4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ

Սովորաբար մեծ ուշադրության կենտրոնում գտնվող հայտնի մարդիկ երբեմն, եթե ոչ հաճախ, դիմում են թմրադեղերի օգնությանը. այն ժամանակավորապես օգնում է ազատվել սթրեսից ու ճնշումներից: Գուցե հենց սա է պատճառը, որ հայտնի գրողներից մի քանիսը նույնպես թմրանյութեր են օգտագործել: Սակայն, լինելով ստեղծագործ անձնավորություններ, նրանք դրանցից օգուտ էլ են քաղել: Շատ աղբյուրներ նշում են, որ այդ թմրադեղերն օգնել են մեծ գրողների ստեղծել իրենց ամենահիշարժան գործերի մի մասը: Ահա (հնարավոր) թմրադեղերի օգտագործմամբ գրված ստեղծագործություններից 4-ը:

1. Չարլզ Դիքենսի ապրած ժամանակահատվածում թմրանյութեր օգտագործելը բնական, մատչելի ու բժիշկների կողմից չարգելված բան էր: Երբեմն բժիշկներն իրենք խորհուրդ էին տալիս սթրեսից դուրս գալու համար թմրանյութեր օգտագործել: Ըստ մի քանի աղբյուրների՝ այդ թվում նաև “Brightside”-ի, մեծն հեղինակը՝ Դիքենսը, նույնպես տարված էր դրանցով: Ենթադրվում է, որ թմրադեղերն են օգնել նրան գրել «Սուրբծննդյան երգը»:

2. Լյուիս Քերոլը ալկոհոլի մի թունդ տեսակ էր օգտագործում առողջության համար: Շատ մարդիկ կարծում են, որ «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը հենց դրա ազդեցության տակ է գրվել: Կան նույնիսկ վարկածներ, որ այս ստեղծագործությունը միտված էր լինել թմրադեղերի ստեղծած ազդեցության մասին գրված նկարագիր:

3. Ասում են՝ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը 1886թ.-ին  6 օր շարունակ թմրադեղեր է օգտագործել, որպեսզի գրի «Բժիշկ Ջեքիլի ու պարոն Հայդի անսովոր պատմությունը» գիրքը: Ինքնության դիսոցիատիվ խանգարման մասին այս ստեղծագործության միտքը, ենթադրվում է, ծագել է հեղինակի գլխում մղձավանջի ժամանակ, սակայն գիրքը շարունակել է գրել թմրանյութերի օգնությամբ:

4. Սթիվեն Քինգն անգամ չի հերքում, որ իր գրքերից մի քանիսը գրվել են թմրադեղերի ազդեցության տակ լինելու ժամանակ: Rolling Stone-ին տված հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է, որ 1978-86թթ.-ին բավականին շատ էր թմրանյութեր օգտագործում ու հենց այդ ժամանակահատվածում 10 նովել է գրել: Այդ նովելներից մեկն է հենց հեղինակի «Այն»-ը, որի հիման վրա վերջերս նոր սարսափ ֆիլմ է թողարկվել:

Ամեն դեպքում, օգտագործել են այս հեղինակները թմրանյութեր նշված ստեղծագործությունները գրելու ժամանակ, թե ոչ՝ չենք կարող հաստատել: Սակայն պետք է նշենք, որ եթե չլիներ նրանց ճկուն միտքը, վառ երևակայությունը և հմուտ ու գեղեցիկ գրիչը, նույնիսկ աշխարհի ամենաուժեղ թմրադեեղերը չէին օգնի նրանց ստեղծել բոլոր ժամանակների այս ամենալավ ստեղծագործությունները:


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լուիս Քերոլը հնարավոր է պեդոֆիլ է եղել

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Սալվադոր Դալիի «Ալիսը հրաշքների աշխարհում» բացառիկ շարքը

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Հայտնի ֆիլմերն անիմացվելուց առաջ և հետո

Մեծերի փոքր տարօրինակությունները [մաս 2]

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը