5գիրք + 5ֆիլմ. Նարինե Գրիգորյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Նարինե Գրիգորյան

սդֆվ 1 - 5գիրք + 5ֆիլմ. Նարինե Գրիգորյան

Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews Culture-ի հետ կիսվել է դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։

Աստվածաշունչ

No photo description available.

Նարինե Գրիգորյանի ամենասիրելի գիրքն «Աստվածաշունչն» է: Գրքերի գիրքը, գիրք, որ անվերջ կարելի է և պետք է կարդալ:

Կարամազով եղբայրներ

Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկու վերջին վեպը գրվել է երկու տարում՝ 1879-80 թթ. ընթացքում։ Տպագրվել է մաս-մաս Ռուսական պարբերական ամսագրում։ Դոստոևսկին պատկերացնում էր այս գործը, որպես «Մեծ մեղավորի պատմությունը» վիպաշարի առաջին մաս, սակայն չհաջողվեց նրան ավարտին հասցնել այդ մտահղացումը։ Վեպում հեղինակը քննության է առնում փիլիսոփայական հարցեր Աստծո, ազատության և խղճի մասին։ Այն համարվում է համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկը։

Karamazov Brothers 600x600 - 5գիրք + 5ֆիլմ. Նարինե Գրիգորյան

Գոմեշը

 հեղ. Հրանտ Մաթևոսյան
«Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև:
Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմա-հիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ: Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս: Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով: Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա: Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա»:
Картинки по запросу "Հրանտ Մաթևոսյան գոմեշը"

Հարյուր տարվա մենություն

հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Մոգական ռեալիզմի հիմնադիր կոլումբացի վիպասան Գաբրիել Գարսիա Մարկեսի այս գլուխգործոցը լատինաամերիկյան և առհասարակ համաշխարհային գրականության լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, որը մեծ աշխարհի փոքր մոդելն է: Մակոնդոյի 100 տարվա կյանքի պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ. Մեխիկոյում: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին՝ միահյուսելով իրականն ու մոգականը, մտացածինն ու հնարածը մեր երևակայության մեջ:

1982 թ. Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի:

Картинки по запросу "Հարյուր տարվա մենություն"

«Պատերազմ և խաղաղություն»

Հեղ.՝ Լև Տոլստոյ

էպիկական 4 հատորանոց գլուխգործոց, որ հեղինակը գրել է 6 տարում: Այս վեպն ամեն ինչի մասին է. պատերազմ, սեր, պետություն…

«Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա: Վեպի մի հատվածը «1805 թվական»  վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին: Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին: 2009 թվականին  Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը, իսկ «Աննա Կարենինա» վեպը՝ առաջինը…

Картинки по запросу "Պատերազմ և խաղաղություն տոլստոյ"

Նարինեի սիրելի ֆիլմերը կարող եք տեսնել հաջորդ էջում։

1 2