3 հայ, որ գրավեցին ռուս կինոմատոգրաֆիան - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

3 հայ, որ գրավեցին ռուս կինոմատոգրաֆիան

«Հայֆիլմ»-ի լավագույն տարիները մեզ թողեցին անգնահատելի ժառանգություն կինոասպարեզում, իսկ ռեժիսորները դարձան ժողովրդի անքննելի կուռքերը: Սակայն այդ նույն տարիներին և անգամ հիմա հայ կինոգործիչները զարմացնում են իրենց հաջող գործունեությամբ նաև Հայաստանի սահմաններից դուրս:

3 հայ ռեժիսոր ռուսական կինոյում

Էդմոնդ Քյոսայան

Էդմոնդ Քյոսայանը խորհրդային ժամանակաշրջանի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկն է, կինոռեժիսորը աշխատել է թե՛ «Հայֆիլմ»-ում, թե՛ «Մոսֆիլմ»-ում, որտեղ էլ 1966 թվականին Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա նկարահանեց «Անորսալի վրիժառուներ» ժապավենը, այն մեծ հռչակ բերեց ռեժիսորին: Այդ արկածային կինոնկարը դարձավ 1960-ականների կինոյի ամենակարևոր ֆիլմերից մեկն ու հետագայում երկու շարունակություն ունեցավ, որոնք նույնպես սիրվեցին հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից:

«Անորսալի վրիժառուներ»

Քյոսայանի հաջորդ հաղթանակը «Մոսֆիլմ»-ում «Երբ գալիս է սեպտեմբերը» կինոնկարն էր, այն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1982 թվականին ռեժիսորը ներկայացավ հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» ֆիլմով:

«Երբ գալիս է սեպտեմբերը»

Հիմնականում Մոսկվայում բնակվող Քյոսայանն, անշուշտ, իր հաստատուն տեղն ունի նաև հայ կինոմատոգրաֆի ասպարեզում. «Տղամարդիկը» ֆիլմը մինչ օրս համարվում է հայկական կինոյի ամենամեծ ժողովրդականություն ու սեր վայելող կինոնկարներից մեկը:

Ռոման Բալայան

Ռոման Բալայանը  իսկական հեղափոխություն կատարեց խորհրդային կինոմատոգրաֆում: «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը դիտեց ռեկորդային՝ 6 ու կես միլիոն հանդիսատես, ինչի համար ռեժիսորն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: Բալայան իր կինոյում քննադատում էր ցարական Ռուսաստանի բարքերն ու անդրադառնում իր ժամանկներում արդիական խնդիրների:

«Թռիչքներ երազում և արթմնի»

  • Մինչև գորբաչովյան վերակառուցումը «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մի քանի ծայրամասային կինոթատրոններում, իսկ արտերկրի կինոշուկայում այն մեծ հաջողությամբ վաճառվում էր՝ որպես խորհրդային արգելված կինոարվեստի նմուշ։

Ռեժիսորը 1970-ականներից ապրում և ստեղծագործում էր Կիևում և Մոսկվայում, նկարահանում էր ֆիլմեր ռուս դասականներ Չեխովի, Տուրգենևի և Լեսկովի երկերի հիման վրա: 1986 թվականին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը, որտեղ անդրադառնում է միջին տարիքի տղամարդու կյանքում առաջոցող ճգնաժամին: Ֆիլմը թեմատիկ առումով որոշակի նմանություն ուներ «Թռիչքներ երազում և արթմնի» կինոնկարին:

«Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման»

1997 թվականին Բալայանն արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանը, արդեն 2008 թվականին Ուկրաինայի նախագահը Ռոման Բալայանին շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալից ավանդի համար։

Անդրադառնալով ժամանակակից ռուս կինոյի հայերին՝

Աննա Մելիքյան

Աննա Մելիքյանը մեր ժամանակների ռուսական կինոյի ամենահեռանկարային երիտասարդ ռեժիսորներից մեկն է: Աննան ծնվել է Բաքվում, տեղափոխվելով հայաստան մինչև 17 տարեկանն ապրել Երևանում ու տեղափոխվել մոսկվա, որտեղ էլ իր գործունեությունն է ծավալում մինչ օրս: Ուսանողական տարիներին մի քանի կարճամետրաժներ նկարահանելուց հետո ներկայացել է իր առաջին լիամետրոժ ֆիլմով. «Մարս» կինոնկարի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ։

«Մարս»

Երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Ջրահարսը», ստացավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար և Ռուսաստանի կողմից ներկայացվեց «Օսկարի»։ Աննայի մեկ այլ՝ «Աստղ» ֆիլմի համար նա ԿԻՆՈՏԱՎՐ փառատոնում ստացավ մրացանակ լավագույն ռեժիսուրայի համար։

«Ջրահարսը»

  • Ամերիկյան Variety ամսագիրը Մելիքյանին ներառել է լավագույն տասը հեռանկարային ռեժիսորների ցուցակում:
  • Աննան ստեղծել է «Մագնում» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությամբ։


Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը դիմել է Միացյալ Նահանգների կառավարությանը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Հերթը հասավ Լազուրե ափին…

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Ի՞նչ դիտել տանը…

Covid-19-ի պատճառով հետաձգվել են «Բեթմեն»-ի նկարահանումները