3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

3 վեպ համաճարակների մասին, որ արժե կարդալ

Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում բազմաթիվ համաճարակներ է տեսել, դրանց զոհ են գնացել անթիվ մարդիկ, դրանք խեղել են միլիոնավոր ճակատագրեր. հենց այս տեսանկյունից էլ դրանք բազմիցս ներկայացել են գրականության մեջ՝ բացահայտելով մարդկային էությունը ծայրահեղ պայմաններում: Vnews-ն առանձնացրել է 3 վեպ համաճարակների մասին, որոնք արժե կարդալ:

«Սերը ժանտախտի օրերին»

Գաբրիել Գարսիա Մարկես

«Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ»:

Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» վեպը հրատարակվել է 1985 թվականին ու համարվում է  հեղինակի ամենաարժեքավոր գործերից մեկը: Այս մի սիրո պատմություն է, որը հաղթահարում է ամեն բան՝ ժամանակն ու տարածությունը, կյանքի բարդություններն ու անգամ մարդկային հոգու անկատարությունը: Գեղեցկուհի Ֆերմինա Դասան մերժում է իր վաղեմի ընկերոջ՝  Ֆլորենտինա Արիսայի սերն ու ամուսնանում  բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը տարված էր ժանտախտի դեմ պայքարելու գաղափարով: Մինչդեռ Արիսայի սերը միալար ռոմանտիզմ էր, Ուրբինոյի զգացմունքներն իր պես զուսպ ու հավասարակշված էին: Սակայն կյանքն իր հաշվարկներն ուներ, շուտով Ֆերմինան իմանում է ամուսնու դավաճանությունների մասին՝ հենց Ուրբինոյի շուրթերից: Երբ Ուրբինոն մահանում է, Ֆերմինոյի ու Արիսայի սերը պոռթկում է նոր ուժով, նրանք տրվում են սիրուն ու ճանապարհորդությանը, իսկ  սահմանային ստուգումների կանգառներից խուսափելու համար նավից դրոշ են կախում, որը  նշանակում էր հիվանդության առկայություն նավի վրա. ահա, թե որտեղից է վեպի անվանումը…

«Մահացու հիվանդությունների մեծ մասը նույն հոտն ունի, բայց դրանցից ոչ մեկը այնքան հատուկ չէ նրան, որքան ծերության հոտը»:

«Ժանտախտը»

Ալբեր Կամյու

«Ամբոխը չի հասկանում… որ Ժանտախտի բացիլը երբեք չի մեռնում կամ անհայտանում, որ այն կարող է քնած մնալ տասնյակ տարիներ կահույքի և սպիտակեղենի մեջ, որ այն համբերատար սպասում է ննջարանում, նկուղներում, ճամպրուկներում, թաշկինակներում և գզրոցներում, և որ գուցե գա մի օր, երբ մարդկանց դժբախտության և դաստիարակության համար ժանտախտն արթնացնի իր առնետներին և ուղարկի սատկելու որևէ երջանիկ քաղաքում»:

Ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպը հրատարակվել է 1947 թվականին: Գործողությունները ծավալվում են մի քաղաքում, որտեղ առնտներից տարածվել է սարսափելի ժանտախտն ու գերի վերցրել բնակիչներին: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում: Սակայն այդ ամենն ավելի զարհուրելի չէր քան մեկ այլ «համաճարակ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ու մասնավորապես ֆաշիզմը: Տպավորիչ է գրքի ավարտը. մինչդեռ քաղաքացիները նշում են հիվանդության նահանջն ու իրենց հաղթանակը, բժիշկ Ռիեն մտածում է՝

«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

«Ալ ժանտախտ»

 Ջեկ Լոնդոն

«Կածանով բարձրանում էին երկու հոգի՝ մի ծերունի և մի տղա։ Նրանք քայլում էին դանդաղ, որովհետև ծերուկը շատ զառամյալ էր. նա ծանրորեն հենվում էր ձեռնափայտին, ձեռքերն ու ոտքերը դողում էին։ Այծի մորթուց պատրաստված կոպիտ գլխարկը պաշտպանում էր նրա գլուխը արևից։ Գլխարկի տակից կախ էին ընկել կեղտաճերմակ մազերի նոսր փնջերը»…

Ջեկ Լոնդոնի «Ալ ժանտախտ» վեպը առաջին անգամ հրատարակվել է 1912 թվականին. մեզնից ավելի քան 100 տարի առաջ հեղինակը գրել է մեր ժամանակների մասին իր պատկերացումները: Հեղինակը պատմում է մի համաճարակի մասին, որը սպանում է գրեթե ողջ մարդկությանը: 2073 թվականին՝ համաճարակից 60 տարի անց Սան Ֆրանցիսկո քաղաքում իր թողան հետ զբոսնում է մի ծերունի՝ մեկն այն քչերից, որոնք ողջ են մնացել: Ծերունին պատմում է 60-ամյա հնության դեպքերի մասին. նա ընդամենը 27 տարեկան  դասախոս էր, երբ աշխարհում տարածվեց ժանտախտը: Համաճարակը շատ կարճ ժամանակահատվածում ոչնչացրեց Երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը…

 

 


Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին. [վիպակն ասում է]

Բոկաչչոյից մեր օրեր…

ինքնամեկուսացման մեջ գրված գիրք |100 ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ| լավագույն հատվածները

Գաբրիել Գարսիա Մարկես. 100 տարվա միության և սիրո պատմություն

Երևանը հիմա…

Ֆիլմեր համաճարակների մասին

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

Մարկեսի հրաժեշտի նամակի պատմությունը

Ալբեր Կամյու և Մարիա Կազարես

Հայտնի գրողների փայլուն ժառանգները…

Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» կդառնա Netflix-ի սերիալ

Մեծերի արտասովոր պատմությունները

9 գիրք միանգամից [մեզ լավ նվեր Անտարեսից]

Ի՞նչ կարդալ սեպտեմբերին. Խորհուրդ է տալիս Գրքամոլը

#mustread. 5 վեպ, որ ՊԱՐՏԱԴԻՐ պետք է կարդա յուրաքանչյուրը [թարգմանված են հայերեն]

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»