3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել... - VNews

3 հայ գրող, որ քաղաքականությամբ են զբաղվել…

Հայ գրականության մի շարք վառ ներկայացուցիչներ մեծ հետք են թողել նաև հայ քաղաքական կյանքում՝ ներկայացնելով մեր երկիրը բազմաթիվ միջազգային հարթակներում ու եղանակ փոխելով հայաստանյան ներքաղաքական կյանքում: Vnews-ն առանձնացրել է հայ գրող-քաղաքական գործիչներից 3-ին:

Գրիգոր Զոհրապ

Հայ նշանավոր գրող, նորավեպի վարպետ, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը հայրենանվեր կյանք է ապրել և զոհվել միլիոնավոր անմեղ հայերի հետ՝ աքսորի ճանապարհին:

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ ընդամենը 17 տարեկան էր, արդյունքում նա դառնում է շուրջ 40 նորավեպերի հեղինակ, որոնք հիմնականում Պոլսի կենցաղային թեմաներով են: Դեռ պատանի տարիներից գրողն ինքնադսևորվում է իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ և աչքի ընկնում իր ընդգծված հասարակական ու քաղաքական հայացքներով:

Հայ ազգային գործիչը թուրքական պառլամենտում

1891 թվականին Զոհրապն ընտրվում է թուրքական պառլամենտի երեսփոխան,  սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։  Թուրքիայում սահմանադրական կարգերի հաստատումից հետո միայն՝ 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր և 1904 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը:

Նույն թվականի Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում մեծ էր հենց Զոհրապի մասնակցությունը։ Սակայն, ցավոք, սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա… Երբ 1915 թվականին ձերբակալվում էր հայ մտավորականությունը, Զոհրապը ջանքեր չխնայեց նպաստելու նրանց ազատման գործին, սակայն շուտով նրան էլ ձերբակալեցին:

«Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե»:

Վարդգես Պետրոսյան

Վարդգես Պետրոսյան. լայն իմաստով գրական, հասարակական, քաղաքական մտածողության մեջ իր ժամանակներում չգերազանցված տիպար է: Իսկ ավելի մասնակի իմաստով՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս. բոլոր իմաստներով և յուրաքանչյուր գործունեությամբ՝ նվիրյալ:

«Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Երկիր Նաիրի» և իհարկե «Գարուն»՝ 9 տարվա նվիրում: «Գարուն»-ը լույս տեսավ խորհրդային՝ ազատ մամուլի ու գրականության համար, նուրբ ասած, անհարմար տարիներին, այն հայ մամուլի պատմության մեջ իսկական իրադարձություն էր:

Սիրված արձակագիրը ժամանակին մայրաքաղաք ու գրական կյանք է մտել բանաստեղծություններով՝ «Բալլադ մարդու մասին»: Ինչ վերաբերում է արձակին՝ «Նամակներ մանկության կայարաններից», «Վերջին ուսուցիչը», «Ապրած և չապրած տարիներ»… Պետրոսյանը պատմում է մեղմ ու յուրահատուկ նրբությամբ: 

«Սումգայիթում ցեղասպանության փորձ է արվել»…

Պետրոսյանը եղել է  ՀԳՄ վարչության առաջին քարտուղար, այդ պաշտոնում աշխատել է մոտ 6 տարի, որից հետո ևս 7 տարի աշխատել է որպես նախագահ։ Վարդգես Պետրոսյանը առաջիններից էր, որ Մոսկովյան բարձր ամբիոնից խոսեց Սումգայիթյան ջարդի ու Ղարաբաղյան հարցի արդար կարգավորման մասին: Օգտվելով իր պաշտոնական դիրքից ինչպես նաև լինելով Կարեն Դեմիրճյանի համադասարանցին, նա բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում էր պատանի, տաղանդավոր խոստումնալից երիտասարդներին աջակցելու համար, լուծում էր հրատարակվելուց մինչև սոցիալական խնդիրներ:

«Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով»…

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը ստեղծագործել է մանկուց, սակայն տպագրվել արդեն 30-ն անց հասակում:  1977-1978թթ.-ին Վանո Սիրադեղյանը «Գարուն» ամսագրում տպագրում է իր առաջին պատմվածքներն ու մեծ ուշադրության արժանանում ժամանակակից գրաքննադատների կողմից: Սիրադեղյանի առաջին տպագրված ժողովածուն «Կիրակի»-ն է, հետագայում ՝ «Ծանր լույս»: 2000թ.-ին արդեն լույս տեսավ 36 պատմվածքից բաղկացած «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» շարքը, որը կարծես պատմվածքների ընտրանի էր: Տպագրվել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան կեղծանունով, հրապարակել է քաղաքական ու հրապարակախոսական հոդվածներ:

Քաղաքական գործիչ Սիրադեղյանը

Վանո Սիրադեղյանը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է, որը զբաղեցրել է մի շարք պետական առանցքային պաշտոններ: Այդ թվում եղել է ՀԽՍՀ-ի գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական, ՀՀ Ներքին գործերի նախարար, ԱԺ պատգամավոր, իսկ 1997-1998 թվականներին զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը: Սիրադեղյանը ՀՀՇ կուսակցության անդամ է, 1990-1992 և 1997–2000 ղեկավարել է կուսակցության վարչությունը:

Սիրադեղյանի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են, տեղ-տեղ՝ իրար հակասող։ Առհասարակ նա մեր պատմության էջեր է մտել որպես հակասական կերպար:Այժմ հետախուզման մեջ գտնվող Վանոյի անունը կապվում է թե՛ հանցագործությունների, թե՛ հետապնդումների հետ, սակայն որքան էլ վիճելի են տաղանդավորները գրականության մեջ՝ մի բան հստակ է. Վանո Սիրադեղյան արձակագիրն իր ուրույն, հստակ տեղն ունի հայ արձակ գրականության շրջանակներում:

«Հիմա գյադաների ժամանակն է, և մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի: Եվ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի խրոխտ մարշով գնա՜ն-գան իշխանության միջանցքներում: Գնան ու գան: Գնան ու գան»…

Շարունակելի…

 


Վարդգես Պետրոսյանի սպանությունը. [գլխավոր վարկածը]

Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

Սերը, որ լցվեց Վարդգես Պետրոսյանի կյանքի մեջ. մեջբերումներ

Վանո Սիրադեղյանի կծուլեզու ներկայությունը. մեջբերումներ

QUIZ. Գուշակիր հեղինակին

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

5 հին ու նոր գրող Վանաձորից…

Միքայել Նալբանդյան. կյանքը, գործը, սերերը

10+1 փաստ Գրիգոր Զոհրապի կյանքից

10 փաստ Մուրացանի կյանքից…

Սիամանթո. 10 փաստ

10 փաստ Նար-Դոսի մասին, որ արժե իմանալ…

Գրիգոր Զոհրապի վերջին նամակը կնոջը