5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից - VNews

5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

27797624 1669644516454892 3754744839221384027 o 54 - 5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Այսօր առանձնացրել ենք առեղծվածային, անսովոր և հետաքրքիր գեղանկարներ ու դրանց պատմությունները: Դե ինչ, ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչ դեպքի արդյունքում է Մունկը նկարել իր հայտնի «Ճիչը». եթե՝ այո, ապա այս հոդվածը հենց ձեզ համար է:

Գուստավ Կլիմտ. «Կնոջ երեք տարիքները»

Картинки по запросу "климт три возраста женщины"

Բացի վառ գունավորումից, այլաբանությունից և կյանքի անցողիկությունը ու շրջապտույտը նկարագրող հետաքրքիր սյուժեից, նկարը ևս մեկ կարևոր գիծ ունի, այն վերացնում է էրոտիզմը, որը Կլիմտը դնում էր յուրաքանչյուր իգական սեռի մեջ իր մյուս կտավներում։ «Կնոջ երեք տարիքը» բազմիցս նկարագրվել է քննադատների, փորձագետների և դիտորդների կողմից, բայց բոլորի տպավորությունները նման են միմյանց։ Նկարը արտացոլում է կնոջ երեք վիճակները, ինչպես ամբողջ մարդկային կյանքը այստեղ ևս կերպարանափոխում է՝  անցյալ տարիների կորստի վիշտ, թարմ երիտասարդություն և սկզբի անխռով քուն… Իգական տրիոն՝  երեխա, երիտասարդություն, ծերություն, խորհրդանշում է կյանքի գաղափարը և մարդկային ցեղի շարունակությանը:

Կլիմտի նկարը ոչ միայն խոր ենթատեքստ ունի,  այլ նաև բարդ և բազմաշերտ նկարչական տեխնիկա։ Հետաքրքիր է նաև գունային սխեմաների ընտրությունը: Ոսկորային ծերություն մահացու գունատ մաշկով, ձեռքերին չոր և կապույտ-թափանցիկ երակներով, չոր մազեր, արցունքոտ աչքերը ծածկող ձեռք, մարմնի կորցրած առաձգականությունը՝ խառնված ցորենի կապույտ ծալքավոր կնճիռներով …

Մահացող կինը սկզբի անխուսափելի վախճանն է: Բայց կյանքի միջանկյալ ընթացքը երիտասարդությունն է, թարմությունը կարմրահեր աղջկա դիմակի տակ: Այն հարթ է, ինչպես սավանը, սպիտակ, առանց կոպտությունների և կնճիռների: Եվ նա պաշտում է իր գրկում քնած անաղարտ երեխային։ Երիտասարդությունը դեռ հիշում է մանկությունը։ Եվ երեխան, աղջիկը՝ փոքրիկ և անպաշտպան, մերկ մարմնով, կույս, ինչպես նոր կյանքի սկիզբը:

Ֆրիդա Կալո, «Երկու Ֆրիդաներ»

frida kahlo the two fridas pg reproductions - 5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Մռալ, փոթորկալից ու մթագնած ֆոնի վրա նստած են երկու Ֆրիդաները՝ ձեռք ձեռքի տված: Սա մի յուրօրինակ ստեղծագործություն է. կրկնակի ինքնադիմանկարը հազվադեպ է հանդիպում նկարչության մեջ: Ֆրիդան ստեղծել է այս կտավը 1939 թվականին՝ որմնանկարիչ Դիեգո Ռիվերայից բաժանվելուց անմիջապես հետո: Բաժանումից խորապես խոցված՝ նկարչուհին իր տանջանքները արտահայտում է կտավում: Իր անձնական հուշատետրում՝ «Երկու Ֆրիդաների ծագումը» բաժնում, նա բացատրում է, որ իր համար միշտ մի երևակայական ընկեր է հորինել, որն ուղեկցում էր իրեն և օգնում դիմակայել խնդիրներին: Սպիտակազգեստ աղջիկը իրական Ֆրիդան է, մինչդեռ տեհուանա զգեստովը գալիս էր երևակայությունից ՝ աջակցելու բաժանման ծանր փորձության ժամանակ:

Աջ կողմում նստած Ֆրիդայի զգեստը դարչնագույն է, կապույտ և կանաչ: Եթե հավատանք Ֆրիդայի անձնական հուշատետրին, որում նկարչուհին բացատրում է իր կտավներում օգտագործված գույների նշանակությունը, ապա կնկատենք, որ երևակայական Ֆրիդան կրում է սիրո, բայց նաև խելագարության, տարածության, վախի և տեսիլքի գույները: Հակասական այս զգացողությունները Ֆրիդան ապրել է բաժանման օրերին, և իր՝ ավելի ուժեղ կրկնօրինակն էր, որ կրում էր այդ զգացմունքները, որոնցից իրական Ֆրիդան ցանկանում էր ձերբազատվել:

