3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

3 սեքս-սկանդալ. գեղանկարչություն

Արվեստի աշխարհում հաճախ են եռում բուռն կրքեր: Նկարիչներից շատերը անսահման էմոցիոնալ են, իսկ նրանց ամենուր ուղեկցող երկրպագուներն ու քննադատները ոչ մի հնարավորություն չեն տալիս անձնականը գաղտնի պահելու:  Ինտիմ կապերը դառնում են բուռն քննարկումների առարկա, և անգամ հասարակ դիմանկարը կարող է մեծ սկանդալի առիթ դառնալ: Vnews-ն առանձնացրել է․

3 սեքս-սկանդալ գեղանկարչության մեջ

Դա Վինչին ու 138-րդ հոդվածը

«Կզաքիսով տիկինը»

Լեոնարդո դա Վինչիի անձնական կյանքը մեծապես գաղտնի է մնացել: Նկարիչը ոչ միայն ծածկագրում էր իր բոլոր կտավները, այլև վարպետորեն թաքցնում իր բոլոր սիրուհիներին: Իհարկե, այդուհանդերձ նրան չէր հաջողվում բաբամբասանքներից զերծ մնալ: Ասում էին, որ նա սիրավեպ ունի «Կզաքիսով տիկինը» կտավի բնորդուհու հետ, իսկ ավելի ուշ նրան սիրային կապ էին վերագրում իր աշակերտներից մեկի՝ Սալայի հետ, որին Դա Վինչին մերկ էր նկարում: 

Սակայն նրա կյանքի ամենամեծ սկանդալը տեղի ունեցավ, երբ նկարիչը 24 տարեկան էր: Անանուն հայցով նրան և իր 3 ընկերներին մեղադրեցին «ակտիվ սոդոմիայի» մեջ, անհայտ անձը վկայում էր, որ նրանք բռնաբարել են 17-ամյա սկսնակ բնորդի: Հայցի արդյունքում չորսն էլ հայտնվեցին բանտում և 2 ամիս անցկացրեցին այնտեղ: Լեոնարդոն այլևս երբեք չի անդրադարձել այդ թեմային, չի գրել այդ մասին իր օրերագրերում: Հարկ է նշել, որ այդ տեսակ մեղադրանքը կարող էր շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ նրա համար:

Դատավարության ընթացքում երիտասարդներին արդարացրեցին, քանզի մեղադրող կողմը չէր կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել: Բանտից ազատվելուց հետո Դա Վինչին մի քանի տարի ընդհատակ անցավ: Բնականաբար, չնայած արդարարացման փաստին, այդ դրվագը մեծապես տրորել էր նրա հեղինակությունն ու վարկանիշը, ինչն էլ նվազեցրել էր պատվերների քանակը: Լեոնարդոն ընդհատակից դուրս եկավ միայն Միլան տեղափոխվելուն ընդառաջ:

Օսկար Կոկոշկա. տիկնիկ սիրելիի փոխարեն 

«Քամու հարսնացուն»

Ալմա Մալերը Օսկարի համար բառացիորեն ամեն ինչ էր: Դա խելահեղ կիրք էր, որը և ոգեշնչում էր, և վախեցնում: Կոկոշկան Ալմային հազարավոր նամակներ էր գրում և անվերջ նկարում էր նրան: Նրա առաջին գլուխգործոցից՝ «Քամու հարսնացուն» կտավից հետո գեղեցկուհին վախեցավ զգացմունքների տարափից և հեռացավ կնարչից: Սիրային ցավը մեղմելու համար նկարիչն ուղևորվեց ռազմաճակատ. եռում էր Առաջին Համաշխարհայինը: Նկարիչը վիրավորվեց, գերի ընկավ և հրաշքով փրկվեց… սակայն Ալմային այդպես էլ չմոռացավ:

Ալմա Մալեր

1919 թվականին Օսկարը պատվիրեց իր սիրելիի տիկնիկ-կրկնօրինակին: Նկարիչը անթիվ ներքնազգեստներ էր գնում իր նոր՝ կտորե սիրուհու համար, որը այդուհետ ուղեկցում էր Օսկարին բոլոր հանրային միջոցառումների ընթացքում: Նա տիկնիկի հետ գնում էր օպերա լսելու, կերակրում էր նրան ու խոսում նրա հետ:

