5 բան, որ արժե իմանալ Նարինե Աբգարյանի մասին - VNews

5 բան, որ արժե իմանալ Նարինե Աբգարյանի մասին

նառինեեե - 5 բան, որ արժե իմանալ Նարինե Աբգարյանի մասին

Հայազգի Նարինե Աբգարյանը ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում, բայց դա, ամենևին, չի հեռացնում ո՛չ իրեն, ո՛չ իր գրականությունը՝ հայաստանյան արմատներից: Այսօր կներկայացնենք 5 բան, որ պետք է իմանալ Նարինե Աբգարյանի մասին:

Սկիզբը…

1.Նարինե Աբգարյանը ծնվել 1971 թվականի հունվարի 14-ին Բերդ քաղաքում. քաղաք, որը հետագայում մանրամասն նկարագրվելու էր Աբգարյանի ստեղծագործություններում: Աբարյանների ընտանիքում 3 աղջիկ կար, մինչև չծնվեց այդքան սպսաված որդին: Ընտանիքի հայրը բժիշկ էր, մայրը` ուսուցչուհի: Նարինեն դպրոցն ավարտելով` ընդունվում է լեզվաբանական համալսարան:

Մոսկվան արցունքներին չի հավատում

2.1993 թվականին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն ավատած մի ուսանողուհի հայրենի Բերդ քաղաքից մեկնում է Մոսկվա: Նա մասնագիտությամբ ռուսերեն լեզվի և գրականության ուսուցիչ էր, բայց այդպես էլ ոչ մի օր չի աշխատում իր մասնագիտությամբ, ավելին՝  հաշվապահի մասնագիտությունն է սովորում… Ճակատագրի բերումով` Նարինեն աշխատում է տարբեր ոլորտներում: Նրա կյանքի այս ժամանակահատվածը  նա հետագայում մանրամասն նկարագրել  է կենսագրական «Понаехавшая» գրքում: Թե ինչպես է երիտասարդ աղջիկը ընդունվում աշխատանքի «Ինտուրիստ» հյուրանոցի ներսում գործող փոխանակման կետում, ինչպես է առաջին անգամ կոլեգաների հետ ալկոհոլ փորձում, թե ինչպես է մարմնավաճառների «Մամա Ռոզան» աշխատանք առաջարկում նրան` պատճառաբանելով, որ Նարինեն կարդացած հաճախորդներին կհետաքրքրի…

Գրականություն

3. Նարինեն բավականին ուշ է հայտնվում գրական ասպարեզում: Սկզբում փոքրիկ պատմություններ է հրապարակում իր բլոգում, հետո մի քանի գրական ամսագրեր են անդրադառնում նրա պատմվածքներին: Այսպես Նարինե Աբգարյան անունը սկսում է շրջանառվել… Պատճառները, որոնք ստիպեցին Նարինեին գրել, կյանքի դժվարություններն էին: Նրան հաճույք չէր պատճառում հաշվապահի աշխատանքը, ամուսնու հետ հարաբերությունները լարված էին, որդին հիվանդացել էր, այս ամենի հետ մեկտեղ Նարինեի մոտ անբուժելի հիվանդություն էին ախտորոշել` ակնարկելով, որ նրան հաշված օրեր են մնացել…

Ամեն ինչ սկսում է կարգավորվել….

4. Հաջողությունը չի ուշանում, նախ պարզվում է, որ նա լիովին առողջ է, որդին ապաքինվում է, իսկ պատմվածքները սիրվում են… Լույս է տեսնում «Մանյունյան»: Նարինեն սկսում է նաև մանկական գրականություն հեղինակել, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում: Մի քանի տարվա ընթացքում հրատարակվում են նրա գրքերը` «Երկնքից 3 խնձոր ընկան», «Զուլալի», «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» և այլն: Ասում են, որ Նսրինե Աբգարյանը մանկական գրականություն է ստեղծել հենց մեծերի համար…

Ամուսնալուծություն…

5. Հայտնի է, որ 2017 թվականին Նարինեն բաժանվել է ամուսնուց: Ինքը` Նարինեն ամուսնալուծությանը փիլիսոփայորեն է վերաբերում: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել է՝ կցանկանա, որ որդին չշտապի երեխաներ ունենալու հարցում:

Նարինե Աբգարյանի գրքերը թարգմանվել են հայերեն, ֆրանսերեն և բուլղարերեն: