4 սերիալ ռետրո շնչով... - VNews

4 սերիալ ռետրո շնչով…

ֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ - 4 սերիալ ռետրո շնչով...

Vnews-ը Ձեզ է ներկայացնում 4 սերիալ, որոնք ռետրո շնչով կլցնեն ձեր երեկոները: Դրանք ոճային են, գունեղ, հետաքրքիր ու ինտրիգային:

Mad Men

«Безумцы»

clever creative man think gets footage 074409850 prevstill - 4 սերիալ ռետրո շնչով...

Նյու Յորքի մի գովազդային գործակալությունում են աշխատում ֆիլմի հերոսները: ԱՄՆ, 1960-70-ականներ, գովազդային բիզնես, քոփիրայթինգ, սիգարետ, ալկոհոլ, գեղեցիկ ոճային կանայք և տղամարդիկ, գործնական և նեղանձնական հարաբերություններ, խնդիրներ, հաղթանակներ և սեր ու ատելություն: Հրաշալի ֆիլմ ներշնչանքի և դրա բացակայության, հավատի, դժբախտության, անհոգիության և հոգեղենության մասին:
Դոն Դրեյփերը գովազդային ընկերության տնօրենն է: Նա մեծ հաջողությունների է հասել, ընտանիք ունի, երեխաներ, սիրուհիներ… բայց չունի երջանկության զգացողություն, ներքին հանգստություն: Ներսից մի բան նրան տանջում է, ինքն էլ տանջում է հարազատներին, սիրելիներին և կողքին գտնվող բոլոր մարդկանց: Այս սերիալը ցուցադրում է այդ տարիների Ամերիկայի ողջ հմայքն ու դատարկությունը: Ոճային ու գեղեցիկ սերիալ, որը դիտելով նաև կարող եք որոշակի գիտելիքներ ձեռք բերել գովազդային շուկայի մասին:

Սերիալը էկրաններ է բարձրացել 2007-ին: 4 տարի շարունակ Emmy է ստացել՝ որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ. սա բացարձակ ռեկորդ է:

«Why Women Kill»

«Почему женщины убивают»

ba30a3b67b53b01e3e5303c835f7ea68rrrrrrrrrrrrrrrrr - 4 սերիալ ռետրո շնչով...

Սա բավականին յուրօրինակ սև կատակերգություն է, որը պատմում է 3 բոլորովին տարբեր կանանց մասին: Տարբեր սյուժետային գծերով, բայց ընդհանուր թեմայով` այս սերիալի գործողությունները տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում, միևնույն տանը, նույն խնդրի հետևանքով առաջացած 3 զոհով:Կանացից  յուրաքանչյուրն իր սերնդի ներկայացուցիչն է: Հիմնական հերոսները հիանալի գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, բայց դրան հասնում են տարբեր ձևերով:

Նրանցից մեկը 60-ականներից մի տնային տնտեսուհի է: Նա շատ երազկոտ է, նվիրված ամուսնուն ու կենցաղին: Հերոսուհին հույս չունի կյանքի լուրջ փոփոխությունների, ուստի փորձում է ընտելանալ ստեղծված իրավիճակին և ամեն կերպ ջանում է գոհացնել ամուսնուն, բայց գործողությունները այնպես են դասավորվում, որ նա ստիպված է լինում դիմել արդեն  իսկ վերնագրից կանխորոշող քայլերի…

Երկրորդ գլխավոր դերակատարը 80-ականներից է, որին,  ի դեպ, մարմնավորում է Լյուսի Լյուն: Փայլուն Սիմոնան վարում է գլամուրային կյանքն իր ամբողջ նիստուկացով, բոլոր երեկույթների կիզակետում է իր ոճով, համարձակ է և ընկերասեր: Թվում է, թե նա իդելական կյանք ունի, սակայն նույնիսկ այսպիսի տպավորիչ կինն էլ է տխրում ու հուսահատվում՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին, ոչ ավել ոչ պակաս տղամարդու հետ: Կրկնակի հարված…

Երրորդ հերոսուհին առավել ծանոթ կլինի ժամանակակից հեռուստադիտողներին, քանի որ նա մեր ժամանակների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է:

«Boardwalk Empire»

«Подпольная империя»

466626 1 w 300 960x540 - 4 սերիալ ռետրո շնչով...

Սերիալի հեղինակը, պրոդյուսերն ու գլխավոր սցենարիստը «Սոպրանոների» սցենարի համար Emmy մրցանակի արժանացած Թերենս Վինթերն է, իսկ առաջին մասի ռեժիսորը՝ լեգենդար Մարտին Սկորսեզեն:

1920-ականներ, «Չոր օրենքի» ժամանակաշրջան, Ատլանտիկ Սիթի՝ հաճույքների և անբարոյականության քաղաք: Ենոքսը կարևոր մարդ է քաղաքում և հեղափոխական վիճակներից փորձելով օգտվել՝ ուզում է ավելի հարստանալ: Սակայն Ենոքսը միակը չէ, ով փորձում է օգտվել «Չոր օրենքից» և խառը քաղաքական վիճակներից: Կրիմինալ պատմություններ, հետաքննություններ, սեր, կանայք. մի խոսքով հրաշալի ֆիլմ, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

«Masters of Sex»

«Мастера секса»

916012e7a07e6a964653f7fc70b7a556 960x640 - 4 սերիալ ռետրո շնչով...
kinopoisk.ru

Ամերիկյան դրամատիկ սերիալ, որի գործողությունները ծավալվում են 1950-60-ականներին: Բժիշկ Ուիլյամ Մասթերսը մարդու սեքսուալ կյանքի ուսումնասիրությամբ զբաղվող գիտախմբի ղեկավարն է: Նրա օգնականն է Վիրջինիա Ջոնսոնը, որի հետ Ուիլյամին կապում է ոչ միայն աշխատանքը…

Նրանք աշխատանքի արդյունքում սկիզբ առավ «սեքսուալ հեղափոխությունը»:

 


5 ռետրո լուսանկարի նախապատմություններ

Լևոն Արոնյան [բաց նամակ ու նոր սեր] խոստովանություն

+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Նոր թույն սերիալ ֆեմինիզմի ու հակաֆեմինիզմի մասին. «Mrs. America»

«The Act» և «Mommy Dead and Dearest». մինի-սերիալ և դոկ. ֆիլմ իրական, հրեշավոր պատմության հիման վրա։

Սերիալամանիա. օրվա Quiz-ը սերիալների գիտակների համար

5 թույն սերիալ, որոնց ուղեկցությամբ ժամանակը կանցնի աննկատ

Ամենահիշվող խոսքեը «La casa de papel»-ից

«La casa de papel» + 2 իսպանական սերիալ՝ կրիմինալ ոգով

Արձակուրդներ Վենետիկում. 1950-ականներ

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

5 սերիալ Netflix-ից

Ծխախոտը ռետրո գովազդներում…

10 ամենաթանկ ռետրո մեքենաները

Կանայք սպանում են… որովհետև

Թույն սերիալ