Օսկարի տիկնիկը

Հետագայում իր «Ֆետիշ» աշխատության մեջ Օսկարը գրում է, որ շուտով տիկնիկն իրեն հիասթափեցրեց և սկսեց նյարդայնացնել: Երեկոներից մեկի ընթացքում նա բոլորի աչքի առաջ կտրեց տիկնիկի գլուխն ու վերջնականապես ազատվեց նրանից: Հետագայում Օսկարը հանդիպում է մի կնոջ, ում հետ ապրում է շուրջ 40 տարի. դա լրիվ այլ սեր էր՝ նուրբ, զուսպ ու առանց տեքստիլի:

Էնդրյու Ուայեթ. կին, սիրուհի, արվեստ

1986 թվականին Էնդրյու Ուայեթը հրապարկեց նկարների մի շարք ընդհանրական՝ «Հելգա» անվանմամբ, որի հերոսուհին հաճախ մերկ էր ներկայանում: Շարքը գրավեց ամերիկացիներին, քանզի հերոսուհին չափազանց օտար ու անհասկանալի էր նրանց աչքերի համար: Անկեղծության պահերից մեկի ընթացքում նկարիչը պատմեց իր և հարևան կնոջ՝ Հելգայի ծանոթության մասին: Նա ասում էր՝ «Ես ոչ մի կերպ չէի կարողանում հանել գլխիցս այդ ընդգծված այտոսկրերով պրուսական դեմքը»:

Երբ նկարչի կինը՝ Բեթսին առաջին անգամ տեսավ այդ շարքը, հիասթափվեց: Նրանց հարաբերություններն առանց այդ էլ հեռու էին իդեալականից: Բեթսին դարձել էր նկարչի մենեջերը, որը զբաղվում էր կտավների վաճառքով: Ինքը՝ Էնդրյուն ասում էր, որ վերջ ի վերջո սկսեց իրեն առուծախի ապրանք զգալ և արդյունքում նախընտրեց ավելի շատ ժամանակ տրամադրել նկարելուն: Հենց այդ պահին էլ հայտնվել էր Հելգան ու 15 տարի շարունակ մնացել նրա կյանքում ու կտավներին: Բեթսին լրագրողների հարցերին ի պատասխան միայն նշում էր՝ «դա սեր է»: Իսկ Ուայեթն ընկերներին խոստովանում էր՝ «նկարիչը չպիտի ամուսնանա. որտեղ սկսվում է ամուսնական կյանքը, այդտեղ ավարտվում է սիրավեպը»:

Թեև, ամուսնական կապերի բացակայությունը չպահպանեցին Հելգայի ու գլուխը կորցրած նկարչի հարաբերություննեը, շուտով Էնդրյուն ձանձրացավ պրուսական գեղեցկուհուց, իսկ վերջինս խորը դեպրեսիայի մեջ ընկավ: Էնդրյուն պարբերաբար այցելում էր նրան ու հոգում նրա բուժման ծախսերը: Իսկ Բեթսին, որը վկայում էր՝ «արվեստն ավելի կարևոր է, քան հարաբերությունները», բացառապես դադարեցրեց շփումը նախկին ամուսնու հետ: Ուայեթի մոտ, իհարկե, սկսեցին հայտնվել նորանոր մուսաներ:

 

 

 


Սիամական երկվորյակներ [հյուրախաղեր, սեր, մայրություն]

Տիտանիկի հաջողակը. նավերը կործանվում են, նա ողջ է մնում

Պագանինի. այն ամենն, ինչ չեն պատմում երաժշտական դպրոցներում

Ձեզ կապշեցնի, թե ինչպես են ստանում ամենաթանկ սուրճը

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

Հակիրճ փաստեր աշխարհից ՝ նկարներով

ինչպե՞ս են առաջացել ակնաջօղերը. Մահմեդական առասպել

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Ինչու՞ են Բարսելոնայի տաքսիները սուգ ու ամոթ խորհրդանշում

Ինչպե՞ս աշխատել տնից ու չկորցնել մոտիվացիան. ըստ Չերչիլի, Էյնշտեյնի ու Հյուգոյի

Տղամարդիկ կյանքի 1 տարին վատնում են կանանց նայելով

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Եթե Թեհլերյանը վրիպեր, կրակելու էր Իսահակյանը…

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Մարդու մարմնի թանգարանը հրավիրում է հետաքրքիր զբոսանքի

Հանճարները նաև հանճարեղ կատակում են…