5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

min - 5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է մոդել և ոճաբան Մադոննա Հարությունյանը: 

Café de Flore

cafe de flore - 5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Երկու տարբեր ճակատագրեր, երկու տարբեր ժամանակներ և մեկ ընդհանրություն. սիրելու մեծ կարողություն և նվիրվելու ուժ: Մայր, որ սիրում և նվիրվել է դաունիզմով տառապող երեխային, և 40-ամյա դիջեյ Էնթոնին, ով լքում է կնոջը՝ Քերոլին հանուն ուրիշի: Քերոլը տանջվում է, նա տարօրինակ տեսիլքներ է ունենում անցյալ կյանքից…

The Gentlemen

gentlemen 5e4916e08268d 960x640 - 5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Բարձրաճաշակ դիալոգներ, բրիտանական սև ու սուր հումոր, լավագույնս ընտրված դերասանական կազմ և ամենակարևորը՝ խուճուճ սցենար. «Ջենթլմենները» ֆիլմում վերը նշված կետերը վառ ընդգծված են: Թվում է, թե գլխավոր հերոսը Միկին է, որին «ծտավարի» մարմնավորել  է Matthew McConaughey-ին, բայց եթե խորանանք, ֆիլմում առանձնապես գլխավոր դերասաններ չկան, կամ ավելի կոնկրետ բոլորն էլ գլխավոր ու առաջնային կերպաներ են: Սյուժեն կառուցված է շատ հետաքրքիր ու պատմվում է վարձու հետախույզի կողմից, որին մարմնավորել է Հյու Գրանտը, և հավատացեք սա Հյու Գրանտի ամենատղամարդկային, ամենաբրուտալ և միաժամանակ «ամենաղզիկ» դերն է:

The Man from U.N.C.L.E.

This Week We're Channelling: The Man from U.N.C.L.E. | The Rake

ԿՀՎ-ի գաղտնի գործակալ Նապոլեոն Սոլոն աշխարհի լավագույն գաղտնի գործակալներից մեկն է, սակայն ճարպիկ և չափազանց խելացի Նապոլեոնը մի մեծ, շատ մեծ խնդիր ունի. ազգությամբ ռուս երիտասարդ և շատ հեռանկարային ԱԱԾ-ի գործակալ Իլյա Կուրյակինը նրան հանգիտս չի թողնում: Տարիներ շարունակ այս երկուսը պայքարել են մեկը մյուսի դեմ, սակայն իրադարձություններն այնպես են զարգացել, որ այսօր նրանք ստիպված են միասին աշխատել: Այս երկու երիտասարդները ծառայում են միևնույն նպատակին, սակայն տանել չեն կարողանում իրար: Ինչի՞ն դա կհանգեցնի…

The Grand Budapest Hotel

1400x0 - 5գիրք + 5ֆիլմ. Մադոննա Հարությունյան

Այս գունեղ կինոնկարի գլխավոր հերոսները Գուստավն ու Զերոն են, որոնք աշխատում են «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցում: Հյուրանոցում աշխատելու ժամանակահատվածում նրանք տարբեր միջադեպերի են ականատես լինում, խնդիրների մեջ ընկնում, դուրս գալիս այդ իրավիճակներից, դասեր քաղում և իհարկե՝ սիրահարվում: 2015 թ. ֆիլմը հաղթել է Օսկարի՝ «Լավագույն կոստյումներ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն սաունդթրեք», «Բեմադրողի լավագույն աշխատանք» անվանակարգերում, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Django Unchained

Quentin Tarantino's 'Django Unchained' Stars Jamie Foxx - The New York Times

Գլխավոր հերոսը բժիշկ Քինգ Շուլց անունով մի տղամարդ է, որին այլ կերպ «Դանտիստ» են անվանում: Ինչպես արդեն կռահեցիք, նա բժիշկ չէ. նրա գործը կայանում է մարդկանց բռնելու և ողջ կամ մեռած պատվիրատուին հանձնելու մեջ: Այս խրթին ու փոշոտ գործում նա հմուտ ու հավատարիմ օգնականի կարիք ունի,բայց որտեղի՞ց գտնել այն միակին, որը նաև քիչ ծախսատար կլինի: Կարճ ժամանակում «Դանտիստին» հաջողվում է գտնել Ջանգո անունով մի սևամորթ ստրուկի, որը համաձայնվում է օգնել Շուլցին: Ջանգոն համաձայնվում է. չէ որ նա իր սեփական դրդապատճառներն ունի Շուլցի աջ ձեռքը դառնալու համար… 2013 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, իսկ Քրիստոֆ Վալցը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Իսկ գրքերը՝ հաջորդ էջում:

1 2

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

5 ֆիլմ+5 գիրք [Հերմինե Ստեփանյան]

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

5գիրք + 5ֆիլմ. Կարմիր Ռուբենիկ

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]