25-րդ Ջեյմս Բոնդի ստեղծումը. video - VNews

25-րդ Ջեյմս Բոնդի ստեղծումը. video

Universal ընկերությունը հրապարակել է տեսահոլովակ, որտեղ ռեժիսոր Քերի Ֆուկունագան պատմում  է գալիք՝ «Մահանալու ժամանակը չէ» Ջեյմս Բոնդի մասին պատմող մարտաֆիլմի մասին: Բոնդիանայի 25-րդ ֆիլմը, ըստ ռեժիսորի խոսքերի, կարևոր է այնքանով, որ պետք է նորովի բացահայտի կուլտային հերոսին. անհրաժեշտ է ցույց տալ, թե որտեղ է նա գտնվում, ինչ է տեղի ունեցել պաշտոնաթողության հինգ տարվա ընթացքում և ինչպես է նա գլուխ հանում լրտեսական խաղերի նոր կանոններից:

Պատմությունը սկսվում է, երբ Բոնդը վայելում է անհոգ՝ գործերի հետ չառընչվող կյանքը Յամայկայում, սակայն իր հանգիսը ավարտվում է այն ժամանակ, երբ հայտվում է հին ընկեր Ֆելիքս Լեյթերը և օգնություն խնդրում լրտեսից:

Ֆուկունագան նաև հաստատեց, որ այս ֆիլմը կլինի վերջինը Բոնդի դերակատար Դենիել Քրեյգի համար: «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում սուպերհերոսին հակադարձելու է նոր չարագործ, որը շատ ավելի հնարամիտ և վտանգավոր է, քան բոլոր նախորդները:

Նշենք նաև, որ ֆիլմի գլխավոր երգը գրել է երգչուհի և կոմպոզիտոր 18 ամյա Բիլի Այիշը՝ այդ կերպ դառնալով Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆրանշիզայի երաժշտական թեմայի ամենաերիտասարդ կատարողը: