է պարզել, թե ով է պատասխանատու նրա մահվան համար: Քննության ընթացքում նա հանդիպում է դետեկտիվ Քլոե Դեքերին: Լյուցիֆերն անսպասելիորեն հայտնաբերում է, որ ինքը ոչ մի իշխանություն չունի աղջկա վրա, և իր ճակատագրական հմայքը չի գործում նրա վրա: Հետաքրքրվելով այս հանգամանքով ՝ Դժոխքի արքան դառնում է նրա գործընկերը և խորհրդատուն հանցագործությունների բացահայտման գործում: Գերբնական ունակությունները օգնում են նրան և Քլոեին միասին աշխատել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Լյուցիֆերին անընդհատ հիշեցնում են, որ նա պիտի վերադառնա անդրաշխարհ, որտեղ աստիճանաբար քաոս է տիրում ՝ առանց տիրոջ:

syuzhet 22 - 2021-ի ամենասպասված սերիալները

 

 

The Mandalorian

3-րդ եթերաշրջան

Սերիալի գործողությունները  տեղի են ունենում «Գալակտիկական կայսրության» անկումից հինգ տարի անց, և «Առաջին Կարգի» հաստատումից առաջ: Սյուժեի կենտրոնում `մանդալորցի միայնակ հրաձիգի արկածներն են,  վերջինս ազնիվ ռազմիկների երբեմնի հզոր ժողովրդի ներկայացուցիչն է, այժմ նա ստիպված է իր խղճուկ գոյություն քարշ տալ հասարակության տականքների մեջ՝ Գալակտիկայի հեռավոր սահմաններում, Նոր Հանրապետության իշխանություններից հեռու…

yoda - 2021-ի ամենասպասված սերիալները

Brooklyn Nine-Nine

8-րդ եթերաշրջան

Ռեյմոնդ Հոլթը դառնում է Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի 99-րդ բաժնի կապիտան, որտեղ էլ հանդիպում է տաղանդավոր դետեկտիվ Պերալտայի, վերջինս, թեև, ոչ մի կերպ չի ցանկանում «մեծանալ»: Այս կրիմինալ կոմեդիան արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից, իսկ 8-րդ եթերաշրջանը, ինչպես տեսնում ենք, երկար չի սպասեցնի:

brukl - 2021-ի ամենասպասված սերիալները

The Witcher

2-րդ եթերաշրջան

Այս հեռուստասերիալի բոլոր իրադարձությունները տեղի են ունենում մտացածին ​​աշխարհում, որտեղ բնակվում են ամեն տեսակ հրեշներ, ու վտանգավոր արարածներ: Մեր գլխավոր հերոսը կախարդ է, որը որս էր անում արյունարբու գայլերի դեմ, վերջիններս մեծ վտանգ են ներկայացնում մարդու կյանքի համար: Վաղ մանկության տարիներին մեր հերոսը ենթարկվել է մուտացիայի, որի արդյունքում էլ ստացել է մարտական ​​լավագույն հմտությունները ՝ ուժն ու արագ արձագանքելու կարողությունը:

personazhi3 - 2021-ի ամենասպասված սերիալները

Manifest

3-րդ եթերաշրջան

Montego Air 828- ը, շարժվելով Յամայկայից դեպի Նյու Յորք, տուրբուլենտության գոտու մեջ է ընկել: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարում թռիչքից հետո, անձնակազմը և ուղևորները դուրս են գալիս փողոց և իրենց դիմավորած NSA գործակալներից իմանում են, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում աշխարհը մեծացել է հինգ ու կես տարով… Պարզվում է, որ այն ժամերի ընթացքում, երբ նրանք տուրբուլենտության գոտու մեջ էին, մոլորակի վրա ժամանակը շատ ավելի արագ է ընթացել, քան՝ նրանց մոտ: Նրանց ընկերները, գործընկերներն ու ընտանիքները սկզբում չէին կորցնում իրենց հարազատներին կենդանի տեսնելու հույսը, սակայն, ժամանակի հետ, նրանք  համակերպվել ու նոր կյանք են սկսել: Հետագայում մեր հերոսներից շատերի մոտ հալյուցինացիաներ են սկսվում:

man - 2021-ի ամենասպասված սերիալները

 

