3 համաճարակ, որ փոխեց աշխարհը - VNews

3 համաճարակ, որ փոխեց աշխարհը

Մարդկությունը պատմության ընթացքում բազմաթիվ հիվանդությունների ու համաճարակների զոհ է դարձել. դրանցից մի քանիսն ավելի շատ կյանքեր են խլել քան պատերազմները, քանի որ ժամանակին բժշկությունը ի զորու չի եղել կանխարգելել դրանք կամ բուժել:

Vnews-ն անդրադարձել է այն խոշորագույն համաճարակները, որոնք փոխեցին աշխարհը:

Ժանտախտ

Ժամանակին ժանտախտն ամենամահացու հիվանդություններից մեկն էր: Սև մահվան 3 խոշորագույն համաճարակներն ընդհանուր առմամբ խլեցին միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում: 551-580 թթ. Հուսիտինիանոսի ժանտախտից մահացել էր 50 միլիոն մարդ: Այն բռնկվել էր Բյուզանդիայում և Միջերկրական ծովի ափերին, իսկ այնուհետև տարածվել էր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Ըստ Վկայությունների՝ այդ տարիներին Կոստանդնուպոլսում ամեն օր մահանում էր շուրջ 5000 մարդ, արդյունքում քաղաքը զրկվեց իր բնակչության 40%-ից: Ընդհանուր առմամաբ Եվրոպայում ժանտախտից մահացել է 25 մլն. մարդ:

Ժանտախտի երկրորդ մեծ համաճարակը բռնկվեց Չինաստանում 14-րդ դարում և անտառային հրդեհի արագությամբ գրավեց Ասիան, Եվրոպան ու հասավ մինչև հյուսիսային Աֆրիկա: Միջնադարյան բժշկությունը չկարողացավ գլուխ հանել հիվանդությունից, արդյունքում «սև մահը» խլեց 60մլն. կյանք:

Հենց այս տարիներին առաջին անգամ կիրառվեց կարանտինը: Լազարետո կղզուն մոտեցող բոլոր այն նավերը, որոնք գալիս էին ժանտախտով վարակված տարածքներից, պարտավոր էին 40 օր կանգնել կղզուց սահմանված հեռավորության վրա: Եթե 40 օրվա ընթացքում հիվանդությունն ի հայտ չգար, նավը կարող էր մոտենալ կղզուն և բեռնաթափվեր: 

Ժանտախտի երրորդ համաճարակը սկիզբ առավ 19-րդ դարում և ավարտվեց միայն 21րդ-ի սկզբում: Միայն Հնդկաստանի տարածքում այն խլեց 6 մլն. կյանք: Ժանտախտի այս բոլոր դրսևորումները կանգնեցնում էին մարդկության առաջընթացն ու կյանքը դարձնում կատաղի պայքար ուղղակի ապրելու համար:

Խոլերա

Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է: Հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի շրջակայքը Հնդկաստանում։ Հարուցիչն ասիական խոլերայի վիբրիոնն է, որը օրգանիզմ է անցնում per-oral ճանապարհով հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։ Այս համաճարակը մարդկությանը հայտնի էր անտիկ ժամանակներից, սակայն իր խոշորագույն վնասը մարդկությանը հասցրեց 19-20րդ. դարերում: Մինչև 19-րդ դարի առաջին քառորդը եվրոպացիները կարծում էին, թե նրանց ոչինչ չի սպառնում,քանի որ համճարակը տարածվում է հեռավոր աղքատ երկրներում, ամեն ինչ փոխվեց, երբ Հնդկաստանում մահացավ 10.000 անգլիացի զինվորական: Արդեն 1817 թվականին համաճարակը մուտք գործեց արևմուտք, հետագայում վաճառականների միջոցով հասավ Աֆրիկա:

1883 թվականին Ռոբերտ Կոխը հայտնաբերեց խոլերայի վիբրիոն և սկսվեց հիվանդության դեմ պայքարը, որն անարդյունք չանցավ: Եթե 1880-ականներին տարեկան խոլերայից մահանում էր ավելի քան 3 մլն. մարդ, ապա մեր օրերում մահվան դեպքերը կազմում են 100 000 — 130 000:

Թոքախտ

Mycobacterium tuberculosis բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է թոքերը, բայց կարող է ախտահարել նաև այլ օրգաններ: Հայտնաբերվել են թոքախտին բնորոշ հետքեր դեռևս քարե դարի մարդկանց և Եգիպտոսի մումիաների ոսկրային մնացորդներում։ Այդ ժամանակներում թոքախտը համարվում էր չափազանց վարակիչ և ժառանգաբար փոխանցվող հիվանդություն։ Դա էր պատճառը, որ Պարսկաստանում թոքախտով հիվանդներին բորոտների հետ միասին մեկուսնացնում էին, իսկ Հնդկաստանում արգելված էին նման հիվանդների կամ նրանց հարազատների հետ ամուսնությունները։ Հիվանդությունն իր «տուբերկուլոզ» անվանումն առաջին անգամ ստացել է Հիպոկրատի աշխատություններում։

19-րդ դարում թոքախտը սպանեց Եվրոպայի չափահաս բնակչության մեկ քառորդին: Արդեն 20-րդ դարում թոքախտից մահացավ 100 մլն. մարդ: Ցավոք, թոքախտը հաղթահարված չէ մինչ օրս և համարվում է ՄԻԱՎ-ից հետո երկրորդ ամենամահացու հիվանդությունը: Սակայն ժամանակակից բժշկությունը մեծ հաջողություններ է գրանցել այս ոլորտում, սկսած 2000 թվականից բժիշկներին հաջողվել է փրկել 40 մլն. մարդկային կյանք:

Առողջ և զգոն եղեք: