-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հռոմի պապերը մեկ անգամ չէ, որ ներկայացվել են էկրաններից: Ամենահաջող ֆիլմերում նրանք ոչ միայն ոտքով-գլխով սրբեր են, այլ ինտրիգների, սկանդալների ու, անգամ, նորաձևության կենտրոնում կանգնած անձիք: Այսօր առանձնացրել ենք կինոյի ամենաանսովոր ու տպավորիչ Հռոմի պապերին…
Առաջին հորիզոնականում անմրցելի Ջուդ Լոուի դերն է Սորենտինոյի The Young Pope հեռուստասերիալում: «Երիտասարդ Պապը» սերիալի հերոսն իտալաամերիկացի Լենի Բելարդոն է՝ 47-ամյա մի տղամարդ, ով ճակատագրի բերումով ընտրվել է Հռոմի պապ և այդուհետ կրելու է Պիոս 13-րդ անունը։ Ջուդ Լոուի հերոսը նման չէ մինչ այդ գահակալած Պապերից ոչ մեկին․ նա հանդուգն և կարծրատիպերը կոտրող կերպար է, միաժամանակ՝ պահպանողական է և գթասիրտ։ Դերասանը փորձել է առավելագույնս համոզիչ ներկայացնել Պիոս 13-րդի խառնվածքի ողջ հակասականությունը, ինչպես նաև նրա պայքարը վատիկանյան պայմանականությունների դեմ։ Իզուր են Վատիկանի բարձրաստիճան հոգևորականները կարծում, թե կարող են հեշտությամբ կառավարել նրան։ Ընտրվելուց հետո նա որևէ մեկին չի ենթարկվում և հետամուտ է լինում եկեղեցին իր երբեմնի արմատներին վերադարձնելու նպատակի իրագործմանը։ Սակայն արդյո՞ք հենց իր՝ Հռոմի պապի հավատքն առ Աստված անսասան է․․․
2009 թ. էկրաններ է բարձրանում Զյոնկե Վորթմանի «Հռոմի պապուհի» ֆիլմը: Գլխավոր դերերում են Յոհաննա Վոկալյոկը, Ջոն Գուդմանը, Դևիդ Ուենեմը և այլք: Ֆիլմն էկրանավորվել է Դոնա Քրոսի «Պապ Ջոան//Pope Joan» գրքի հիման վրա:
Ֆիլմը կաթոլիկ եկեղեցու պատմության ամենաաղմկահարույց և ցնցող դեպքերից մեկի մասին է, որը եկեղեցին երկար ժամանակ գաղտնի է պահել: Հռոմի Պապ երկու տարի շարունակ եղել է կին: Հենց այդ պատմության մանրամասները կտեսնեք այս ֆիլմում: Յոհաննան ծնվել է 814 թ. հունվարի 28-ին: Նա խիզախ էր, սիրում էր ռիսկի գնալ և սիրում էր հասնել իր ուզածին: Վատիկանի շտեմարանները սակայն մինչ օրս էլ պահում են այս կնոջ մասին գաղտնիքը:
Ավելին՝ Հովհաննա. Կինը Հռոմի պապի աթոռին :
Արմատներով՝ սոցիալիստական երկրից առաջին Հռոմի պապը էկրաններին է հայտնվում Սառը պատերազմի թեժ պահին: Նա ԳՈՒԼԱԳ-ի նախկին գերին է: Լվովի արքեպիսկոպոս Կիրիլ Լակոտան (Էնթոնի Քուին) դառնում է Կաթոլիկ եկեղեցու բարեփոխիչ: Կյանքը հետագայում ցույց է տալիս, որ ֆիլմը մարգարեական էր. կինոնկարից 10 տարի անց Հովհաննես Պողոս Երկրորդը դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ հովվապետներից մեկը և սլավոնական ծագմամբ առաջին պապը: Հովհաննես Պողոս Երկրորդը, ճիշտ ֆիլմի հերոսի նման, փորձեց պարզեցնել պարտավորություններն ու նվազեցնել իր դիրքը:
ROMA
Այստեղ գլխավոր դերում հենց Հռոմ քաղաքն է: Սա հենց Ֆեդերիկո Ֆելլինիի պատմությունն է, ինչպես է նա փոքրիկ քաղաքից տեղափոխվել Հռոմ, տեղավորվել մեծ բնակարանում՝ շատ ու շատ տարբեր բնակիչների հետ: Այստեղ չկա սյուժեի կոնկրետ զարգացում, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է ստեղծվել Հռոմը, նրա անցյալը, ներկան ու ապագան: Այս քաղաքը դաժան է, ախտահարված, բայց հենց նա է ձևավորում ապագա ռեժիսորի աշխարհայացքը: Այս կինոնկարում Հռոմի պապը հայտնվում է մի փոքրիկ, բայց կարևոր դրվագում: Ֆեդերիկո Ֆելինիի ժապավենում Հռոմի պապը հայտնվում է մի փոքրիկ, բայց հիշվող դրվագում. Վատիկանում տեղի է ունենում եկեղեցական նորաձևության շքերթ: Նորաձևության ցուցադրությունն ավարտում է ինքը ՝ Հռոմի Պապն իր շլացուցիչ հանդերձանքով: Մեծամասամբ այս տեսարանի պատճառով ֆիլմը ենթարկվել է դաժան գրաքննության: Այնուամենայնիվ, դրվագը հայտնի դիզայներներին ոգեշնչեցլ է ստեղծել նոր հավաքածուներ:
Պատմություն Հռոմի պապի մասին, որը պատահաբար է հայտնվել իր «գահին», մյուս առանձնահատկությունը՝ նա բավականին գեր է… այդ ամենը չեն խանգարում նրան եռանդուն պայքարել ոչ միայն տեղի մաֆիայի ու փտած Վատիկանի բոլոր մեղքերի դեմ, այլև իր, համեղ ու շատ սնվելու, սովորության: «The Pope Must Die» անգլիական ֆիլմի սկզբնական վերնագիրը, ըստ պրոդյուսերների, ամերիկյան տոմսարկղերում հաջողելու շանսեր չուներ, ուստի բուն վերնագրին (« Die» բառին) ավելացրեցին «t» տառը: Ստացվեց ՝ «Հռոմի պապը պետք է նիհարի»: Հաջողությունը երկար չսպասեցրեց…
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո