5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

retrgh - 5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews Culture-ի հետ կիսվել է դերասանուհի Լիլի Էլբակյանը։

Աննա Կարենինա

Հեղ.՝ Լև Տոլստոյ

Լև Տոլստոյի այս վեպում նկարագարվում են 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվական միջավայրերի առօրյան, բարքերը, կյանքը: Այն պատմում է  մի ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկիի սիրո մասին։ Նրանց սիրո ողբերգությունը, թվում է, ավելի մեծ կործանարար ուժ է ունենում, երբ հեղինակը հակադրում է այն իրենց ընտանիքների ու շրջապատի ուրախ, անհոգ կյանքին:

Картинки по запросу "Աննա Կարենինա"

Ոճիր և պատիժ

հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի:
Վեպ հավերժի մասին:

Картинки по запросу "Ոճիր և պատիժ"

 

Մայրիկ, ես սիրում եմ քեզ

Հեղ.՝  Ուիլյամ Սարոյան

Ուիլյամ Սարոյանի լավագույն գործերից մեկը՝ «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վիպակը (1956), իննամյա աղջնակի անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերություններն ու թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ ու հաճելի գրքին, որը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ:

Mama I Love you 960x1521 - 5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

 

Հարյուր տարվա մենություն

Հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Մոգական ռեալիզմի հիմնադիր կոլումբացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, որը մեծ աշխարհի փոքր մոդելն է: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

1982 թ. Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի:

Картинки по запросу "Հարյուր տարվա մենություն"

Անասնաֆերմա

Հեղ.՝ Ջորջ Օրվել

Ֆերմայի ծեր խոզը ժողով գումարելով՝ ոգևորում է ֆերմայի մյուս կենդանիներին ապստամբել: Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։

Մի օր, երբ ֆերմիայի տերը` միստեր Ջոնզը խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Սակայն հաղթանակն ու ազատությունը պահպանելն ավելի բարդ է:

Картинки по запросу "Անասնաֆերմա"

Իսկ Լիլիի սիրելի ֆիլմերը կարող եք տեսնել հաջորդ էջում։

1 2

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին

Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի»-ն արդեն Ռուսաստանի կինոթատրոններում է

Ինչու՞ են դադարեցվել «Ֆանտաստիկ գազանները 3» ֆիլմի նկարահանումները…

5գիրք + 5ֆիլմ. Համլետ Մուրադյան