3 առակ սիրո մասին - VNews

3 առակ սիրո մասին

Vnews-ն առանձնացրել է  սիրուն ու իմաստուն առակներ սիրո մասին: Դրանք կբացահայտեն, թե ինչպես է սերը հաղթում խնդիրները և որն է «դուր գալու» ու «սիրելու» տարբերությունը:

3 սիրային առակ

Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը և նայում էին սիրային զույգի։ Բաժանումն ասում է.

– Ես վստահ եմ, որ կարող եմ բաժանել նրանց։

– Թույլ տուր ես մի քայլ կատարեմ, իսկ հետո դու կարող ես անել այն, ինչ ցանկանում ես։ Հետո արդեն պարզ կդառնա, թե ով էր իրավացի,- պատասխանում է Սերը։

Սերը մոտենում է զույգին, հպվում նրանց, տեսնում երիտասարդների աչքերում փայլող սիրո կայծը եւ ասում.

– Իսկ հիմա քո հերթն է։

– Այժմ ես ոչինչ չեմ կարող անել։ Ես նրանց ավելի ուշ կմոտենամ,- նշում է Բաժանումը։

Որոշ ժամանակ անց Բաժանումը, հուսալով, որ զույգի սերը մարել է, ցանկանում է մտնել նրանց տուն, բայց զույգի հայացքում տեսնելով Երախտագիտության զգացումը՝ մտածում է. «Ավելի ուշ կգամ»։

Տարիներ անց, երբ զույգն արդեն երեխաներ էր ունեցել, Բաժանումը այցելում է նրանց։ Բայց տեսնելով նրանց աչքերի Հարգանքն ու Փոխըմբռնումը, նորից մտածում է. «Ավելի ուշ կգամ»։

Կրկին ժամանակ է անցնում, և Բաժանումը կրկին հանդիպում է այս ընտանիքին, որտեղ երեխաներն արդեն մեծացել ու հասունացել էին։ Նայելով նրանց աչքերին և նկատելով փոխադարձ Վստահությունը՝ ասում է. «Ավելի ուշ կգամ» եւ հեռանում։

Տարիներ են անցնում և արդեն ընտանիքում թոռնիկներն են վազվզում ու խաղում։ Բաժանումը գալիս ու տեսնում է ծեր մի կնոջ եւ մտածում է. «Վերջապես եկավ իմ ժամանակը»։ Հենց որ Բաժանումը ցանկանում էր նայել կնոջ աչքերին, վերջինս վեր է կենում ու գնում ամուսնու գերեզմանին։

«Հավանաբար, ուշացել եմ»,- մտածում է Բաժանումը,- ժամանակը իմ փոխարեն արել է իմ գործը։ Եվ Բաժանումը նայում է կնոջ լացակումած աչքերին ու տեսնում Հիշողություն՝ Սիրո, Երախտագիտության, Հարգանքի և Վստահության հիշողություն։

***

Մի օր թագավորը հայտարարում է, որ իր աղջկա հետ կամուսնանա նա, ով կկարողանա սիրել արքայադստերը իսկական ու մեծ սիրով:

Հայտարարությանն արագ արձագանքեցին հարյուրավոր երիտասարդներ: Նրանք շտապեցին պալատ՝ արքայադստերն իրենց սերն ու նվիրումը մի ողջ կյանք նվիրելու պատրաստակամությամբ:

Աղջիկը նայեց պալատում հավաքվածներին ու մտքերի մեջ ընկավ: Նա կանչեց իր ուսուցչին և նրա հետ երկար զրուցելուց հետո հայտարարեց.

– Ես այսօր չեմ զրուցի փեսացուների հետ: Նրանց խմբերի բաժանեք: Թող առաջին խումբը վաղը երեկոյան գա, ու այդպես շարունակ ամեն երեկո… իսկ ցերեկները ես կարդալու եմ ու սովորեմ:

– Աղջի՛կս, բայց դու արդեն ավարտել ես ուսումդ, – զարմացավ թագավորը:

– Ուսումը երբեք էլ չի ավարտվում, միշտ էլ սովորելու բան կա, – պատասխաեց արքայադուստրը:

Ուսուցչի տունը ճանապարհի վրա էր, այն ճանապարհի, որը պալատ էր տանում: Հենց այդ տան կողքով անցավ առաջին փեսացուն՝ մի երիտասարդ, գեղեցիկ ասպետ, ճանապարհին գեղեցկադեմ աղջիկ տեսավ՝ հնամաշ հագուստով, ծաղիկների զամբյուղը ձեռքին:

– Մի փունջ ծաղի՛կ գնեք, երիտասա՛րդ:

– Չքվի՛ր ճանաարհիցս, գեղջկուհի, – բարկացավ ասպետն ու սլացավ պալատ:

Այսպես վարվեցին նաև մյուս փեսացուները, որոնք շտապում էին պալատ՝ արքայադստեր սիրտը գերելու:

Երեկոյան տխուր արքայադուստրը բոլոր փեսացուներին մերժեց ու ետ ուղարկեց: Նույնը՝ երկորդ, երրորդ օրը եկած ասպետների հետ…

– Աղջի՛կս, ինչո՞ւ ես բոլորին վռնդում ու ոչ ոքի չես ընդունում, – հարցրեց մտահոգ թագուհին:

– Նրանք ի վիճակի չեն գեղեցկությունը տեսնել…

Անցավ մի ամիս: Փեսացուների վերջին խումբը հավաքվեց պալատում, չկար միայն նրանցից մեկը և արքայադուստրը: Նրանք հայտնվեցին վերջում՝ միասին, և արքայադուստրը հայտարարեց, որ վերջապես գտել է իր միակին:

Ապա պատմեց թագուհուն.

– Իմ ուսուցիչն ինձ ասաց. «Այն մարդու սիրուն կհավատաս, որը քեզ կգնահատի ցնցոտիների մեջ անգամ»: Ես ամեն օր հնամաշ շորեր էի հագնում և փեսացուներին սպասում ճանապարհի վրա: Միայն այս մեկը կանգ առավ ու գնեց ծաղիկներ իմ զամբյուղից, ու նա ասաց ինձ, որ ես չքնաղ եմ…

***

Ի՞նչ տարբերություն «դուր է գալիս» և «սիրում եմ» արտահայտությունների միջև։

-Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու այն պոկում ես, իսկ երբ սիրում ես ծաղիկը, դու ամեն օր ջրում ես այն:


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

3 իմաստուն առակ ընտանիքի մասին

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]