5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին - VNews

5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

ՅոկոՕնոո min - 5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

Յոկո Օնոն հայտնի է որպես Ջոն Լենոնի ճակատագրական կին ու, ըստ որոշ կարծիքների, «The Beatles»-ի կազմալուծման հիմնական պատճառ: Սակայն մինչև Ջոնին հանդիպելը ինքնավստահ, համառ, ազատամիտ ու Կռվարար Յոկոն արդեն երկու անգամ հասցրել էր ամուսնանալ, դուստր ունենալ, մի քանի անգամ ինքնասպանության փորձեր անել և նկարչուհի դառնալու որոշում կայացնել…

Յոկո Օնոն ծնվել է 1933 թվականի փետրվարի 18-ին բավականին բարեկեցիկ ընտանիքում: Հայրը բանկիր էր և աշխատանքի բերումով Յոկոն երեք տարի մոր հետ ապրում է Ճապանիայում: Հետագայում նրանք նույնպես տեղափոխվում են հոր մոտ՝ ԱՄՆ և մշտական բնակության ծրագրերով՝ հաստատվել են Սան-Ֆրանցիսկոյում: Սակայն շուտով ընտանիքը ստիպաված է լինում վերադառնալ հայրենիք: Դեռ մանուկ հասակից Յոկոյի մոտ ծնողները նկատում էին երաժշտական ունակություններ: Նա ընդունվում է Ճապոնիայի ամենահայտնի երաժշտական դպրոցներից մեկը: Երիտասարդ տարիքում իր հասակակիցներից տարբերվում էր լռակյացությամբ, տարօինակ ոճով և մտածելակերպով:

Ստորև կներկայացնենք 5 փաստ Յոկոյի մասին, որն այժմ  87 տարեկան է, ապրում է Նյու-Յորքում և շարունակում է զարմացնել ու տեղ-տեղ զայրացնել…

Ամուսնանում է 23 տարեկանում՝ ի հեճուկս ծնողների

%D5%B5%D5%B8%D5%AF%D6%85 %D6%85%D5%B6%D5%B8 - 5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

Ինքան էլ որ ծնողները հոգ էին տանում դստեր մասին, նրանց համար դժվար էր կառավարել և հսկողության տակ պահել երիտասարդ աղջկան, և ի հեճուկս ծնողների արգելքների՝ Յոկոն ամուսնանում է 23 տարեկանում, երիտասարդ, տաղանդավոր, բայց ծնողների համար անընդունելի մի աղքատ կոմպոզիտորի հետ: Ծնողները չեն կարողանում հաշտվել աղջկա որոշման հետ և հրաժարվում են նրանից: Հաջորդող տարիները նա վատնում է ճանաչում ձեռք բերելու անհաջող փորձերի վրա. նրա փերֆորմանսները, ցուցադրություններն ու ելույթները ոչ ոքի չէին հետաքրքրում, իսկ քննադատները հրաժարվում էին նրան լուրջ ընդունել: Այս ամենի ֆոնին Յոկոն մի քանի անգամ ինքնասպանության փորձ է անում. ամեն անգամ նրան փրկում է երաժիշտ ամուսինը: Սակայն նրանց ամուսնական կյանքը շուտով ընդհատվում է:

«Cut a Piece». Յոկոն՝ թատրոնում 

%C2%ABCut a Piece%C2%BB - 5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

Ընտանեկան դրամաների ու ինքնասպանության փորձերի արանքում Յոկոն ներկայացումներ էր բեմադրում թատրոնում: Դրանք փերֆորմանսներ էին, որոնց միակ գործող անձը Յոկոն էր: Վերջինս նստում էր բեմի կենտորնում, իսկ ներկաները հերթով բարձրանում ու նրա հագուստից մի-մի կտոր էին պոկում: Արվեստի այս դրսևորումը տևում էր այնքան, մինչև Յոկո Օնոյի վրա այլևս հագուստի ոչ մի կտոր չէր մնում: Ի դեպ, տարիներ անց արդեն 70 տարեկան Յոկոն կշարունակի ներկայանալ այս ձևաչափով: 2003 թվականին նա փերֆորմանսներ կկազմակերպի Փարիզի թատրոններից մեկում և մարդկանց ուշադրությունը կսևեռի իր՝ առանց այդ էլ սկանդալային անձի վրա:

Հոգեբուժարան ու կրկին ամուսնություն

1962 թվականին աղջկա կյանքի մասին տեղեկությունները հասնում են Յոկոյի ծնողներին, ինչից հետո նրան բռնի ուժով տեղափոխում էին Ճապոնիա և հոսպիտալացնում հոգեբուժական կլինիկաներից մեկում: Հենց այդտեղ է նրան հայտնաբերում Էնթոնի Քոքսը. վերջինս Օնոյի գործերի մեծ երկրպագուն էր և, իմանալով, թե ուր է իր սիրելի արվեստագետը, շտապում է Ճապոնիա և «փրկում արքայադստերը»: Շուտով նրանք վերադառնում են Նյու Յորք, Թոնին դառնում է Յոկոյի պրոդյուսերն ու ամուսինը, իսկ 1963 թվականին նրանք դուստր են ունենում, անունը՝ Կյոկո Օնո Կոկս:

«Խելքը թռցրած երկրպագուհուց»՝ օրինական կին

02 yoko john love - 5 արտասովոր փաստ Յոկո Օնոյի մասին

1966 թվականին Յոկոն, որն արդեն զբաղվում էր նկարչությամբ, որոշում է Լոնդոնում ներկայացնել իր աշխատանքները և իր ցուցահանդեսին հրավիրել բոլոր հայտնիներին: Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն առաջին անգամ հանդիպում են հենց այդ լոնդոնյան ցուցասրահում, որտեղ ներկայացված էին Յոկոյի գործերը: Մինչդեռ մնացած հյուրերը հիացած էին Յոկոյի հմտությամբ, Լենոնին աղջկա տաղանդը չէր տպավորել: Գուցե դա էր պատճառը, որ հենց Լենոնը դարձավ Յոկոյի հետագա հետապնդումների ու սիրո օբյեկտը: Յոկոն տարօրինակ անձնվիրությամբ և որսորդի ուշադրությամբ հետևում էր Լենոնի ամեն մի քայլին: Հայտնվում էր նրա տան մոտ: Ժամերով սպասում էր նրան: Ջոնի կինը՝ Սինթիան, Յոկոյի այս արարքներին առանձապես ուշադրություն չէր դարձնում՝ նրան համարելով շարքային երկրպագու, որը խելքը թռցրել է բիթլների համար: Ահա սա էլ նրա ճակատագրական սխալն է… Մի օր Լենոնի կինը վերադառնում է ճամփորդությունից և հայտնաբերում ամունուն ու «խելքը թռցրած շարքային երկրպագուհուն» անկողնում՝ իր սեփական անկողնում: 

Շուտով Լենոնն ու Յոկոն ամուսնանում են. զույգի թե «հարսանիքը», թե՛ մեղրամիսը անցնում է լրատվամիջոցների ու տեսախցիկների առաջ: Վարձելով Ամստերդամի «Հիլթոն» հյուրանոցի նորապսակների համարը՝ նրանք խաղախ ակցիա են կազմակերպում հանուն խաղաղության՝ հորդորելով զբաղվել սիրով և ոչ՝ պատերազմով: Նշենք, որ այն ժամանակ ընթանում էր վիետնամական պատերազմը: Ուղիղ մեկ շաբաթ զույգը համբուրվում էր, քչփչում, սիրախաղ անում, մի խոսքով սիրով էր զբաղվում ամբողջ աշխարհի առաջ:

Մի՞թե Յոկոն լուծարեց «The Beatles»-ը

Ի տարբերություն Լենոնի, Բիթլների մյուս անդամները տանել չէին կարողանում Յոկոյին, քանի որ նա Լենոնին ամենուր ընկերակցում էր, ասում էր՝ ինչ անել, ինչպես անել… թվում էր՝ նա վարժեցրել է Լենոնին: Հետագայում Փոլ ՄաքՔարթնիին ասել է. «Այդ կինը երժշտությունից ոչինիչ չէր հասկանում, բայց ուղղություն էր ցույց տալիս, թե ինչպես պիտի երգի Ջոնը կամ նվագի մյուսը»: Խմբի երկրպագուների ճնշող մեծամասնության կարծիքով հենց նա էր պատճառը, որ «The Beatles»-ը լուծարվեց ու խմբի անդամները սկսկեցին իրեց սոլո կարիրերաները: Թեև ՄաքՔարթնիին նաև արդարացիորեն նշում է, որ եթե այդ կինը չլիներ, աշխարհը չէր ունենա «Imagine» երգը. այո՛, Յոկո կախարդում էր Ջոնին…