Յան վան Էյք, «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

Портрет четы Арнольфини — Википедия

Հոլանդացի նկարիչ,  Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» համարվում է վաղ Վերածննդի ամենաքննարկվող ու ամենախորհրդավոր նկարը։ Այստեղ բազմաթիվ թաքնված խորհրդանիշներ կան, որոնք «գաղտնազերծելով» բացահայտում ես, թե ում և ինչին  է իրականում նվիրված այս գլուխգործոցը։ Նկարի ստեղծումից մի քանի հարուրամյակ անց  չեն հանդարտվում դրա շուրջ թեժացող վեճերն ու բացահայտումները։

81,8×59,7 սմ չափերով այս դիմանկարը ստեղծվել է Բրյուգգեում 1434 թվականին և 1842 թվականից մինչ այժմ պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Այս ստեղծագործությունը եվրոպական գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ: Նկարի անվանումը հայտնի է դարձել 100 տարի անց, որը հայտնաբերել են ինչ-որ մի գրքում։ Այնտեղ նշված էր որպես «Hernoult le Fi-ի մեծ նկարը` սենյակում, կնոջ հետ»։ Hernoult le Fin-ը  իտալական Առնոլֆինի ազգանվան ֆրանսիական տարբերակն է։ 15-րդ դարում այս ընտանիքի անդամները բավական հայտնի վաճառականներ էին։

Սա Արնոլֆինի հարսանիքի տեսարանն է։  Բոլոր ուսումնասիրողներին առաջինը հետաքրքրել է` հղի՞ է հարսնացուն, թե՞ ոչ։ Շատերը կարծում են, որ սա ստիպված կամ պարտադրված ամուսնություն է` ամոթալի վիճակից փրկվելու համար։ Հենց դրա համար էլ հարսանեկան արարողությունն իրականացվել է փոքրիկ մի սենյակում` չհամապատասխանելով Արնոլֆինների բարձր կարգավիճակին։ Սակայն, կա այլ կարծիք ևս։ Նորաձևության պատմաբանները բացատրում են, որ 15-րդ դարում կանանց հագուստը կարվում էր «հղի կանանց զգեստների» ոճով։ Այս կերպ կինն արդարանում էր եկեղեցու առաջ` առաջիկա գիշերվա մեղքի համար և ներկայանում ինչպես «հավերժական մայր»։ Ավելին` նորաձևության մասնագետները այս նկարին նայելով վստահեցնում են, որ Արնոլֆինի կնոջ հագուստի համար օգտագործվել է ոչ պակաս 35 մետր կտոր, կինն էլ զգեստի փեշը բռնել է ձեռքում, որպեսզի չտրորի այն։ Եվս մի հետաքրքիր դետալ, որը բացահայտում է այն ժամանակների ավանդույթները. Արնոլֆիի ձախ ձեռքը, որով բռնել է կնոջ ձեռքը կոչվում է «ամուսնություն ձախ ձեռքով»։ Այն ժամանակ այսպիսի ամուսնություններն իրականացվում էին սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների միջև։

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործության համար հատուկ նշանակություն ունի նկարչի ստորագրությունը: Այն արված է ոչ թե կտավի ներքևում, ինչպես ընդունված էր, այլ ավելի տեսանելի վայրում՝ կենտրոնում՝ հայելու և ջահի միջև: Ստորագրության կառուցվածքը անսովոր է. «Յան վան Էյքը նկարեց» գրելու փոխարեն, գրված է «Յան վան Էյքը եղել է այստեղ» (Johannes de eyck fuit hic 1434): Նկարի հեղինակը գրառումը արել է ոչ թե որպես հեղինակ, այլ կարծես վկա, որը ստորագրություն է թողնում փաստաթղթի վրա: որպես շարունակություն` հնարավոր է, որ հայելու արտացոլանքում նկարիչն ինքն իրեն է նկարել:

Գրանտ Վուդ, «Ամերիկյան գոթիկա»

800px Grant DeVolson Wood American Gothic - 5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Նկարիչ Գրանտ Վուդի վրձնին պատկանող «Ամերիկյան գոթիկա»-ն «ծնվել է» 1930թ.-ին: Այս նկարը ամերիկյան ամենահայտնի պատկերներից մեկն է, որը նաև տարբեր ծիծաղելի նմանակումների հիմք է հանդիսացել:

Նկարին նայելիս ինքնաբերաբար սկսում ենք պատկերացնել, որ այդ մարդիկ ամուսնացած են, սակայն նման բան չկա… Նկարիչը պատկերել է իր քրոջն ու տեղի ատամնաբույժին, որոնք իրականում չէին էլ հանդիպել. նրանց նկարել է առանձին: Հենց սա էլ բացատրում է զույգի սառը դիրքն ու նրանց միջև քիմիայի միանգամայն բացակայությունը: Տունը, նկարչի քույը՝ Նենը, և ատամնաբույժը նկարված են որոշակի հեռավորության վրա՝ փորձելով ցույց տալ, որ և՛ տունը, և՛ մարդիկ իրական են, պարզապես նրանք կապ չունեն միմյանց հետ: Մեկ այլ բան, որ մի փոքր խորհրդավորություն է հաղորդում նկարին Գրանտ Վուդի ստորագրությունն է: Ուշադիր նայելու դեպքում այն կարող եք տեսնել պատկերի աջ կողմի ներքևի մասում՝ տղամարդու հագուստի վրա:

Այսօր «Ամերիկյան գոթիկա»-ն համարվում է ամերիկացիների ուժեղ ոգու ու կամքի խորհրդանիշը և գտնվում է  Չիկագոյի արվեստի ինստիտուտում:

Էդվարդ Մունկ. «Ճիչը»

the scream - 5 անսովոր ու առեղծվածային գեղանկար՝ հայտնի նկարիչներից

Երբ արտասանում ենք Էդվարդ Մունկ անունը, առաջին բանը որ հայտնվում է մեր մտքում նրա «Ճիչ» նկարն է: Նորվեգացի արտիստի՝ ուրվական հիշեցնող այս կերպարը, որը ձեռքերով փակում է ականջներն ու կարծես սարսափած բղավում, հավանաբար ժամանակակից արվեստի ամենաքննարկվող ու սիրված աշխատանքներից մեկն է:

Էդվարդ Մունկի կյանքը դեռ փոքրուց ծանր է եղել: 5 տարեկան հասակում նա թոքախտի պատճառով կորցրել է մորը, 14-ում՝ նույն հիվանդության պատճառով կորցրել է քույրերից մեկին՝ Սոֆիին: Շատ չանցած նկարչի հայրը, որը ֆիզիկոս էր, ընտանիքում տեղի ունեցած այս դժբախտություններից հետո սկսել է դեպրեսիայով տառապել, իսկ երբ նկարիչն արդեն 25 տարեկան էր, հայրը ևս մահացել է: Որոշ ժամանակ անց մյուս քույրը՝ Լաուրան, նույնպես դժբախտանում է՝ խելագարվել է ու տեղափոխվում հոգեբուժարան:

«Ճիչը» ներկայացնում է Էդվարդ Մունկի այս բոլոր կորուստներն ու ապրումները, որոնց միջով անցել է դեռ մանուկ հասակում: Սակայն մի կոնկրետ դեպք է եղել, որն էլ ներշնչել է նկարչին ստեղծել այս գործը: Դեպքը տեղի է ունեցել 1892թ.-ին, ու դրա մասին մեզ պատմում է հենց Մունկը՝ իր գրություններում:

«Մի օր երկու ընկերներիս հետ քայլում էի Քրիստիանայով (այն ժամանակ այդպես էին անվանում Օսլոն): Այդ ժամանակ կյանքը հոգիս ավիրել էր: Արևը մայր էր մտնում, իսկ ծովը հորիզոնում էր անհետանում: Թվում էր՝ արյան կրակոտ մի սուր կտրում էր երկնակամարը: Օդն արյան էր վերածվել՝ կտրող հրե երակներով… Ընկերներիս դեմքերը դարձան դեղնասպիտակ: Կանգ առա ու հենվեցի կամրջի ձwղին, մինչդեռ նրանք շարունակեցին քայլել: Զգում էի, որ մի ահռելի ճիչ է գոյանում իմ մեջ, ու ես իսկապես լսեցի մի բարձր ճիչ: Բնության գույները կոտրեցին բնության գծերը: Գծերն ու գույները դողում էին շարժումների հետ: Լույսի այս դողը նպաստեց, որ ականջներս նույնպես սկսեն դողալ: Ես իսկապես ճիչ լսեցի՝ բնության ճիչը»:

Հեղինակ Սյու Փրայդուքսը, որի տատիկը Մունկի բնորդուհիներից մեկն է եղել, ասում է, որ հնարավոր է՝ նկարիչը պատկերել է «Ճիչը» որպես ինքնասպանության փորձի նկարագրում: Նա հավատացած է՝ կամուրջը, որ պատկերված է նկարում, հայտնի վայր էր, որտեղ բազմաթիվ ինքնասպանություններ էին տեղի ունենում, ուստի հնարավոր է, որ նկարիչը ինքն էլ այդ օրը փորձել է ցատկել: Այս վարկածը ոչ մի հիմնավոր կերպով դեռ ապացուցված չէ, ուստի  նկարի ստեղծման առիթը համարվում է Էդվարդ Մունկի նկարագրած դեպքը:

 


«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

10 նկարիչ, որ նկարում է գաթջեթների վրա

Հիսուս Քրիստոսը գեղանկարչության մեջ. 5 կտավ

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Իր ժողովրդի բեկորը՝ Ժան Գառզու

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ոճերը. [Բարոկկո, Ռոկոկո]

10 գլուխգործոց, որ պետք է տեսնի ամեն երեխա

Սովորում ենք տարբերել գեղանկարչության ուղղությունները.

Ստալինը գեղանկարչության մեջ…

3 տարօրինակ գեղանկար բաց կրծքերով…

Հայուհիները օտար նկարիչների վրձնով

5 ամենահայտնի բնորդուհիները…

Շողշողացող տխրության գույները… [էսսե]

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կտավներում

Հոլանդացի լուսանկարիչը նորովի է մատուցում հայտնի գեղանկարիչների կտավները