5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին - VNews

5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Մալյաաան min - 5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Հենրիկ Մալյանի անվան թատրոնը խորհուրդ է տալիս 5 ներկայացում, որ պետք է դիտել 2021-ին: 

1. «Շրջված երազ» | Դ.Բիսեթ

Biset 2 1 min - 5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Բեմադրությունը` Նարինե Մալյանի: Դոնալդ Բիսեթի հեքիաթների ինքնատիպ մեկնաբանություն, որն, անկախ տարիքից, հանդիսատեսին տեղափոխում է մանկության անհոգ օրեր` ստիպելով ծիծաղել և մասնակից դառնալ զվարճալի այդ ճամփորդությանը։

2. «ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆ…ՆՈՐԵ՞Ն»

Ըստ Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգության

slug 77119 - 5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Զավեշտալի իրավիճակներով ժամանակակից ներկայացում: Դրամատուրգիական նոր տարբերակի հեղինակն ու բեմադրիչը ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Ժիրայր Բաբազյանն է, իսկ դերասանական կազմում՝ Հ.Մալյանի անվան թատրոնի սիրված դերասանները: Ներկայացումը բեմադրվել է 2017թ.-ին և միանգամից վայելել հանդիսատեսի սերն ու համակրանքը: Երիտասարդ դերասան Վահագն Գասպարյանը, փայլուն կերտելով իր կերպարը, արժանացավ «Արտավազդ» մրցանակի՝ տարվա լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում: Պիեսի մշակված տարբերակում պահպանվել են բնագրի արևմտահայերենն ու Պարոնյանի լավագույն երկխոսությունների գրեթե 90 տոկոսը: Ռեժիսորին հաջողվել է ստանալ նոր երանգներով դինամիկ բեմադրություն:

3. Հ.Թումանյան «Հեքիաթներ»

%D5%80%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80 2 - 5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Ներկայացումը բեմադրվել է 1981թ.-ին հայ մեծանուն կինոռեժիսոր և բեմադրիչ Հենրիկ Մալյանի կողմից և դարձել թատրոնի այցեքարտը ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Մալյանի յուրահատուկ ոճով և ձեռագրով բեմադրված այս ներկայացումը լի է ազգային կոլորիտով և հումորով, և համարվում է բոլոր ժամանակների թատրոնի ամենադիտված ներկայացումը: Ըստ Հենրիկ Մալյանի՝ Հ.Թումանյանի «ՀԵՔԻԱԹՆԵՐ»-ը նախատեսված է 4-ից 104 տարեկան երեխաների համար:

 

4. «ՍԻՐԵԼԻ ՊԱՄԵԼԱ»

%D5%8D%D5%AB%D6%80%D5%A5%D5%AC%D5%AB %D5%8A%D5%A1%D5%B4%D5%A5%D5%AC%D5%A1 1 1 960x638 - 5 բան, որ պետք է դիտել Մալյան թատրոնում 2021-ին

Ջ. Պատրիկ Ներկայացմումը ճանաչվել է 2015թ.-ի տարվա լավագույն ներկայացում և մինչ օրս թատրոնի սիրված ներկայացումներից է: Բեմադրիչն է Նարինե Մալյանը: Ներկայացման գործողությունները ծավալվում են Սուրբ Ծննդյան տոների օրերին և իրապես լի են այդ օրերին հատուկ ջերմ ու բարի, հեքիաթային երանգներով: Պիեսի գլխավոր հերոսուհին՝ Պամելան, թողնում է, մեղմ ասած, տարօրինակ տպավորություն: Աղբանոցներից հավաքած շորերով, թեյի փաթեթներով, շշերով, տուփերով լցված իր աղքատիկ նկուղում չքավորի կյանքով ապրող այս կերպարը երջանիկ է: Երջանիկ է, քանի որ չի կորցրել մարդկանց սիրելու, օգնելու, կարեկցելու կարևորագույն հատկանիշները: Այս միջավայրում պատահաբար հայտնվում են երեք խաբեբաներ, միանգամից կողմնորոշվում են, թե ինչպես կարելի է ստանալ ծեր և միամիտ կնոջ ապահովագրավճարը, ծրագրեր են մշակում, թե ինչպես նրա վերջը տան, բայց… Արդյունքում Պամելան դառնում է իրենց ամենահարազատ ու սիրելի մարդը:

 

5. «ԱՆՈՒՆԸ», Մ.Դելապորտ

Возможно, это изображение (4 человека и люди улыбаются)

Ալ. դե լա Պատելյեր Ֆրանսիական այս կատակերգությունը թերևս շատերին է ծանոթ համանուն ֆիլմից: Ներկայացման բեմադրիչն է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մալյանը: Դերասաններն են՝ Սամվել Թոփալյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Խաչատրյանը, Քրիստինա Հովակիմյանը, Աստղիկ Աբաջյանը / Քնարիկ Զաքարյանը: Ամենադիտված և հանդիսատեսի կողմից բարձր գնահատական ստացած ներկայացումներից է: Ներկայացումը մանկության ընկերների մասին է: Հաճելի հուշերի, ջերմ զրույցների, համեղ և ոչ այնքան ուտեստների վայելման ընթացքում բացահայտվում են հետաքրքիր մանրամասներ, որոնք շրջադարձային դեր պիտի խաղան այս մարդկանց կյանքում: Թեթև, հումորով լի ներկայացումը առիթ է տալիս մտածելու մարդկային հարաբերությունների, հանդուրժողականության, սիրո և ճշմարիտ ընկերության մասին:


Գյումրու դրամատիկականը բացեց իր դռները հանդիսականի առաջ

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում են պրեմիերաներ…

Հեռուստաներկայացում՝ Վանաձորի մայր թատրոնում [պրեմիերա]

Աֆիշա. Ի՞նչ դիտել և լսել այս շաբաթ. փետրվարի 8-14

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

Հեռուստաթատրոնի նոր ձևաչափ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից

10 փաստ Հրաչյա Ներսիսյանի մասին, որ գուցե չգիտեք

10 փաստ, որ գուցե չգիտեք. Խորեն Աբրահամյան

10 փաստ, որ գուցե չգիտեք… Նարինե Գրիգորյան

Ջիգարխանյան…

Արսենն ու «Թղթե երազանքը». [Հարցազրույց]

Կամերային թատրոնի «Ռոմեո և Ջուլիետը» Լեհաստանում էր

Նարեկ Դուրյան` «Սիրո Մենյու». Ինչո՞ւ դիտել

Զրուցեցինք դերասանուհի Նարինե Պետրոսյանի հետ

#Թատրոն. Հնդկաստանի փողոցային թատրոնը

Տղաները չափն անցնում են. պրեմիերա Կամերային թատրոնում