5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2) - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

Կան ֆիլմեր, որոնք երբեք չենք կարողանա մոռանալ և կան նաև ֆիլմային կերպարներ, որոնց մահվան դրվագներն ամեն անգամ դիտում ենք այնպես, ասես առաջին անգամն ենք տեսնում: «Կերպարային» այդ մահերը, որոնք ավելին են, քան ուղղակի ֆիլմի մի մասը, ստիպում են մեզ զգալ այդ հերոսների ապրումները, նրանց հրաժեշտ տալու ցավն ու անսահման վիշտը: Հենց այդպիսի լեգենդար կերպարների մահերի մասին է մեր այս հոդվածը: Շարունակեք կարդալ, եթե կարծում եք, որ կարող եք դիմանալ…

1. «Վրիժառուներ. Վերջնախաղ»՝ Երկաթե մարդ

Սա գուցե ֆիլմաշխարհի բոլոր ժամանակների ամենատխուր ու անսպասելի մահերից է: Թոնի Սթարքը՝ նույն ինքը Երկաթե մարդը, Marvel-ի կինոմատոգրաֆիական տիեզերքի, կարելի է ասել, հայրն էր, առաջնեկն ու «Վրիժառուների» թիմի սուպերհերոսների մենթորը և ընկերը: Նրա մահը փրկեց միլիոնավոր կյանքեր՝ մեկ անգամ ևս հերոսացնելով Սթարքին ու ստիպելով մարդկանց սիրել նրան 3,000 անգամ ավելի… Պարոն Սթարք, Դուք արեցիք դա:

2. «Հարի Փոթերը և մահվան պարգևները. Մաս 1»՝ Դոբի

Հարի Փոթերի ամենահավատարիմ ընկերներից ու փրկիչներից մեկն է եղել Դոբին, որին Հարի Փոթերն ազատել է Մալֆոյների «ստրկությունից»՝ նվիրելով զուգագուլպաներ: Որպես շնորհակալություն Դոբին փորձել է ամեն հնարավարոր կերպ օգնել իր ընկերոջը գրքա-ֆիլմաշխարհի հետագա ընթացքում՝ նույնիսկ զոհելով սեփական կյանքը: Փոթերն իսկապես սգում է ընկերոջ մահը ու թաղում նրան… առանց հրաշագործության:

3. «Յոթ կյանք»՝ Բեն Թոմաս

7… այսքան կյանք է պատահաբար խլում ու փրկում Ուիլ Սմիթի մարմնավորած Բեն Թոմասը: Դժբախտ պատահարի արդյուքնում Բենը դառնում է մի քանի մարդկանց՝ այդ թվում նաև իր սիրելիի մահվան պատճառը, որի համար ողջ կյանքում մեղադրում է իրեն ու որոշում ինքնասպան լինել՝ փրկելով նույն թվով մարդկանց: Սմիթի մասնակցությամբ «7 կյանք» ֆիլմը դերասանի հերթական հուզիչ ու կյանք-փոխող ֆիլմերից մեկն է:

4. «Կանաչ մղոնը»՝ Ջոն Քոֆֆեյ

Մարդկանց բուժելու կարողությամբ օժտված Ջոն Քոֆֆեյը բանտարկվել է մի հանցագործության համար, որը երբեք չի գործել: Նրան մեղադրում են զույգ քույրերի բռնաբարելու ու սպանելու մեջ: Բարի սիրտ ու մաքուր հոգի ունեցող Ջոնին սիրում են նաև բանտապահները, որոնք փորձում են կանխել նրա մահապատիժը, սակայն Ջոնի որոշմամբ նրանք չեն կարողանում ինչ-որ բան ձեռնարկել, որովհետև հենց ինքը՝ Ջոնը պատրաստ է մեռնել դադարելու համար ապրել դաժան մարդկանցով լի մի աշխարհում: Էլեկտրական աթոռին նստելով Ջոնը խնդրում է ոստիկաններին չփակել իր աչքերը, քանի որ վախենում է մթությունից: Անմեղ մարդու այս մահը ստիպում է ոստիկաններին լաց լինել…

5. «Մեղավոր են մեր աստղերը»՝ Ագասթըս

«Իմ մտքերն աստղեր են, որոնք չեմ կարող համաստեղությունների մեջ դնել…». Այս և մի շարք այլ հանճարեղ արտահայտություններ են պատկանում «Մեղավոր են մեր աստղերը» հայտնի գրքա-ֆիլմաշարի կերպար Ագասթըս Ուոթերսին: Գասի ու Հեյզլի պատմությունը հայտնի է ռոմանսի սիրահարների շրջանում ու համարվում է նման ֆիլմերի առաջնեկներից մեկը: Քաղցկեղով տառապող Գասը սովորեցնում է նույն իրավիճակում գտնվող Հեյզլին գնահատել իր կյանքը… Նրա մոտ գուցե ստացվում է:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


10 բան, որ գուցե չգիտես Գինեսի ռեկորդների գրքի մասին

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Որքա՞ն է կազմում «Հարի Փոթերի» դերասանների հարստությունը

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ամենահայտնի 5 հորինված աշխարհները

«Վրիժառուներ. Վերջնախաղը» հաղթել է «Ավատարին»՝ դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմը

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

«Հարի Փոթեր»-ի երկրպագուն նշանվել է Հոգվարթսի տները խորհրդանշող մատանիով

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

«Հարի Փոթեր»-ի մասին պատմող փրիքվել-սերիալը չի նկարահանվելու

«Հարի Փոթեր»-ի փրիքվել-սերիալ կնկարահանվի

10×2 բան, որ գուցե չգիտես Ուիլ Սմիթի մասին

Ի՞նչ տեսք ունի Vans-ի՝ «Հարի Փոթերի» մոտիվներով նոր հավաքածուն

Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթեր»-յան 4 նոր պատմվածք կհրատարակի

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Հայտնի է «Ֆանտաստիկ գազանները 3»-ի թողարկման օրը