3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան] - VNews

3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

9f9bb216be69ce8d282f424854a6542e 5 - 3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

Նրանք հուզեցին ու ոգեշնչեցին, հարյուրավոր սրտեր ջերմացրին ու սրտեր կոտրեցին: Դահլիճներից ու հեռուստաէկրաններից իրենց նայողների համար մայր եղան, քույր եղան, սիրելի եղան: Նրանք այնքա՜ն տարբեր են, բայց և նույնքան սիրելի ու հարազատ ամեն մեկիս:

Բեմում կանայք են…

Գալյա Նովենց

Ֆենոմենալ կինը

1498854927 1790 1 - 3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի մասին լսելիս միանգամից հիշում ենք մեկին, որը կարողացել է մարմնավորել տառապանքների միջով անցած, բայց և երբեք հումորն ու թեթևությունը չկորցրած հայ կնոջը… Հիշում ենք Գալյա Նովենցին: Մի կնոջ, որը կարողացավ դառնալ Ֆենոմեն բոլոր ժամանակների կինոյի և թատրոնի կյանքում: Կին, որը հիշվեց, սիրվեց, դերեր մարմնավորեց 25 խոշոր ֆիլմում ու երբեք չկրկնվեց…

Գալյա Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին Երևանում: Մանկության տարիներից արդեն պարզ էր, որ Գալյան մի օր մեծ դերասանուհի էր դառնալու: Չկար մի բակային ներկայացում, որտեղ չփայլեր ապագա ֆենոմենը: Իսկ նրան ոգեշնչում էր մորաքույրը՝ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանը՝ Խորեն Աբրահամյանի կինը, որին Գալյան Լուսիկ էր անվանում:

Դերասանուհին իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է 25 ֆիլմում, որոնցից առավել նշանավորներն են. «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Հեղնար Աղբյուր», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Նահապետ», «Խաղի վերջը», «Կտոր մը երկինք»,  «Հին օրերի երգը» և այլն:

Ալբերտ Մկրտչյանի 1984 թ.-ին նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմը ճակատագրական դարձավ և Նովենցի և հայ կինոյի ողջ պատմության համար: Այսպիսի Նովենց դեռ ոչ ոք ու երբեք չէր տեսել: Հենց այս ֆիլմում կերտած կերպարի համար Նովենցն արժանացել է Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնիլավագույն կանացի դեր մրցանակին:

Կէղնի մե օրմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ…

Առաջին և վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ այս մրցանակին:

Վերջալույս Միրիջանյան

Վերջալույս, որ Վանի սիրուն-սիրուն մայրամուտները երբեք չմոռացվեն…

f5936aa26c7911 5936aa26c79c0 - 3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

Վերջալույս ՄիրիջանյանԱնուն, որի ծնվելով պետք է գունավորվեին հայ կինոյի և թատրոնի պատմության էջերը: Դերասանուհի, առանց որի բոլոր ժամանակների ամենաֆիլմերից մի քանիսը գուցե և այդքան ստացված չլինեին:

1916 թ-ի դեկտեմբերի 22-ին Իգդիրում՝ գաղթի ճանապարհին, մի աղջիկ ծնվեց, որի անունը վանեցի մայրը՝ Մաքրուհին, Վերջալույս դրեց: Չնայած այն փաստին, որ դերասանուհու հարազատները դեմ էին իր դերասանական կարիերային, Վերջնալույսը գիտեր՝ թատրոնում ու կինոյում անելիքներ ունի: Դերասանուհի դառնալու երազանքները Վերջնալույսին հանգիտ չէին տալիս, մայրը միակն էր, որ ոգեշնչում էր, բայց թվում էր՝ ոչինչ չի ստացվելու: 1933թ.-ից դերասանուհին աշխատեց Սունդուկյանի անվան թատրոնում և միաժամանակ սովորեց թատրոնին կից ստուդիայում, որն ավարտեց է 1936թ.-ին: 1937-47թթ.. դերասանուհին աշխատել է Ալավերդու թատրոնում, որից հետո կրկին վերադարձել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն ու ստեղծագործե՜լ, շա՜տ, շա՜տ…

Թատրոնից կինո տանող ճանապարհն այդքան էլ երկար չէր: Վերջալույսը լավագույնս ներկայացավ «Առաջին սիրո երգը» , «Ինչու է աղմկում գետը» , «Տղամարդիկ» , «Հարսնացուն հյուսիսից» , «Կրկին եկավ ամառը», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ» , «Ընկեր Փանջունի» ֆիլմերում:

«Մենք պիտի իրար ափսոսենք

Ու սիրե՜նք»:

Վերջալույս Միրիջանյանը մահացավ 1992 թվականի ձմռանը: 

Վարդուհի Վարդերեսյան

Հավերժ արտիստուհին

4c8ab25b5157810cec21e9f294b6f799 3 960x546 - 3 հայ դերասանուհի, որոնք մեր սրտերում են [Գալյա Նովենց, Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան]

 

Հայ բեմի լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին Բուխարեստում: 1946 թվականին հայրենադարձության ալիքի հետ Վարդերեսյանի ընտանիքը տեղափոխում է հայրենիք: Շատ ծանր մանկություն է ունեցել․ նա 6 ամսականից կորցրել էր հորը, սկզբնական շրջանում մոր հետ հաստատվում է Նուբարաշենում, գիշերային դպրոց էր հաճախում, աշխատում էր կարի գործարանում՝ բոլորովին անվճար: Եվ մի օր բախտի բերմամբ 18 տարեկան Վարդուհին Նուբարաշենի ինքնագործ թատրոնում հանդես է գալիս «Պատվի համար» ներկայացման մեջ՝ կատարելով Մարգարիտի դերը, որն էլ հետագայում բացում է նրա դերասանուհու մեծ կարիերայի դուռը:

1947 թվականին մի փոքր դերով բարձրանալով Գյումրու թատրոնի բեմ ՝ նա 10 տարի աշխատեց այդ թատրոնում, իսկ 1958 թվականին արդեն փորձառու դերասանուհին տեղափոխվում է Երևան՝ մայր թատրոնի բեմ:Վարդուհին Վարդերեսյանն առաջիններից էր, որը նկարահանվում է հեռուստաթատրոններում և թատրոնի այս ձևաչափը դարձրել է սիրելի հազարավոր հեռուսադիտողների համար:  Դերասանուհին կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան,  Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի, «Պեպո» և այլն։Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։ Թատրոնում խաղալուն զուգահեռ դերասանուհին նաև ֆիլմերում նկարահանվելու  հրավերներ է ստանում, ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլն:

«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք ես… Այո՛, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելի երբեք էլ պետք չի եղել»: 

Վարդուհի վարդերեսյանը մահացավ 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Նա 87 տարեկան էր…