4 ֆիլմ՝ Սարոյանական մոտիվներով - VNews

4 ֆիլմ՝ Սարոյանական մոտիվներով

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին ՖրեզնոյումԿալիֆոռնիաԱՄՆ: «Ես կալիֆորնիայի հայ եմ,  Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ», – ասում էր աշխահին հայտնի հայ գրողը: «Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք: Ձեր բախտ հիմա չեք կրնատ հասկանալ, հետո պիտի  հասկանք… Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկանան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չկա, քան  հայրենիքը»:

վիլյամ սարոյան

Հայրենիքից հեռու ապրող, դժվար մանկություն, պատանեկություն և առհասարակ՝ կյանք ունեցող մարդը կարողացավ իր տաղանդի շնորհիվ այնպիսի գրականություն ստեղծել, որը հուզել և հուզում է բոլորին՝ անկախ ազգությունից: Սարոյան առանց հուզվելու անհնար է կարդալ: Սարոյանի արձակը հոգու ամենանուրբ լարերին դիպչող արձակ է: «Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»։

Այսօր, նրա ծննդյան օրվա կապակցությամբ, ձեզ ենք ներկայացնում ֆիլմեր, որոնք նկարահանվել են սարոյանական մոտիվներով, նրա ստեղծագործությունների հիման վրա:

1. Իմ սիրտը լեռներում է / ⁄ В горах мое сердце ⁄ My Heart Is in the Highlands. 1975

ռեժ.՝ Լևոն Գրիգորյան

դերերում՝ Գ. Սահակյան, Սոս Սարգսյան, Արուս Ասրյան

hqdefault 1 - 4 ֆիլմ՝ Սարոյանական մոտիվներով

Ֆիլմը նկարահանվել է Սարոյանի համանուն պիեսի և «Սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է Առաջին համաշխարհայինի տարիներին ԱՄՆ-ում հաստատված հայ մի ընտանիքի մասին, որն անցնում է գաղթականներին բաժին հասնող բոլոր դժվարությունները՝ հայրենիքի կարոտը սրտում: Որքա՞ն դժվար է ապրել օտար երկրում՝ անծանոթ լինելով տեղի սովորույթներին և օտար ավանդույթներին: Ինչպե՞ս հարմարվել և մարդ մնալ:

2. Վտարում / Изгнание. 2007

ռեժ.՝ Անդրեյ Զվյագինցև

դերերում՝ Կոնստանդին Լավրոնենկո, Մարիա Բոնեվի, Ալեքսանդր Բալուև ևն

Վիլյամ ՍարոյանՍարոյանական մոտիվներով մեր ժամանակների ամենահայտնի և սիրված ռուս ռեժիսոր Զվյագինցևի «Վտարում» ֆիլմը պատմում է մի ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին: Ամուսիններ, երկու երեխա և հայտարարություն, որը փոխում է բոլորի կյանքը: Կինը հղի է, բայց ոչ ամուսնուց: Ի՞նչ անի ամուսինը. «Սպանե՞մ, Վտարե՞մ, ներե՞մ»՝ խորհուրդ է հարցնում նա եղբորից:

Ի՞նչ կանի ամուսինը, հնարավո՞ր է ներել, հնարավո՞ր է շարունակել ապրել այդքանից հետո:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Կիսալուսնի ծովածոցը / Залив полумесяца / Half Moon Bay. 2014

ռեժ.՝ Մարինե Զաքարյան

դերերում՝ Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան, Աշոտ Ադամյան, Նանոր Պետրոսյան ևն

Կիսալուսնի ծովածոցը

«Կիսալուսնի ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմնված չորս կինոնովելներից կազմված ֆիլմ է: Կիսալուսնի ծովածոցը քաղաք է, որտեղ տեղի են ունենում ֆիլմի դեպքերը: Չորս կինոնովել՝ տարվա չորս եղանակներ, դեռահասներ, երիտասարդներ, անցումային տարիքի խնդիրներ, սեր և նրբանուրբ զգացմունքներ, որոնք կարթնացնի այս ֆիլմը բոլոր դիտողների մոտ:

Թրեյլերը կարող եք դիտել այստեղ:

4. Իթաքա / Итака / Ithaca. 2015

ռեժ.՝ Մեգ Ռայան

դերերում՝ Մեգ Ռայան, Թոմ Հենքս

maxresdefault 1 14 - 4 ֆիլմ՝ Սարոյանական մոտիվներով

Սարոյանի «Մարդկային կատակերգության» հիման վրա Մեգ Ռայանը նկարահանեց «Իթաքա» ֆիլմը:  2-րդ համաշխարհայինի տարիներ, 14 ամյա Հոմերոսն ապրում է Իթակա անունով ամերիկյան մի քաղաքում: Նրա հայրը մահացել է, եղբայրը՝ պատերազմ գնացել, ինքը մնացել է մոր և կրտսեր քույր-եղբայրների հետ: Տան ամենամեծ տղան իր ուսերին է վերցնում տղամարդու պարտականությունները և աշխատանաքի անցնում՝ ընտանիքը կերակրելու համար: Հոմերոսը նամակներ է բաժանում մարդկանց՝ տխուր և գուժաբեր նամակներ…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:


Հայաստանից դուրս. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

Վիլյամ Սարոյան. Այն հեռավոր գիշերը

Վիլյամ Սարոյանի որդին է պատմում [հայրս մեռնում էր]

Սարոյանական հայրենիք. մեջբերումներ

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսի մտքերից. ուրախության, նիհարելու և դերասանական էտապների մասին

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

2019-ին հրատարակված լավագույն գրքեր [10 գիրք ԱՆՏԱՐԵՍԻՑ]

Սոս Սարգսյանը պատմում է…

Սոս Սարգսյան – Ֆրունզիկ Մկրտչյան [հուշեր]

10 փաստ Սոս Սարգսյանի մասին, որ գուցե չգիտեք