Թևակոխելով բալզակյան տարիք... - VNews

Թևակոխելով բալզակյան տարիք…

Ասում են, 30-ից հետո կյանքն այլևս այն չէ… Յուրաքանչյուր կնոջ մոտ եղել են այնպիսի հակասական զգացմունքներ, երբ նա մանրիկ քայլերով մոտեցել է այս կլորիկ թվին ու կարծել, թե արդեն ծերության և իմաստության փուլ է թևակոխում, որովհետև 30 թիվն ավելի ծանր ու մեծատառերով է հնչում, քան իհարկե անհոգ ու թեթև 20-ը: Բայց իրականում փորձը ցույց է տալիս, որ հենց 30-ից հետո ես հասկանում ինքդ քեզ, 30-ից հետո ես ճանաչում ինքդ քեզ: Դու կարծես դուրս եկած լինես մի նոր ուղու վրա, որտեղ ճանապարհորդելու ես ու բացահայտելու ես աշխարհն ու մարդկանց յուրովի և այս ամենի հետ մեկտեղ՝ գտնելու ես քո եսը, տեղ-տեղ հասկանալու ես, թե ինչ ես ուզում, որն է առավել կարևոր և որը երկրորդական: Սա իհարկե շատ անձնական մոտեցում է ու ինդիվիդուալ կյանքի փորձ, որի շնորհիվ բացահայտվում է կյանքի ու ապրելակերպի մասին փաստեր: Եվ այսպես՝

  • Մեր կյանքի մեծ մասը մենք ծախսում ենք կեղծ ու հորինված նպատակների ու իդեալների վրա: Այն օրը, երբ դա կհասկանանք, կդառնա մեր նոր, մի մատ խորքից մաքուր ու մի տողանի կյանքի էջը: Ու մենք կսկսենք ապրել նորովի: Ռեստարտ կլինենք: Քանի որ կհասկանանք, որ բոլորին չենք կարող հարմարվել: Պետք է սկսել մեզանից: Քանի որ գոհացնելով մեզ՝  կկարողանանք կուտակված լավ էներգիայի հաշվին նաև գոհացնել և ուրախացնել մեր սիրելիներին: Այնպես որ սկսենք մեզանից, քանի որ մնացածն արդեն զբաղված են հենց դրանով…

 

  • Կյանքն ավելի հեշտը կդառնա, երբ հասկանանք, որ մեզ շրջապատողներն իդեալակն չեն: Ճիշտ մեզ պես: Հենց այդ նախապաշարումներից ազատվենք, իրոք մեր վրայից կթոթոփենք համեմատվելու ծանրությունը և քննադատությունների վախը: Ահագին կնիհարենք…

 

  • Մի շատ ցավալի բացահայտում: Մինչ ամեն ինչ անում ենք ճիշտ ու քանոնով գծած, դա ոչ ոք չի նկատում, բայց հենց մի տեղ սխալվենք, աչք ենք ծակելու: Համակերպվենք թերևս այս փաստի հետ և  կենտրոնանանք արդեն մեր իսկ պատճառների ու շարժառիթների վրա և կտեսնենք, որ կյանքից առավել մեծ հաճույք ենք ստանալու:

 

  • 30-ից հետո սկսենք թերևս մի փոքր կարևորել առողջությունը, քանի որ սթրեսը, վախն ու անհանգստությունն առավալ քան քարուքանդ անող երևույթներ են, քան հազը… Ասում են, որ ներսի ու դրսի ներդաշնակությունը մեր առողջության լավագույն գրավակնաններն են: Փնտրեք ու գտեք հենց այդ ներդաշնակությունը, ապրեցնող է…

 

  • Նյութական արժեքներից ձերբազատվել է պետք: Դրանք իհարկե կյանքին որոշակի հարմարավետություն են տալիս, բայց որոշիչ ոչ մի նշանակություն չունեն:

Եվ վերջում պետք է կարևորել մի բան ու առաջնորդվել հենց դրանով, որ

Անցյալը մոռացված է,

ապագան՝ քողարկված,

ու ներկան է միայն նվեր:

Հենց այս օրը, ԱՅՍՕՐԸ...

Կարդացեք նաև և հետևեք մեզ Instagram-ում

 


Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

Օսկարի լավագույն լուքերը

Եվա Բրաուն և Ադոլֆ Հիտլեր

Չարլզ Բուկովսկի

Նամակ ապագային…

Չգրված օրենքներ, խախտումներ ու խորհուրդներ առաջին ժամադրության համար

Տղամարդկային անհավատարմություն…

Գրողների «ճակատագրական կանայք»…

Կնոջ բնավորությունն ըստ նախընտրած խմիչքի

Հայաստանը՝ կանանց համար ամենաանվտանգ երկրների շարքում. National Geographic

Նունեի վարդ կրծքերն ու փշոտ կյանքը

5 գիրք կանանց մասին և համար

«Կանայք և տղամարդիկ մինչև առավոտյան 10:00-ը». ֆոտոնախագիծ բնական գեղեցկության մասին

1918թ.-ի «ընդվզող» կնոջ հայտարարությունը երբեք չամուսնանալու մասին