25-րդ կադրի պատմությունը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

25-րդ կադրի պատմությունը…

1957թ.-ի աշնանը ԱՄՆ-ում մեծ էկրան է բարձրանում «Պիկնիկ» ֆիլմը, կինոնկարի տարբեր հատվածներում մեկական կադրեր էին տեղադրված «Սովա՞ծ եք. պոպկորն կերեք» և «Խմեք Կոկա-կոլա» գրություններով: Կադրերն էկրանին էին հայտնվում այնքան արագ, որ հանդիսատեսը չէր հասցնում նկատել և գիտակցել դրանք: Այսպիսով դա մարդու ենթագիտակցության վրա ազդելու մեթոդի առաջին փորձարկությունն էր:

Քանի՞ վայրկյան է պետք մեր ենթագիտակցության վրա ազդելու համար

Ջեյմս Վայքերը, որը նախկինում առանձնապես հաջողակ գովազդային խորհրդատու չէր, թաքուն մոնտաժում է այս արտահայտություններով կադրերը, դրանք էկրանին են հայտնվում ֆիլմի ցուցադրության ընթացքում՝ ընդամենը 1/3000 վայրկյանով: Այդ արագության տակ հանդիսատեսն անգամ չի հասցնում գիտակցել իր տեսածը: Այս պլանը մշակած մարքեթինգային ընկերությունը փաստում է, որ ցուցադրությունների ընդմիջումների ընթացքում պոպկորնի վաճառքն ավելանում էր 50 տոկոսով, իսկ զովացուցիչ ըմպելիքներինը՝ 18 տոկոսով:

Մեթոդն անմիջապես իր կիրառությունը գտավ նաև սարսափ ֆիլմերի մեջ: Կինոպրոդյուսերներից մեկն իր ֆիլմերում տեղադրեց կմախքի նկարներ «արյուն» գրառմամբ:

«Պիկնիկ» ֆիլմից

ԶԼՄ-ների ու հասարակության արձագանքը

Երբ զանգվածային լրատվամիջոցները հայտնեցին այս էքսպերեմենտի փորձարկման դեպքերի մասին, դրանք մեծ արձագանք գտան հասարակության շրջանակներում: Կարծիքները բացասական էին, թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ մարդիկ զգացել էին իրենց վրա հոգեբանական ներգործության վտանգը:

1957թ.-ին Saturday Review պարբերականում լույս տեսավ մի հոդված, որտեղ լրագրող Նորման Կիզինիսը կիսվում էր թեմայի շուրջ իր մտորումներով՝ «Եթե նման կերպ մեզ վրա կարողանում են պոպկորն բարդել, ապա ինչքանո՞վ ենք մենք ապահովագրված, որ նույն մեթոդով մեզ վրա քաղաքական գործիչներ կամ այլ բաներ չեն բարդի»: Վերջում Կիզինիսը գալիս է այն մտքին, որ հարկավոր է «վերցնել այդ մեխանիզմն ու դնել միջուկային ռումբի հիմքում», այսինքն ուղղակի ոչնչացնել այն:

Նորմանը միայնակ չէր իր մտավախություններում, հետագայում հրատարակիչ Բրայան Քին իր գրքերից մեկում ամերիկացիների ուշադրությունն է հրավիրում ենթագիտակցության վրա ազդելու մեթոդի հնարավոր մեծամասշտաբ կիրառությանը: Քին պնդում է, որ նման մեխանիզմները արդեն վաղուց օգտագործվում են գովազդային հայտարարությունների նկարներում սեքսուալ ցանկություններ առաջացնելու նպատակով:

Բրայան Քիի գրքերը

Մի՞ֆ, թե՞ իրականություն

25-րդ կադրի մեթոդը մեծ հայտնություն է ձեռք բերում գիտնականների և իշխանական ուժերի ներկայացուցիչների շրջանակներում: Նրանց պահանջով Վայքերը ցուցադրություններ է իրականացնում, որտեղ պիտի փաստվեր կամ հերքվեր մեթոդի արդյունավետությունը: Կազմակերպված ցուցադրություններից ոչ մեկը Վայքերի խոստացած արդյունքը չի տալիս, իսկ երբ Advertising Research Foundation-ը պաշտոնական պահանջ է ներկայացվում մեթոդն ու դրա կիրառությունը մանրամասն բնութագրելու, Վայքերը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ փորձարկման համար նրանից 6 շաբաթ ժամանակ և 50.000 մասնակից է պահանջվել:

Վայքերի խոստովանությունը

Վայքերը 1962թ.-ին

Կասկածներն ավելի են սրվում, երբ ուսանող հոգեբան Ստյուարտը որոշում է ռեֆերատ գրել Վայքերի մեթոդի մասին: Գնալով Ֆորտ Լի Ստյուարտը հայտնաբերում է, որ կինոթատրոնը, որտեղ Վաքկերի խոսքերով իրականացվել է հետազաոտությունը, չափազանց փոքր է, որպեսզի 6 շաբաթում կարողանա սպասարկել 50.000 մարդու, ավելին. պարզվում է, որ կինոթատրոնի տնօրենը ոչինչ չգիտի նման մեթոդի փորձարկման մասին:

1958թ.-ին հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում 352 անգամ ցուցադրվում է «Զանգիր հենց հիմա» գրությունը, սակայն հեռախոսազանգերի քանակը դրանից չի ավելանում: Երբ հեռուստադիտողներին հայտարարում են, որ հաղորդման մեջ գրություն է եղել և խնդրում են վերծանել այն, նրանցից որևէ մեկը ճիշտ պատասխան չի ուղարկում, փոխարենը հարցվածների մեծամասնությունը գրում է, թե այդ ընթացքում նրանք ուտելու և խմելու ցանկություն են ունեցել: Այս կերպ տվյալ փորձը ցույց տվեց, որ մարդկանց ենթագիտակցության վրա ազդեցություն է թողել ոչ թե Վայքերի մեթոդը, այլ տարածված լեգենդին հավատալու ցանկությունը:

1962թ.-ին չկարողանալով դիմադրել հակափաստարկների առկայությանը Վայքերը խոստովանում է, որ պոպկորնի և Կոկա-կոլայի անվանումների կիրառությունը զուտ գովազդային քայլ է եղել իր անունը տարածելու համար:

 

 


Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը դիմել է Միացյալ Նահանգների կառավարությանը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Հերթը հասավ Լազուրե ափին…

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Covid-19-ի պատճառով հետաձգվել են «Բեթմեն»-ի նկարահանումները

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