5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան - VNews

5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

Aram Pachyan - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ իր սիրելի գրքերի ու ֆիլմերի հնգյակներով կիսվել է Արամ Պաչյանը:

Պաչյանի սիրելի գրքերն են…

1. Աբիգ Ավագյան «Գիսաստղ որոնող մարդը»

Աբիգ Ավագյանը ծնվել է Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։

groghner 1 - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան
Արամաշոտ Պապայան, Սերգո Պայազատ, Աբիգ Ավագյան, Պարույր Սևակ, Սերո Խանզադյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան

2. Ջորջո Ագամբեն «Ինքնանկար աշխատասենյակում»

Ջորջիո Ագամբենը ընթերցողներին պատմում է այն գրասենյակների մասին, որտեղ ինքը աշխատել է: Փիլիսոփան փորձում է իր ինքնադիմանկարը կառուցել այնտեղ եղած իրերի, լուսանկարների և նկարների միջոցով: Ագամբենը խնդիր է դնում տրամաբանել իր մասին՝ ուրիշների մասին խոսելով. բանաստեղծների, փիլիսոփաների, նկարիչների, ընկերների, հանդիպումների և բախումների մասին, որոնք ինչ-որ կերպ ազդել են նրա հայացքների վրա: Մարտին Հայդեգերի հետ նրա հանդիպումների և Լե Տորեում անցկացրած սեմինարների, Հաննա Արենդտի, Մելվիլի և Վալտեր Բենիամինի գրքերի, գրելու մասին մտորումների, հիշողության բնույթի և սիրո մասին պատմություններ. ահա այն ամենը, ինչով ինքն իր դիմանկարը հավաքում է հեղինակը:

2719cced 2640 44ab b04a 98f107f74ca0 800px - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

3. Պոլ Վալերի «Պարոն Տեստ»

Այս յուրատեսակ հեքիաթ պատումում հեղինակը ստեղծում է մի տեսակ առասպել, որը հավերժ կապված կլինի հեղինակի անվան հետ: Վալերին այստեղ ներկայացրեց ինտելեկտի որոշակի էթիկա, որին այս կամ այն ​​կերպ նա հավատարիմ կմնա իր ողջ կյանքի ընթացքում: Այսպիսով, նա նաև բացահայտում է գրականությունից բաժանվելու պատճառները:

poster - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

4. Գրիգոր Պըլտեան «Դէպի Մեծ Փոխաբերութիւն»

Գրիգոր Պլտյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում: 1967-ին մեկնել է Փարիզ: 1973-ին Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական Մարտին Հայտկերի «Գեղագիտության զարգացումը» թեմայով: 1978-ից հայոց լեզվի և գրականության դասախոս է Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում: Շուրջ քսան տարի գրաբար և մատենագիտություն է դասավանդել Լիոնի Աստվածաբանական համալսարանում: Տպագրել է մի շարք բանաստեղծական, գրաքննադատական և արձակ գործեր:
Պլտյանի բանաստեղծական գրքերն են «Հատուածներ Սենեակի Մասին» (1978, Բեյրութ), «Հակաքերթուած» (1979, Լոս Անջելես), «Վայրեր» (1983, Փարիզ), «Մանտրաներ» (1986, Փարիզ), «Էր» (1992, Երևան), «Հատուածներ հօր» (1993, Երևան), «Ելք» (1993, Փարիզ)։

Իսկ գրաքննադատական գործերի շարքից կարելի է նշել «Տրամ»-ը (1980, Բեյրութ), «Գրիգոր Նարեկացի, Լեզուի Սահմաններուն Մէջ» (1985, Վենետիկ), «Կրակէ Շրջանակը» (1988, Անթիլիաս), «Մարտ» (1997, Անթիլիաս), «Դէպի Մեծ Փոխաբերութիւն» (1999, Փարիզ), «Զրոյցներ Բանաստեղծութեան Մասին» (1999, Երևան), «Ի Գործ Արկանել» (2003, Մոնրեալ), «Երկխօսութիւն Նարեկացիի Հետ» (2008, Երևան), «Հայկական Ֆուտուրիզմ» (2009, (Երևան)։

Պլտյանի գեղարվեստական առաջին արձակ գործը «Սեմեր»-ն է (1997, Հալեպ), ապա հաջորդաբար լույս են տեսել՝ «Հարուածը» (1998, Բեյրութ), «Նշան» (2000, Գլենդել), «Պատկերը» (2003, Գլենդել), «Անունը Լեզուիս Տակ» (2003, Փարիզ), «Երկուք» (2006, Գլենդել)։

grigor pltean1 - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

5. Ֆլաների Օ’Քոննըր «Գոյատևման հնար»

«Ես կարծում եմ, որ Ֆլաների Օ’Քոննըրի իրական կերպարը կկերտվի հենց իր կողմից՝ ինքնադիմանկար բառերով, որը պետք է գտնել նրա նամակներում… Ահա նա, մի փյունիկ, որ վեր է խոյանում իր իսկ բառերից. հանգիստ, դանդաղ, զվարճալի, քաղաքավարի, համեստ, ինքնավստահ, կտրուկ, խորաթափանց, բարեպաշտ, բայց ոչ երբեք պիետիստական, շիտակ, երբեմն կատաղի և ազնիվ՝ ուժերը վերականգնող»:

Սալի Ֆիցջերալդ, գրքի նախաբան

515NBoe1lpL. SX320 BO1204203200 - 5 գիրք + 5 ֆիլմ. Արամ Պաչյան

Արամ Պաչյանի սիրելի ֆիլմերն են…

1 2