Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հունիսի 5-ին տեղի ունեցավ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը

Հունիսի 5-ին Ռիո մոլի «Սինեմա Սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ  Օսկարի և «Ոսկե արմավենու» դափնեկիր, խենթ հանճար, իսպանացի էսթետ Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմի նախադիտումը:

Գլխավոր դերերում են վարպետի հավատարիմ ընկեր և սիրելի դերասան Անտոնիո Բանդերասը, որն ի դեպ ճանաչվեց «Լավագույն դերասան»՝տուն ուղևորվելով «Ոսկե արմավենին» ձեռքում, և ռեժիսորի մուսան՝ օսկարակիր դերասանուհի, անկրկնելի Պենելոպե Կրուզը:

Բանդերասի հերոսը, որն Ալմոդովարի ալտեր էգոն է, կինոռեժիսոր է, որի կյանքում խորը ճգնաժամային շրջան է, և որն անդադար հետ է նայում՝ մտովի տեղափոխվելով մանկություն և հիշելով իր անցած գնացած ուղին, որը նրան բերեց այնտեղ, որտեղ նա այսօր է: Մոր հանդեպ ջերմ զգացմունքները, բաժանումը, ցավը, հաջողության ձգտումը, որը դրդեց հերոսին բռնել պանդխտության ուղին, երջանկության որոնումը, ներսի խռովությունը, միայնությունը՝ այս հիշողություններն ու զգացողությունները հանգիստ չեն տալիս նրան: Դրանք, իհարկե, հաճելի են, բայց միևնույն ժամանակ՝ ցավալի, այնքա՜ն ցավալի…
«Ցավով և փառքով» վարպետն ավարտում է իր կյանքի որոշ դրվագները մերկացնող եռագրությունը, որը մեկնարկել էր «Ցանկության օրենք» ֆիլմով, այնուհետև՝ «Վատ դաստիարակությամբ», և որը եզրափակվում է «Ցավով և փառքով»:
Հունիսի 12-ից «Ցավ և փառք» ֆիլմը կարող եք դիտել Սինեմա Սթարում:

տես նաև ՝ Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

տես նաև՝ Դիտել հունիսին կինոթատրոնում

 


Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը դիմել է Միացյալ Նահանգների կառավարությանը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Հերթը հասավ Լազուրե ափին…

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Covid-19-ի պատճառով հետաձգվել են «Բեթմեն»-ի նկարահանումները

Ինչ դիտել տանը. ինքնամեկուսացման ֆիլմացանկ