5 ամենասպասված սերիալները, որոնք կթողարկվեն մինչև տարվա վերջ - VNews

5 ամենասպասված սերիալները, որոնք կթողարկվեն մինչև տարվա վերջ

սերիալլ - 5 ամենասպասված սերիալները, որոնք կթողարկվեն մինչև տարվա վերջ

Չնայած այն բանին, որ մի քանի ամսից կավարտվի 2021 թվականը, մեզ դեռ շատ ավելի հետաքրքիր բաներ են սպասվում: Այս տարվա ավարտին մեզ սպասվում են շատ սիրված սերիալների շարունակությունները, որոնք չեն կարող չուրախացնել ցուրտ եղանակին:

You, Ты, 3-րդ եթերաշրջան

հոկտեմբերի 15-ից

Սերիալի սյուժեն կենտրոնանում է Ջո Գոլդբերգի վրա, ով մոլագարի պես տարվում է այն աղջիկներով, որոնց սիրահարվում է: Հիշեցնենք, որ անցած եթերաշրջանի ավարտին նա մնաց իր նոր սիրո՝ Լավի հետ, որը նույնպես բազմաթիվ գաղտնիքներ ուներ… Ջոն ինքն իրեն խոստացավ փոխվել, քանի որ այժմ երեխա է ունենալու: Բայց…

 

The Great, Великая, 2-րդ եթերաշրջան

նոյեմբերի 17-ից

Անցյալ տարի Hulu-ն թողարկեց հնարված պատմական սերիալ՝ կայսրուհի Եկատերինա II-ի կյանքի վաղ տարիների մասին: Դառնալով ռուս կայսր Պետրոս III-ի կինը՝ նա արագ հիասթափվում է իր ամուսնուց և պալատը վերածում է անվերջ զվարճությունների վայրի: Սերիալի երկրորդ եթերաշրջանում Եկատերինա Մեծը դաժան պատերազմ է մղում ամուսնու հետ: Բայց կայսրությունում իշխանությունը պահպանելու համար նա ստիպված կլինի պայքարել ոչ միայն նրա, այլև իր արքունիքի և սեփական մոր հետ:

1 2