3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

3 ՖԱՆՏԱՍՏԻԿ սերիալ՝ ֆանտաստիկա ժանրում

Իրականությունից կտրվելու ու նոր հորիզոններ բացահայտելու լավագույն միջոցներից մեկն են ֆանտաստիկա ժանրի ստեղծագործությունները, մասնավորապես՝ ֆիլմեր-սերիալները։ Մենք առանձնացրել ենք երեք ֆանտաստիկ սերիալ, որոնք կլցնեն ձեր երեկոները առեղծվածային տրամադրությամբ։

«The Twilight Zone»

Սերիալը գրավել է 7-րդ հորիզոնականը «Rolling Stone» պարբերականի « բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուների» շարքում։ «Get Out» սարսափ ֆիլմի հեղինակ Ջորդան Փիլը թարմացնում է լեգենդար սերիալ-անալոգը: Սերիալի օրիգինալը ցուցադրվել էր դեռևս 60-ականներին: Հետո տարբեր հեղինակներ փորձել են շարունակել նախագիծը: Նոր սերիալի յուրաքանչյուր սերիան լինելու է առանձին պատմություն՝ ֆանտաստիկայի կամ սարսափի ժանրում, այնպես որ կարելի է սկսել ցանկացած սերիայից։

«Electric Dreams»

Հետաքրքիր ու օրիգինալ բրիտանական սերիալ, որը հիմնված է ֆանտաստ-գրող Ֆիլիպ Կ. Դիկի պատմվածքների վրա։ Ինչպես վերոնշյալ սերիալում, այստեղ նույնպես յուրաքանչյուր սերիան մի առանձին պատմություն է և դրանք բացարձակապես կապված չեն միմյանց հետ, կարելի է ասել, որ հեղինակները ստացել են 10 ֆանտաստիկ ֆիլմ։ Բոլոր սերիաների կենտրոնում տիեզերքն է ու նորագույն տեխնոլոգիաները։

«Tale of Tales»

«Սարսափելի հեքիաթներ» սերիալը թույլ նյարդերով մարդկանց համար չէ: Գուշակները և հրաշագործները, թագավորները և թագուհիները, գեղեցկուհի-արքայադուստրերը և խրտվիլակներն ամբողջացնում են հրաշալի գոթական երևակայությունը: Թագավորը գեղեցկուհու հետ է ամուսնանում, իսկ նա վերածվում է տգեղ տատիկի: Անվախ թագավորը կռվի է գնում վիշապի հետ, քանի որ գուշակը կանխագուշակել է, որ թագուհին երեխա կունենա, եթե ուտի վիշապի սիրտը:

 

 


նոր ԻՍՊԱՆԱԿԱՆ սերիալ ԿԱՆԱՆՑ, սիրո ու սեքսի մասին [Վալերիա]

5 սերիալ ամենատարբեր մամաների մասին։

5 հին ու նոր ռուսական սերիալ

5+1 «բրուտալ» սերիալ ուժեղ տղաների մասին…

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Շատ ավելի լարված քան «La casa de papel»-ը. 5 սերիալ

5 ամանորյա դրվագ սիրված սերիալներից

Վահան Տերյան – Անթառամ Միսկարյան [սիրո պատմություն]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել [մաս 2]

5 պատմական սերիալ, որ գուցե դեռ չեք տեսել

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

5 սերիալ տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց ազդեցության մասին

Դետեկտիվ ժանրի 5 մինի-սերիալ