5 աստվածուհի հունական դիցաբանությունից - VNews

5 աստվածուհի հունական դիցաբանությունից

ասդսֆգհյ - 5 աստվածուհի հունական դիցաբանությունից

Հունական դիցաբանությունը ամենադժվար, բայց և հետաքրքիր աստվածային համակարգն է, որտեղ երբեմն կարող ես խճճվել՝ չհասկանալ, թե ով ում որդին է, ով ում քույրն ու կինը։ Բայց այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք հունական դիցաբանության 5 աստվածուհիներին և հետաքրքիր պատմություններ նրանց մասին։

Հերա

Հերան ամուսնության և ընտանիքի հովանավորն է, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհին, Զևսի կինը և քույրը։ Քրոնոսի և Հռեայի երրորդ դուստրը։

Վրիժառու, խանդոտ և կռվարար կնոջը այնքան էլ շատ չէին սիրում Օլիմպոսում: Ամուսինը մշտապես դավաճանում էր նրան, և ուներ շատ երեխաներ այլ կանանցից։ Հենց որ Զևսի կողմից պարտված Քրոնոսը բերնից դուրս թափեց աստվածուհի Հերային իր եղբայրների ու քույրերի հետ միասին, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկիանոսի մոտ։ Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը։ Հերան երկար ապրեց Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ։ Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից։

Картинки по запросу "Հերա"

Ինչու էր Զևսը Հերային կախել երկնքից։

Հերան խանդում էր Հերակլեսին (Զևս աստծո և Ամփիտրիոնի որդուն)։ Ուրեմն, երբ սա վերադառնում էր Տրոադայից, Տելամոնի հետ այն ավերելուց հետո, Հերան խառնակություն արեց՝ նավաբեկություն գործեց ծովում՝ քամուն հրամայելով անհանգստացնել Հերակլեսի նավը, իսկ Հիպնոսին պատվիրելով մոտենալ Զևսին և քնեցնել նրան, որպեսզի, արթուն լինելով, (+ փոթորկի մեջ ընկած) Հերակլեսին չօգնի: Զևսը, քնելուց հետո իմանալով Հերայի դավերը, այսպես պատժեց նրան. երկու շանթ (սալ) կապելով նրա ոտքերից, ձեռքերից էլ՝ անքակտելի կապանքներ, երկնքից կախեց. այսպես պատժեց նրան: (աղբյուր՝ «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ». Գոհար Մուրադյան)

Աթենաս

Աթենասը իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհին է, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից մեկը, Զևսի դուստրը։

Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից: Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում:

Ինչպես Ծնվեց Աթենասը

Ասում են, որ նա ծնվել է Զևսի գլխից: Քանի որ այնտեղ նրան ուներ հղիացած (երկնում էր Զևսը), Հեփեստոսից կացին վերցնելով (կացնով գլխին [հարված] ստանալով)՝ գլուխը ճեղքեց  և ծնեց Աթենային:

Զևսը, կամենալով իր ուղեղից ծնել Աթենասին, կարիք ուներ մի գործակցի, որպեսզի նա հարվածի ու ճեղքի իր գլուխը, և ինքը ծնունդ տա: Ուստի այդ մասին հայտնեց Հեփեստոսին: Նա էլ հանձն չէր առնում ճեղքել Զևսի գլուխը, բայց միայն եթե ինքը ծնված կույսին կուսությունից զրկի: Եվ Զևսը դրան ներողամտորեն վերաբերվեց: Վերցնելով եզ մորթելու կացին՝ Հեփեստոսը ճեղքեց բացեց Զևսի գլուխը, և դուրս եկավ Աթենասը: (աղբյուր՝ «ՀԻՆ ՀՈՒՆԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ». Գոհար Մուրադյան)

Картинки по запросу "Աթենաս"

Արտեմիս

Արտեմիսը որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին է։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։ Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։

Картинки по запросу "արտեմիս"

Աֆրոդիտե

Սիրո և գեղեցկության աստվածուհի, Զևսի և Դիոնեի դուստր (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից) Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին, սեր պարգևում նրանց։ Աֆրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ Աթենասի, Արտեմիսի և Հեստիայի։

