5 արգելված ֆիլմեր, որոնք այսօր արդեն կարող եք դիտել - VNews

5 արգելված ֆիլմեր, որոնք այսօր արդեն կարող եք դիտել

3kwTXDbUv08pc2i0RPwoRFx6l7T - 5 արգելված ֆիլմեր, որոնք այսօր արդեն կարող եք դիտել

Դժվար է պատկերացնել որևէ ֆիլմ, որը կարող է արգելվել մեր ժամանակներում: Սակայն երկու-երեք տասնամյակ առաջ լինում էին ֆիլմեր, որ արգելվում էին այս կամ այն երկրում, կինոթատրոններում՝ բաց, դաժանության, բռնության և նմանատիպ տեսարանների առկայության պատճառով: Նման արգելքները շատ էին հատկապես ԽՍՀՄ տարածքում: Շատ ֆիլմեր արգելվում էին քաղաքական, բարոյական և բազում այլ նկատառումներով:
Ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ, որոնք արգելված էին ԽՍՀՄ տարիներին:

1. Վերջին տանգոն Փարիզում//Последнее танго в Париже//Ultimo tango a Parigi, 1972

immagine copertina ultimo tango - Արգելված ֆիլմեր. 5 ֆիլմ

Ցուցակը գլխավորում է 1972 թ. Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում են լեգենդար կնքահայր Մառլոն Բրանդոն և դերասանուհի Մարիա Շնայդերը:
60-ականներ: Փարիզ: Միջին տարիքի տղամարդը ծանոթանում է երիտասարդ մի աղջկա հետ: Նրանց ծանոթությունը վերափոխվում է կախվածության և անսանձ կրքի: Նրանք տրվում են զգացմունքներին և մոռանում արտաքին աշխարհի, դժվարությունների և խնդիրների մասին:
Բաց տեսարանների պատճառով ֆիլմն արգելված էր ԽՍՀՄ-ում:
Ֆիլմը նոմինացվել էր Օսկարի՝ «Լավագույն դերասան» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում, բայց այդպես էլ չի արժանացել մրցանակի:

2. Էմանուել//Эммануэль//Emmanuelle, 1974

248635 - Արգելված ֆիլմեր. 5 ֆիլմՌեժիսոր Յուստ Ժեկինի «Էմանուել» ֆիլմը էկրաններ է բարձրացել 1974 թ.: Գլխավոր դերերում են Սիլվիա Կրիստելը, Ալեն Կյունին և Մարիկա Գրինը:
Ձանձրույթից փրկվելու համար Էմանուելն իրեն նվիրում է սիրուն և շտապում բացահայտել թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները՝ սեքսուալ բազմաթիվ էքսպերեմենտերի դիմելով:
Այս ֆիլմը ոչ մի շանս չուներ էկրաններ բարձրանալու նախկին Խորհրդային Միության երկրներում:

1 2