fbpx

21-րդ դարի սեքս խորհրդանիշ Մոնիկա Բելուչիի նոր հարցազրույցն ու լուսանկարները

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին կզարդարի The Glass ամսագրի գարնանային համարի շապիկը: Այդ առիթով դերասանուհին նկարահանվել էր ամսագրի ամբողջական ֆոտոշարքում, որը հեղինակել է բրազիլացի լուսանկարիչ ՝Ricardo Abrahao-ն, իսկ շապիկի լուսանկարը՝ շոդլանդացի Albert Watson-ը: TheGlass-ը Փարզիում զրուցել է դերասանուհու հետ և փորձել բացահայտել Բելուչիի կյանքի ու կարիերայի հետաքրքիր մանրամասները:

VnewsCulture-ը ներկայացնում է հատվածներ հարցազրույցից:

Էմիր Կուստուրիցայի հետ համագործակցելու մասին…

Նա  հետաքրքիր է, որովհետև շատ բաների է տիրապետում… Կուստուրիցան ռեժիսոր է, գրող, դերասան ու երաժիշտ: Գործի մեջ նա նման է Ֆելինիին: Խոսքը ուրիշ տեսակի ֆիլմեր նկարահանելու մասին է, ամենը՝ լույսի մասին է: Կարծում եմ Կուստուրիցան ստեղծում է ֆիլմեր, որտեղ երկակիություն կա ֆանտազիայի ու ցավի, ֆանտազիայի և իրականության միջև: Սա իր ամենահետաքրքիր կողմերից մեկն է և այդ պատճառով էլ ես համաձայնեցի նկարահանվել իր ֆիլմում (Հարդագողի ճանապարհը ) մարդկային ու գեղարվեստական տեսանկյունից, ո՛չ քաղաքական: Նրա ֆիլմերում կա բռնություն, որտեղ միևնույն ժամանակ կան զմայլվելու պահեր:

Հեռուստատեսության և կինոթատրոնների մասին…

Գոդարն ասում էր՝ երբ դու հեռուստացույց ես դիտում, դու նայում ես ներքև և երբ կինո՝ վերև: Կարծում եմ, այսօր ամեն բան փոխվում է, և երբ դու տեսնում ես թե այսօրվա դերասանուհիները ինչպիսի դերեր են խաղում սերիալներում, ինչպես օրինակ՝ Big Little Lies  -ում ,ուղղակի, հիանալի է բացահայտել այդպիսի դերասանների նման կերպարներում և չափազանց տարբեր մարդկային իրավիճակներում: Շատերը չեն գնում կինոթատրոն: Կինոթատրոնն այժմ գտնվում է տանը և վերջինս շատ լավ կապ հաստատելու ճանապարհ է այն մարդկանց հետ, որոնք հաճախ չեն այցելում կինոթատրոններ:

Նորաձևության, մոդելի և դերասանի իր կարիերայի մասին…

Նորաձևությունը հնարավորություն տվեց ինքս իմ հետ կապ հաստատել, որովհետև ինչպես  հաճախ եմ ասում, մարմինն այնքան կարևոր է ինքդ քեզ արտահայտելու համար: Երբ դու դերասան ես, այն ինչ որ կերպ նման է պարողին, ամեն ինչ կախված է քո մարմնից, դու ես քո սեփական գործիքը:

Կանանց մասին…

Երբեմն մարդիկ նման են երկու անձի, մեկը ավելի խելացի է ու տաղանդավոր, մյուսն ամբողջովին հիվանդ: Այդպես կարող է լինել ցանկացած ոլորտում, ցանկացած իրավիճակում: Շատ դժվար է և շատ գեղեցիկ, որ կանայք այսօր կարող են խոսել դրա մասին: Նրանք քիչ են վախենում: Երբեմն կանայք նման են թռչունների, նրանք փակվում են վանդակում և դուրս չեն գալիս, որովհետև վախենում են:Այդպիսի զգացողությունից դուրս գալու համար նրանց ժամանակ է պետք:

1 2

Ես Սամվել Սևադան եմ․․․

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Նկարներ, որ ամենահայտնի ռեժիսորներին են ոգեշնչել

5 ամառային ֆիլմ

«Կիլիկիա. Առյուծների երկիր». Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

5 ֆիլմ Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ

Ջորջիո Արմանին ասում է…

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ և այս տարվա ստեղծագործական մարքեթինգի պատասխանատու Դիանա Մարտիրոսյանի հետ

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

«Անհայտ բաժանորդ». նոր ֆիլմ

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Արքայադուստր Դիանային կարող էինք տեսնել «Թիկնապահը 2» ֆիլմի գլխավոր դերում

«Կատարյալ անծանոթները» ֆիլմի 5 էկրանավորումները