Աֆրոդիտեի սիրեկանները

Աֆրոդիտեն ամուսնացած էր Հեփեստոսի հետ, որը պաշտում էր իր գեղեցկուհի կնոջը և բազմաթիվ նվերներ անում նրան: Սակայն Աֆրոդիտեն հաճախ դավաճանում էր ամուսնուն: Նրա բազմաթիվ սիրային կապերից ամենահայտնին պատերազմի աստված Արեսի հետ սիրավեպն էր: Արեսն ու Աֆրոդիտեն չորս երեխա են ունենում. Դեյմոսը՝ սարսափը, Ֆոբոսը՝ վախը, Հարմոնիան և Էրոսը՝ սերը:

Աֆրոդիտեի մեկ այլ սիրեկանից էր մահկանացու Ադոնիսը: Պերսեփոնեն, որը դժոխքի աստված Հադեսի կինն էր, նույնպես սիրահարված էր Ադոնիսին, և երբ վերջինս նախընտրում է ոչ թե իրեն, այլ գեղեցկուհի Աֆրոդիտեին, Պերսեփոնեն, խանդից դրդված, Աֆրոդիտեի սիրային կապի մասին պատմում է Արեսին: Զայրացած Արեսը մի վայրի վարազի ազատ է արձակում և ուղարկում Ադոնիսի վրա: Կենդանին սպանում է Ադոնիսին, և վերջինս ընկնում է դժոխք, որտեղ նրան սպասում էր Պերսեփոնեն: Աֆրոդիտեն գնում է Զևսի մոտ և խնդրում ամենազորեղին հետ վերադարձնել իր սիրեկանին: Զևսը որոշում է այսպես լուծել այդ հարցը. Ադոնիսը տարվա կեսը կանցկացնի մեռյալների աշխարհում Պերսեփոնեի հետ, մյուս կեսն էլ՝ Աֆրոդիտեի հետ:

Картинки по запросу "աֆրոդիտե"

Նիկե

Հաղթանակի դիցուհի, տիտան Աթենաս Պալլասի և Ստիքսի դուստրը, Կրատոսի (հզորություն), Բիայի (ուժ) և Զելուսի (եռանդ) քույրը։ Ուղեկցել է Զևսին։ Նա միշտ հերոսների կողքին էր և արձանագրում էր նրանց հաղթանակները։ Սովորաբար պատկերվում էր թևերով։

Որպես լավ և երջանիկ արդյունքի խորհրդանիշ, Նիկեն մասնակցում է բոլոր ռազմական ձեռնարկումներին, մարմնամարզական և երաժշտական ​​մրցումներին, բոլոր կրոնական տոնակատարություններին, որոնք նշվում են հաջողության առթիվ: Նրան միշտ պատկերում են թևավոր կամ գետնից բարձ։ Նրա խորհրդանիշներն են գլխաշորը և ծաղկե պսակը, հետագայում նաև արմավենու ծառ, զենք և գավաթ:
Ի դեպ, Nike  սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ամերիկյան ընկերությունը կոչվել է հենց աստվածուհու անունով։

ԿՌՎԱԽՆՁՈՐ․ որտեղի՞ց է եկել այս արտահայտությունը

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հունական դիցաբանություն. Պանդորայի արկղը

Հունական դիցաբանություն. Դեդալոս և Իկարոս

Հունական դիցաբանություն. Աթենաս՝ իմաստության աստվածուհին

Հունական դիցաբանություն. Դիոնիսոս` թատրոնի նախատիպը ստեղծողը

Հունական դիցաբանություն. Հադես՝ խավարի ու սարսափի թագավորը

Ֆաբիո Վիալեի «Կենդանի» մարմարե քանդակները

Հունական դիցաբանություն. Պիգմալիոն՝ մարդ, որ սիրահարվեց իր ստեղծած արձանին

Հունական դիցաբանություն. Էրոս (Կուպիդոն)՝ սիրո աստված

Հունական դիցաբանություն. Աֆրոդիտե և Ադոնիս

Հունական դիցաբանություն. Նարցիս և Էքո

Կրետեում հանգստացողների համար. 11 փաստ կղզու մասին