3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել - VNews

3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

նկկկկկ min - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Այսօրվա մեր անդրադարձը հայ նկարչուհիների մասին է. առանձնացրել ենք նրանցից երեքին՝ ներկայացնելով վերջիններիս կյանքի ու գործունեության հակիրճ նկարագրությունը…

Մարիամ Ասլամազյան

Mariam Aslamazian - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Ծնվել է Բաշ-Շիրակ գյուղում: Պապը՝ Սիմոն աղան, զտարյուն հույն էր: Հայրը՝ Արշակ Սիմոնի Ասլամազյանը զբաղվել է ջրաղացներ կառուցելով: Ընկերություն է արել Ավետիք Իսահակյանի հետ, Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների: Մարիամ Ասլամազյանն ունեցել է յոթ քույր և մեկ եղբայր: Միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում։ Գեղանկարչության մեջ իր առաջին քայլերը Մարիամն արել է Լենինականի գեղարվեստական ստուդիայում, որտեղ գեղանկարչություն է դասավանդել նկարչուհի Յուլիա Վերժբիցկայան, իսկ նկարչություն՝ Ելիզավետա Պատկանյանը: 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը։ 1927 թվականին առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։

Լենինգրադում տեղի ունեցած նկարիչների ցուցահանդես-մրցույթում հայազգի Մարիամին հաջողվում է գրավել առաջին հորիզոնականը:

mariam aslamazyan izobilie ovosshi - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

«‎Բանջարեղենի առատություն»‎

Մարիամը տոգորված էր հեղափոխական գաղափարներով, նախկինում հալածյալ աղջիկը դարձել էր Խորհրդային գեղանկարչության ընդունելի դեմքերից մեկը: Նա հեղինակել է բազմաթիվ գաղափարական գեղանկարներ, որոնք նվիրված են սովետական իշխանություններին ու ժողովրդին: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց Մարիամի վերոնշյալ կտավները հանվեցին ցուցահանդեսներից և անհետացան:

10407089 - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Մարիամը ճանապարհորդության սիրահար էր, դրանց ընթացքում նա ծանոթանում էր տեղի կենցաղին, մարդկանց, ու իր տպավորությունները հանձնում կտավին: Մարիամի կտավներում Հայստանը գունեղ ու շքեղ է: Նա հաճախ էր խոստովանում, որ իր ուսուցիչն է Մարտիրոս Սարյանը, որը սակայն երբեք չէր դասավանդել աղջկան:

download - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Արմինե Կալենց

unnamed - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Ծնվել է Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։ 1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։

50 960x443 - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

«Երևանի տեսարանը», (1966թ.)

1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939 թվականից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ Այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։ 1991-1992 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

ընտանիք 960x749 - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

 «Ընտանիք», (1994)

2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն ամուսնու մասին, 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։

Գոհար Ֆերմանյան

Gohar Fermanyan - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

1920 թվականին ավարտել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը։ Սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, 1923 թվականից՝ Լենինգրադի Բարձրագույն Գեղարվեստա-տեխնիկական ինստիտում, որն ավարտել է 1927 թվականին։ 1927 թվականին տեղափոխվել է Երևան, գծանկարչություն դասավանդել գեղարվեստական ուսումնարանում և պոլիտեխնիկական ինստիտուտում:

նազիկ - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Նազիկն ընթերցելիս (1929)

Ֆերմանյանի 1930-ական թթ․ գործերում նկատելի է Պետրով-Վոդկինի գեղանկարչության ազդեցությունը։ 1940-1950-ական թթ․ հրապուրվել է նատուրայով, կորցնելով գեղանկարչական թրթռուն մակերեսով, «շարժվող» գծերի ու ձևերի զուգորդումով իր տպավորություններն արտահայտելու երբեմնի նախասիրությունը։ 1972 թվականին Երևանում ետմահու բացվել է Գոհար Ֆերմանյանի անհատական ցուցահանդեսը։

նօռք - 3 հայ նկարչուհի, որոնց պետք է ճանաչել

Բակ Նորքում (1948)