5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել... - VNews

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

min - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Այս սյուբեկտիվ 5-յակը կազմվել է միմիայն անձնական փորձի հիման վրա. եկեք հասկանանք՝  զգաստապահարանի ի՞նչ իրերի վրա խնայելը, բացարձակապես, չի խրախուսվում ու նայև հիշենք, որ ժլատը վճարում է կրկնակի:

Զուգագուլպաներ

70e61bee3c3431021043cc5a280078ea - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Սա ամենաօգտագործվող իրերից է կնոջ զգեստապահարում, հատկապես եթե կինը սեր ունի շրջազգեստների հետ: Զուգագուլպաների կարևորությունը էլ ավելի մեծանում է այն պաճառով, որ դրանք պատռվելու վատ հատկություն ունեն: Այստեղ, իսկապես, գինն ուղիղ կապ ունի որակի հետ: Ձեր ամբողջ լուքը կարող է փչացնել մի քիչ մաշված զուգագուլպան: Ավելի լավ է գնել մեկը, որ ձեզ երկար ու հավատարիմ կծառայի, քան ամեն առավոտ վազել խանութ, քանի որ ձեր զուգագուլպան կրկին պատռվել է…

Ներքնազգեստ

08954ea49cfb272b126f3f43f518362e - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Գեղեցիկ ներքնազգեստը ոչ միայն սեքսուալության մասին է, այլև՝ ինքնավստահության ու կոկիկության: Թյուր է այն կարծիքը, որ կանայք գեղեցիկ ներքնազգեստ են ընտրում՝ սոսկ տղամարդկանց համար: Եթե անգամ ձեր կյանքում ոչ ոք չկա, դա չի նշանակում, որ ձեր ներքնազգեստը պիտի լինի անորակ կամ հին: Հաշվի առնելով, որ ի տարբերություն, հագուստի այլ ատրիբուտների, ներքնազգեստը մենք ամեն օր ենք կրում, կարելի է վստահ ենթադրել, որ դրանք ավելի շուտ են մաշվում… ուստի ներքնազգեստի պահարանը պետք է թարմացնել ավելի հաճախ և դա կարող է ավելի ծախսատար լինել ձեզ համար:

Կոշիկներ

88ee5760c47e0066b36ebb193e760525 - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Մի փոքրիկ բիծ՝ ձեր նոր, մարմնագույն կոշիկների վրա և աղետը պատրաստ է. այնպես չէ՞: Կոշիկների դեպքում որակն առաջնայինն է. նախ որակյալ կոշիկները ձեզ կապահովեն հարմարավետությամբ և դուք օրվա վերջում չեք բողոքի ոտնաթաթերի ցավից, երկրորդ թանկարժեք կոշիկը հմայք կհաղորդի ցանկացած լուքին ու լավ կանդրադառնա ձեր քայլվածքի վրա….

Պայուսակ

33ad186dcde35d3dc357cbfe003d8728 - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Նախորդ կետի տրամաբանական շարունակությունն է. ևս մի կանացի զգեստապահարանի պարագա, որը կարող է ավելի «հարուստ» ու շքեղ դարձնել ձեր տեսքը: Սա ամենակարևոր աքսեսուարն է, որի պարագայում անթույլատրելի են մաշված բռնակը կամ դուրս թռած թելերը: Տարողունակ պայուսակի դեպքում որակը կրկնակի կարևոր է. չէ՞ որ դուք տեղավորում եք ձեր պայուսակի մեջ բառացիորեն ամեն ինչ…

Գիշերազգեստ

3e7e808d8f13972dd72bc7c7d82824cd - 5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել...

Իհարկե, մենք այնքան հաճախ չեն գնում նոր գիշերազգեստ, որքան նոր հագուստ, սակայն այն սակավ դեպքերում, երբ մենք որոշում ենք նոր, սեզոնային գիշարազգեստ գնել, պիտի չխնայենք դրա վրա: Հարամարավետ գիշերազգեստը առողջ քնի կարևոր նախապայմաններից մեկն է, բայց այդ, այստեղ կրկին առնչվում ենք «ինքդ քեզ դուր գալու» կարևորությանը:

 

 


5 սերիալ կանանց մասին, կանանց համար

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

7 խնամքի միջոց, որոնց վրա չարժե գումար վատնել

«Մեզնից ոչ ոք անթերի չէ, մենք բոլորս սիրուն ենք». Նազիկ Բաղդասարյան

2021-ի ամենանորաձև դեկոլտեները

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

5 ոճային լուք աշնան համար

10 բյութի լայֆհաք` իմ լոգարանից ձեր լոգարան

Շքեղ տասնյակ. Աշխարհի ամենաթանկարժեք հարսանեկան զգեստները

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Ինչպե՞ս ոճային հագնվել՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Ամառային բյութի-թրենդ. գունավոր մազեր

Ֆասթինգ-դիետա. նիհարելու նոր միջոցը դուր է գալիս կանանց

2020-ի ամենանորաձև գլխաշորերն ու գլխարկները

7 բյութի-սխալ հայ աղջիկներից

5 մթերք, որ պետք է բացառել սննդակարգից, եթե ուզում եք նիհարել