Euphoria

2-րդ եթերաշրջան

Էյֆորիան երիտասարդական դրամա է, որի հերոսները բացահայտում են կյանքը՝  թմրանյութերի, սեքսի, վնասվածքների և սոց. ցանցերի միջոցով: Պատմության կենտրոնում 17-ամյա Ռու Բենեթն է, որը վերականգնողական կլինիկայում բուժում ստանալուց հետո վերադարձել է իր տուն: Ժամանակ չկորցնելով ՝ նա կրկին վերադառնում է իր հին սովորություններին. թմրանյութեր ու խելահեղ խնջույքներ: Այնուամենայնիվ, քաղաքում հայտնվում է Ջուլս անունով մի աղջիկ, որն էլ յուրատեսակ հույս է դառնում մեր հերոսուհու համար:

e%60yf - 2021-ի ամենասպասված սերիալները

 

Love Life

2-րդ եթերաշրջան

Սերիալ ամենակարևոր զգացմունքի մասին: Մեզ հետաքրքրաշարժ ճանապարհորդություն է սպասում՝ երկչոտ սիրուց մինչև սիրային երգի վերջին ակորդները: Հնարավո՞ր է իսկական սիր գտնել մեր ցինիկ ժամանակներում. սերիալը փորձում է պատասխանել հենց այս հարցին:

lichn - 2021-ի ամենասպասված սերիալները

 

Westworld

4-րդ եթերաշրջան

HBO-ի ամենաստացված և խելահեղ նախագծերից մեկը «Վայրի արևմուտքի աշխարհը/Westworld» սերիալն է, որի առաջին եթերաշրջանը մեկնարկեց 2016 թ. աշնանը: Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում: «Վայրի արևմուտքի աշխարհը» վայր է, որտեղ մարդու կերպարանքով ռոբոտները ստեղծված են հաճախորդների ամենանվիրական երազանքներն իրականացնելու համար: Այստեղ հյուրերը կարող են սիրահարվել, սեքսով զբաղվել, կրակել միմյանց վրա, մարդ սպանել, մի խոսքով՝ անել այն, ինչ նրանց սիրտը կամենա: Վաղը ոչ մի ռոբոտ չի հիշի, թե ինչ է կատարվել երեկ, քանի որ մասնագետները ռոբոտների հիշողությունը մաքրում են:
Բայց վերջիններս հաշվի չեն առել մի հանգամանք՝ ռոբոտներից ոմանք հիշում են անցյալը:

faktyi - 2021-ի ամենասպասված սերիալները

American Horror Story

10-րդ եթերաշրջան

Սերիալը Ռայան Մըրֆիի լավագույն գործերից մեկն է: Հիշեցնենք, որ 1-ին եթերաշրջանն անդրադառնում է Հարմոնների ընտանիքին, որոնք տեղափոխվում են Լոս Անջելես ապրելու: Ընտանիքի անդամները մի գեղեցիկ տուն են ձեռք բերում և հույս ունեն, որ նրանց կհաջողվի նոր կյանք սկսել, սակայն նրանք պատկերացում էլ չունեն, որ նախկին բնակիչների համար տունն իսկական դժոխք էր: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է մեզ զարմացնելու 10-րդ եթերաշրջանը:

istoriya uzh - 2021-ի ամենասպասված սերիալները

 

