5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան - Page 2 of 2 - VNews

5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

դոֆեդվֆ - 5գիրք + 5ֆիլմ. Վահե Խանամիրյան

Ծովը ներսում/Море внутри/Mar adentro, 2004

Ռեժ.՝ Մայքլ Նյուել
Դերերում՝ Ջովաննա Մեցոջորնո, Բենջամին Բրեդ, Լիվ Շրայբեր ևն

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռամոն Սամպեդրոն արդեն 30 տարի է գամված է անկողնուն: Ռամոնն այլևս չի ցանկանում այսպես ապրել, նա ինքնակամ ուզում է հեռանալ կյանքից, սակայն Ջուլիան՝ նրա փաստաբանը և Ռոզան՝ Ռամոնի ընկերուհին հոգ են տանում նրա մասին և հրաժարվում են նրա օգնելուց: Կյանքի ու մահվան պայքար, որի վերջը դեռ չի երևում՝ սա է Ռամոնի կյանքը:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է:
2005 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Рецензия на фильм «Море внутри»

Սկաֆանդրը և թիթեռը/Скафандр и бабочка/The Diving Bell and the Butterfly

 

ռեժ.՝ Ջուլիան Շնաբել

դերերում՝ Մաթյո Ամալրիկ, Էմմանուել Սենյե, Մարի-Ժոզե Քրոզ, Անն Կոնսինյի

 

«Elle» հանդեսի ֆրանսերեն հրատարակության խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբին 1995-ին 45 տարեկանում կաթված ստացավ՝ ամբողջովին անդամալույծ դառնալով, բացի ձախ աչքից։ Այդ աչքը բացել փակելու միջոցով հուշերը պատմելիս Բոբին պերճախոսորեն նկարագրում է իր ներաշխարհի տարբեր կողմերը՝ սեփական մարմնում կալանված լինելու ֆիզիկական տանջանքից մինչև երևակայական պատմություններն այն վայրերի մասին, ուր ինքը միայն մտովի է այցելել։

Рецензия на фильм «Скафандр и бабочка»

Շան սիրտը/Собачье сердце

ռեժ.՝ Վլադիմիր Բորտկոն

«Շան սիրտը» խորհրդային  հեռուստատեսային սև-սպիտակ կինոնկար է, որի ռեժիսորը Վլադիմիր Բորտկոն։ Նկարահանվել է Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի հիման վրա, 1988 թվականին «Լենֆիլմ» ստուդիայում:

Այն պատմում է մի բժշկի մասին, որը կարևոր և վտանգավոր մի փորձ է անում. նա սովորական մի շանը փոխպատվաստում է մարդկային օրգաններով: Շունը կամաց-կամաց վերածվում է մարդու…

💉️ «Собачье сердце» за 6 минут. Краткое содержание повести Булгакова

Կանաչ Մղոն/ The Green Mile/ Зелёная миля

ռեժ.՝ Ֆրենկ Դարաբոնտ

Դերերում՝ Թոմ Հենքս, Դեվիդ Մորս

108 ամյա Պոլ Էջկոմբին պատմում է այն տարիների մասին, որ անց է կացրել որպես բանտապան «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում: Այդտեղ բանդարկյալներին մահապատժի էին ենթարկել, իսկ ճանապարհը, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով: Այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»։ Այդ բանտ են բերում աֆրո-ամերիկացի հսկա հասակով մի սևամորթի՝ Ջոն Կոֆֆիին, որը, մեղադրվում է երկու աղջիկների բռնաբարության և սպանության մեջ: Իր գերբնական կարողությունների շնորհիվ մի շարք բարի գործերից հետո, հարց է ծագում՝ արդյո՞ք Ջոնն արել է այն, ինչի մեջ մեղադրում են իրեն:

Зеленая миля – смотреть онлайн – КиноПоиск

Անփառունակ սրիկաները/Бесславные ублюдки/Inglourious Basterds, 2009

ռեժ.՝ Քվենտին Տարանտինո

դերերում՝ Բրեդ Փիթ, Քրիստոֆ Վալց, Մելանի Լորան ևն

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներ, քաոս, դաժան սպանություններ, մարդկային կյանքը ոչինչ չարժի: Ֆրանսիան, ինչպես և շատ երկրներ, շրջափակման մեջ է. ամենուրեք գերմանական զորքեր են, բայց մարդիկ կարողանում են ընդդիմանալ: Ֆրանսիայում ամերիկյան զինվորների մի խումբ հարձակվում է գերմանացիների վրա և սառնասրտորեն սպանում նրանց:

2010 թ. Քրիստոֆ Վալցն արժանացավ Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Бесславные ублюдки (2009) — русский трейлер - YouTube

1 2

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում. հարցազրույց ռեժիսոր Վահան Գրիգորյանի հետ

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Թողարկվել է «West Side Story» մյուզիքլի թիզերը

«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչի՞ մասին է լինելու «Մոխրագույնի 50 երանգների» շարունակությունը

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

Փոլ Ու. Ս. Անդերսոնի նոր ֆիլմը

Համացանցում է հայտնվել «Տիտանիկի» այլընտրանքային վերջաբանը…

Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

5գիրք + 5ֆիլմ. Լիլի Էլբակյան

Ինչ դիտել տանը. Փոլ Գրինգրասի՝ «Լուրեր ամբողջ աշխարհից» անշտապ վեսթերնը

HBO-ն Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ կներկայացնի

Նոր ֆիլմ՝ «Հրաշագործն Օզ երկրից» գրքի հիման վրա

I Am Greta. դոկումենտալ ֆիլմ էկոակտիվիստուհու մասին