fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

21-րդ դարի ամերիկյան լավագույն վեպերը [5 վեպ]

Ռուսական հայտնի գրական պարբերական  Эксмо-ն առանձնացրել է ամերիկյան ժամանակակից լավագույն վեպերից մի քանիսը։ Եվ չնայած 21-րդ դարը նոր է սկսվել, բայց արդեն այնքան արժեքավոր բեսթսելլերներ են ստեղծվել ամերիկյան գրականության մեջ, որ մենք չենք էլ հասցնում կարդալ գոնե կեսը․․․

Ահա այս հոդվածով առանձնացրել ենք Эксмо-ի առանձնացրած վեպերից նրանք, որոնք ինքներս էլ հավանում ենք շատ։

1. Շտկումներ / Corrections

2001 թ. լույս է տեսնում Ֆրանզենի «Շտկումներ» / Corrections վեպը: Այն Ջոնաթան Ֆրանզենի անունը հայտնի դարձրեց ողջ աշխարհում: «Շտկումները» մեծ արագությամբ դարձավ բեսթսելլեր ԱՄՆ-ում և ոչ միայն, իսկ հեղինակն արժանացավ National Book Award մրցանակի:

Վեպը պատմում է մի ընտանիքի մասին: Երեք երեխա ունեցող ամուսինները մենակ են ապրում, քանի որ երկու որդիներն ու դուստրը մեծացել են և ամեն մեկը մի քաղաքում է ապրում՝ սեփական խնդիրներով, բարդույթներով, սերերով ու ատելություններով: Ընտանիքի անդամներից ամեն մեկը և յուրաքանչյուրը մենակ է: Նրանք միմյանց չեն սիրում, ինչո՞ւ: Ծնողնե՞րն են մեղավոր, հա՞յրը, մա՞յրը: Ո՞վ է, ի՞նչն է անսերության պատճառը: Ինչո՞ւ են երեխաներն անհաջողակ, դժբախտ, խառը ներքին և առօրյա խնդիրներով: Գուցե բոլո՞րն են այդ վիճակում: Չէ՞ որ Ֆրանզենի նկարագրած ընտանիքը մտացածին չէ, այլ չափազանց տիպիկ ընտանիք ամերիկյան (և ոչ միայն ամերիկյան) հասարակության մեջ:

Երեխաները վատ հարաբերություններ ունեն հատկապես մոր հետ: Ընտանիքի մայրը՝ Ինիդը, ամենաբարդ և հակասական կերպարն է վեպում: Սկզբում ընթերցողն էլ է հակակրանքով լցվում եսակենտրոն, փնթփնթան կնոջ հանդեպ, որը ստիպում է բոլորին իրենց տանը հավաքվել սուրբծննդյան տոներին: Սակայն Ֆրանզենը վեպի էջերում տող-տող, առանց ուղղակի պատմելու բացում է Ինիդի աշխարհը, որտեղ ամուսնուց քիչ սեր ստացած և երբեք չգնահատված կնոջ տարածված և հաճախադեպ դժբախտությունն է: Սա է Ինիդի չոր ու ցամաք բնավորության պատճառը… գուցե:

Իսկ ի՞նչն է երեխաներից յուրաքանչյուրի անհաջողակության պատճառը: Ինչո՞ւ նրանցից ոչ ոք իր տեղը գտնել չի կարողանում, ինչո՞ւ նրանք իրար և իրենք իրենց չեն սիրում: Գուցե վերջին սուրբծննդյան ընթրի՞քը օգնի, գուցե դեռ ուշ չէ՞ շտկումներ անելու կյանքում, հոգիներում, բնավորության գծերի և աշխարհի հետ հարաբերությունների մեջ:

2. Անտանելի բարձր և անսահման մոտ / Extremely Loud and Incredibly Close

2005-ին լույս տեսած այս վեպը պատմում է սեպտեմբերի 11-i աղետի ու մարդկային դժբախտության մասին։ Պատումը տարվում է 9-ամյա տղայի կողմից, որի հայրը զոհվել էր երկնաքերերի աղետի ժամանակ։ Հուզիչ, անկեղծ, թախծոտ պատմություն, որն առանց հուզվելի կարդալն անհնար է։

Գրքի հիման վրա 2012-ին ֆիլմ է նկարվել՝ Թոմ Հենքսի և Սանդրա Բուլոքի գլխավոր դերակատարությամբ։

1 2

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Մաքս Փերքինս [Հեմինգուեյին, Ֆիցջերալդին և Վուլֆին բացահայտած խմբագիր]

Վիլյամ Սարոյան․ Մարդկային կատակերգություն [հատված]

“Sex and the City”-ին վերադառնում է

Էկրանավորվում է «Երեք հրացանակիրների» ժամանակակից տարբերակը

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ

2018-ին հայերեն թարգմանված 5 գիրք, որ պետք է կարդալ [մաս 2]

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին [հատված Սելինջերի վեպից]

5 ֆիլմ+5 գիրք. Կարեն Ավետիսյան

«Եվ արձագանքեցին լեռները» ասում է…

Նիկոլ Փաշինյանի վեպի առաջին գնահատականը վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի կողմից

Հեմինգուեյ. Կիլիմանջարոյի ձյուները. [հատված]