+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք] - VNews

+ 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

կանացիսեր - + 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Մենք շարունակում ենք ներկայացնել սերիալներ՝ տարբեր նախասիրությունների մարդկանց համար։ Այս անգամ, կրկին առանձնացրել ենք կանացի սերիալներ. սեր, կարիերա, կիրք, կորուստներ ու ձեռքբերումներ, այս ամենը՝ մեր ցանկում։

Las chicas del cable

7d3693bd af7b 40e5 b889 47282f5fc921 netflix cablegirls 960x637 - + 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Սերիալը պատմում է այն ժամանկների մասին, երբ բարձր տեխնոլոգիաները սոսկ գիտաֆանտաստիկ պատմություններ էին, իսկ մարդկաց հաղորդակցումը հեռավորության վրա՝ բարդ ու անհարմար գործընթաց։ Իրադարձությունները զարգանում են անցյալ դարի քսանականներին, երբ շատերը փորձում էին հայտնագործել, թե ինչպես կարելի է կրճատել հեռավորություններն ու տեղեկատվությունը հեշտությամբ փոխանցել իրար։ Հենց այդ տարիներին շատ տարածված ու հարգի էր հեռախոսավարուհու մասնագիտությունը։ Սերիալը պատմում է չորս հեռախոսավուհիների մասին. նրանք չափազանց տարբեր են, սակայն նրանց նպատակը մեկն է՝ օգնել մարդկանց միմյանց լսելու հարցում։

Valeria

1588062591 2 - + 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Քա՞նի տարի է ապրում սերը, և արդյո՞ք կիրքը հնարավոր է արթնացնել ամուսինների մեջ տարիներ շարունակ միասին ապրելուց հետո։ Հնարավո՞ր է սիրահարվել ուրիշին և միևնույն ժամանակ սիրել ամուսնուն։ Ի՞նչ է ստեղծագործական ճգնաժամը, կանացի ընկերություն կա՞, ի վերջո, թե՞ ոչ․․․ Ինչպե՞ս ապրել մեծ քաղաքում ու չկորցնել սեփական ես-ը, հոգին, մտքերը․․․․ Ո՞վ է Վալերիան, ի՞նչ է ուզում նա, ի՞նչ դեր է խաղում սեքսն ու սերը յուրաքանչյուրիս կյանքում․․․ Սերիալի սյուժեն կառուցված է իսպանացի գրող Էլիզաբեթ Բենավենի նովելների հիման վրա։

L’amica geniale

1292 960x640 - + 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Սերիալի իրադարձությունները զարգանում են Նեապոլում, 1950-ականներին։ Էլենը ապրում է Նեապոլի մի աղքատիկ թաղամասում, որտեղ ընկերանում է տեղացի կոշկակարի դստեր՝ Լիլայի հետ։ Նրանք ապրում են նույն բակում, հաճախում են նույն դպրոցը, նույն սրամաների ու պատմությունների միջով են անցնում, սակայն ժամանակի ընթացքում ծագում են նաև փոքր ու մեծ անհամաձայնություններ՝ նրանց ընկերությունը վերածելով մարտադաշտի։

Girls from Ipanema

girls from ipanema season 3 release date - + 4 խիստ կանացի սերիալ[կարիերա, սեր, կիրք]

Եվս մի խիստ կանացի սերիալ, այս անգամ՝ բրազիլական։ Սերիալի գլխավոր հերոսուհին՝ Մարիան որոշում է տեղափոխվել Ռիո դե Ժանեյրո, նա մեծ նպատակներ է կապում այդ քաղաքի հետ և վստահ քայլերով ընդառաջ գնում երևակայական երջանկությանը։ Իրավիճակը փոխվում է, երբ Մարիան հայտնաբերում է, որ իր ամուսինը վերցրել է կուտակած բոլոր գումարներն ու անհետացել։ Նրան թվում է, թե ամեն ինչ ավարտվեց և երազանքները այդպես էլ երազանք կմնան, սակայն… ճակատագիրը նրա համար նոր արկածներ ու նոր ընկերներ էր նախապատրաստել։