It’s Always Sunny in Philadelphia

15-րդ եթերաշրջան

Այս հետաքրքրաշարժ կատակերգական հեռուստասերիալի սյուժեի կենտրոնում չորս ընկերներ են, ովքեր «Paddy’s pub» կոչվող իռլանդական բարի համասեփականատերեր են: Բարը ոչ միայն եկամտաբեր չէ, այլ նաև տեղակայված է Ֆիլադելֆիայի ամենավատ տարածքներից մեկում: Բոլոր հերոսները միմյանցից շատ տարբեր մարդիկ են, և, չնայած իրենց ընկերությանը, նրանք անընդհատ ստում են միմյանց և վիճում, ինչն էլ հանգեցնում է զվարճալի և զավեշտալի իրավիճակների: Չառլին այս քառյակի ամենամիմիտն է, նա միշտ ընկնում է հիմար իրավիճակների մեջ և միշտ ստանում է բոլոր կեղտոտ գործերը: Դիանդրան ընկերության միակ աղջիկն է, նա անհաջողակ է, և ոչ ոք նրա կարծիքը հաշվի չի առնում: Դենիսը ՝ Դիանդրայի երկվորյակ եղբայրը, ամենախելոքն է, բայց չգիտես ինչու, նա միշտ հետևում է իր ընկերներին, չնայած դա չի խանգարում նրան չափազանց բարձր ինքնագնահատական ​​ունենալ: Եվ վերջապես, Մաքը ՝ Չառլիի մանկության ընկերը, բոլորից ամենաակտիվն է, բայց միշտ չէ, որ պարզ է, թե ինչ է կատարվում նրա գլխում:

soln - 2021-ի ամենասպասված սերիալները

 

Breeders

2-րդ եթերաշրջան

Փոլն ու Էլլին ժամանակակից ամուսիններ են, ունեն երեք երեխա: Նրանք իրենց ամբողջ ուժով փորձում են լինել իդեալական ծնողներ և հավուր պատշաճի դաստիարակել իրենց երեխաներինն: Այնուամենայնիվ, այսօրվա աշխարհում այնքան էլ հեշտ չէ գտնել հավասարակշռությունը՝ ընտանեկան կյանքի, ընկերների, հարազատների և աշխատանքի միջև:

rodit - 2021-ի ամենասպասված սերիալները

 

The Good Fight

5-րդ եթերաշրջան

Եթե սիրում եք դատավարություններ, հետաքրքիր ու խճճված պատմություններ, ապա այս սերիալը ձեզ համար է: «Լավ կինը» սերիալն ավարտվեց 7-րդ եթերաշրջանով 2016 թ.: Բայց նրա հեղինակները չեն թողնում, որ մենք ձանձրանանք առանց ինտելեկտուալ սերիալների: Ռոբերտ և Միշել Քինգերը թողարկեցին նոր՝ «Լավ պայքարը» սերիալը:
Մի քանի սխալների պատճառով Դիանան կորցնում է աշխատանքը և խնայողությունները, իսկ նրա սանիկը՝ փաստաբան Մայան՝ համբավը: Որոշ ժամանակ անց Դիանան դառնում է Չիկագոյի փաստաբանական ամենախոշոր գրասենյակներից մեկի աշխատակից…

borba - 2021-ի ամենասպասված սերիալները

 

The Resident

4-րդ եթերաշրջան

Դեվոն Պրավեշը ընդունվում է հիվանդանոց աշխատանքի : Նա նման չէ գործընկերներին. նա սրտացավ է և շատ բարի, սակայն իրականությունն այլ է և ոչ բոլորն են մտածում այնպես, ինչպես Դեվոնն է մտածում: Բայց տղան քաջ գիտակցում է, որ իր գործում ամեն մի մանրուք կարևոր է և նա չի կարող լռել:

rez - 2021-ի ամենասպասված սերիալները

Sex Education

3-րդ եթերաշրջան

Netflix-ի հերթական հաջողության հասած սերիալը պատմում է բրիտանական դպրոցի մի ամաչկոտ աշակերտի մասին, որին դաստիարակում է մայրը, որն էլ իր հերթին մասնագիտությամբ սեքս-թերապեվտ է… Գլխավոր հերոս Օտիսն անձնական կյանքում դժվարություններ ունի, բայց կարծես մորից բավականին շատ գիտելիքներով է զինված. լավ թերապեվտ է, սեքսից էլ գլուխ է հանում: Նա սկսում է վճարովի ծառայություններ մատուցել համադասարանցիներին՝ խորհուրդներով սեռական կյանքի ճիշտ կազմակերպման և հաճույքի հասնելու մասին:

p44 - 2021-ի ամենասպասված սերիալները

Ինչպես նաև…

1 2

Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

Peaky Blinders-ը կավարտվի 6-րդ եթերաշրջանով