5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան - Page 2 of 2 - VNews

5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Սոս - 5գիրք + 5ֆիլմ. Սոս Ջանիբեկյան

Մատրիցա/The Matrix/Матрица

ռեժ.՝ Լիլի Վաչովսկ, Լանա Վաչովսկի

դերերում՝ Կիանու Ռիվզը, Լոուրենս Ֆիշբորնը, Քերրի Էն-Մոսը, Հյուգո Ուիվինգը, Ջո Պանտոլիանոն, Գլորիա Ֆոսթերը, Մարկուս Չոնգը

Ֆիլմում ներկայացվում է ապագան, որտեղ այն իրականությունը, որ մարդկանց մեծամասնության մոտ է, իրականություն չէ:

Գլխավոր հերոսը Թոմաս Անդերսոնն է, ում կյանքը բաժանված է 2 մասի, ցերեկը նա սովորական աշխատակից է, իսկ գիշերը նա աշխատում է որպես  Նեո անունով հաքեր, և ցանցում չկա մի հատված, որտեղ նա չկարողանա մուտք գործել:

Եվ մի օր նա իմանում է սարսափելի ճշմարտությունը. այն ամենը, ինչ նրան շրջապատում է, պատրանք է՝ Մատրիցա, իսկ մարդիկ միայն հանդիսանում են արհեստական բանականության աղբյուր: Շուտով պարզվում է, որ միայն Նեոն է ի վիճակի այդ սարսափելի աշխարհում հասնելու հաղթանակի…

Картинки по запросу "Матрица"

Հոգի/Душа/Soul

ռեժ.՝ Փիթ Դոքթեր

հնչունավորողներ՝ Ջեյմի Ֆոքս, Թինա Փեյ

Միջին դպրոցի երաժշտության ուսուցիչ Ջո Գարդները վաղուց երազում է բեմում ջազային երաժշտություն կատարելու մասին և վերջապես հնարավորություն է ստանում տպավորություն թողնել մյուս ջազային երաժիշտների վրա Half Note Club-ում բացող ելույթի ժամանակ: Սակայն պատահականությունը ստիպում է Գարդների հոգուն առանձնանալ նրա մարմնից և հայտնվում է աշխարհում, որտեղ հոգիները զարգացնում են անհատները, քմահաճույքները և բնավորության գծերը, նախքան Երկիր ուղարկվելը։ Այնտեղ Գարդները պետք է աշխատի այդտեղ պատրաստվող հոգիներից մեկի հետ, որպեսզի կարողանա վերադառնալ Երկիր, նախքան նրա մարմինը կմահանա: Սակայն, իրեն բաժին հասած հոգու հետ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ…

Картинки по запросу "Soul"

Զոլավոր գիշերազգեստով տղան/Мальчик в полосатой пижаме/The Boy in the Striped Pyjamas

ռեժ. Մարկ Հերման

դերերում՝ Ասա Բատերֆիլդ, Դեվիդ Թյուլիս, Վերա Ֆերմիգա, Ջեք Սքենլոն

Բրունոն 8 տարեկան է: Նրա հայրը համակենտրոնացման ճամբարում է աշխատում: Երկրորդ համաշխարհայինի տարիներն են, սակայն Բրունոն ոչինչ չգիտի ո՛չ ճամբարի ներսի դաժանությունների, ո՛չ պատերազմի ավերածությունների մասին: Նա պատահականորեն ծանոթանում է ճամբարում ապրող մի հրեա տղայի հետ և ընկերանում: Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընկերությունը, ո՞վ է զոլավոր գիշերազգեստով այդ տարօրինակ փոքրիկը:

Картинки по запросу "he Boy in the Striped Pyjamas"

Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի/Три билборда на границе Эббинга, Миссури/Three Billboards Outside Ebbing, Missouri

ռեժ.՝ Մարտին Մաքդոնա
Դերերում՝ Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Վուդի Հարելսոն, Սեմ Ռոքուել ևն

Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը պատմում է հուսահատ մի մոր պատմություն, որը կորցրել է դստերը. աղջնակին բռնաբարել են և դաժանաբար սպանել: Միլդրեդը դիմել է ոստիկաններին, սակայն վերջիններս այդպես էլ գործին ընթացք չեն տվել և չեն գտել հանցագործին: Գլխավոր հերոսուհին՝ Միլդրեդը որոշում է վրեժխնդիր լինել ոստիկաններից և վարձում է երեք բիլբորդ, որոնցից յուրաքանչյուրի վրա ոստիկաններին նամակներ է գրում: «Սպանություն է տեղի ունեցել, իսկ այդ սրիկան վայելում է իր ազատությունը: Ինչո՞ւ դեռ գործը չի բացահայտվել»՝ սա այն հարցն է, որ տանջում է հուսահատ մորը:

Картинки по запросу "Three Billboards Outside Ebbing, Missouri"

Կյանքը սահմանից այն կողմ/Жизнь за гранью/After.Life/

ռեժ.՝ Ագնեշկա Վոյտովիչ-Վոսլո
Դերերում՝ Քրիստինա Ռիչչի, Լիամ Նիսոն, Ասթին Լոնգ

Վիճելով փեսացուի՝ Փոլ Քոլեմանի հետ, Աննա Թեյլորը ավտովթարի է ենթարկվում և արթնանում թաղման տանը: Էլիոթ Սարկոնը Աննային վստահեցնում է, որ նա մահացել է, և որ մարմինը պետք է պատրաստի հուղարկավորության արարողությանը: Էլիոտը բացատրում է, որ նա ունի հազվագյուտ պարգև ՝ վերջերս մահացած մարդկանց հետ շփվելու ունակություն։ Սակայն միսս Թեյլորը չի հավատում նրան և վստահ է, որ ինքը դեռ ողջ է…

Картинки по запросу "Жизнь за гранью"

Կարող եք կարդալ նաև՝

5գիրք + 5ֆիլմ. Նարինե Գրիգորյան

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

5գիրք + 5ֆիլմ. Էդգար Կոստանդյան

գիրք + 5ֆիլմ. Հայկ Կոստանյան

 

1 2