5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան - VNews

5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Սոս - 5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Իր սիրելի գրքերից և ֆիլմերից 5-ով  VNews Culture-ի հետ կիսվել է դերասան Սոս Ջանիբեկյանը։

 Մատյան Ողբերգության

հեղ.՝ Գրիգոր Նարեկացի

Պոեմ-աղոթք, պոեմ-կատարելություն, պոեմ-ներշնչանք, պոեմ-հրաշագործ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» հայերիս համար հենց այդպիսինն է: Գրիգոր Նարեկացին հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու 
 Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ: 
 Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց 
 Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով, 
 Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից 
 Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ: 
 Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր, 
 Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ, 
 Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, 
 Որի դէմ բողոք է գրել Եսային 
 Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի` 
 Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած: 
 Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական, 
 Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն, 
 Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց 
 Յանուն գերեդարձ այն տապանակի, 
 Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին: 

Картинки по запросу " Մատյան Ողբերգության"

Փոքրիկ Իշխան

հեղ.՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

  • Դու ապրում ես քո քայլերում և ոչ թե մարմնում: Դու քո գործողություններն ես:
  • Ինքդ քեզ դատիր: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի բարդ է, քան ուրիշներին: Եթե դու կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է՝ դու իրականում իմաստուն ես։ Եթե ինչ-որ բան հետաքրքրել է, մի
  • նահանջիր, քանի դեռ պատասխանը չես ստացել:
  • Երբ տխրում ես, լավ է նայել, թե ինչպես է արևը մայր մտնում:

Картинки по запросу "Փոքրիկ Իշխան"

Ոճիր և պատիժ

հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի

Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի:
Վեպ հավերժի մասին:

ոճիր - 5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Խեցգետնի արևադարձը

Հեղ.՝ Հենրի Միլեր

«Խեցգետնի արևադարձը» պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլերի՝ Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին: Այն տպագրվել է նախ Փարզում 1934 թ. 1000 տպաքանակով և 30-ականների համար բավական թանկ գնով՝ 50 ֆրանկ: Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էին «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել, եթե դրանք ֆրանսերեն չէին: Իսկ Միլերի վեպն անգլերեն էր, ուստի չտպագրելու պատճառ չկար:

Սակայն հրատարակիչ Ջեք Կագանը գրախանութներին պատվիրել էր այն թաքուն վաճառել: Գրքի բովանդակային ծանոթագրություն մեջ նա գրել էր. «Ce volume ne doit pas être exposé en vitrine» – «Այս գիրքը ցուցափեղկերում չդնել»: Գրքի մի քանի օրինակներ, հայտնվելով ԱՄՆ-ում և Անգլիայում, միանգամից արգելվեցին:

Միլերի հայրենիքում՝ ԱՄՆ-ում «Խեցգետնի արևադարձն» իր «անպարկեշտ» բովանդակության և բառապաշարի պատճառով 30 տարի արգելված էր։ Այն Նահանգներում տպագրվելու թույլտվություն ստացավ միայն երկար դատավարություններից հետո՝ 1960-ականներին:

Картинки по запросу "Խեցգետնի արևադարձը"

Որբանոց

հեղ.՝ Էդգար Կոստանդյան

«Ես միայն փախչել էի ուզում, փախչել էս գրողի տարած որբանոցից, որի կենացը տասը տարի խմել ենք… Իսկ նրանք … նրանք մեր արյունն են խմել…երկրի «տերերը» … բոլոր տերերը … նրանք, ովքեր արնախում Մոսոյի տեսակի վզից մեդալներ կախեցին, ազգի հերոս դարձրին …
Անունները դրեցին «կռված տղա» …
Ու նույն շարքում կանգնեցրին մեր տղերքի հետ, էն տղերքի, որոնք արյան մինչև վերջին կաթիլը կռվեցին մեր այսօրվ ա համար, մեր զավակների վաղվա համար…»:
Картинки по запросу "Որբանոց"

Իսկ Սոսի սիրելի ֆիլմերը կարող եք տեսնել մյուս էջում։

1 2